Հիստասպես (Դարեհ I-ի հայր)

Հիստասպես (Greek: Ὑστάσπης), Vishtaspa (Persian) կամ Gustasp (ժամանակակից Պարսկաստան) (մ. թ. ա. 570 - մ. թ. ա. 495), պարսից սատրապ Բակտրիայից Պարսկաստանում։ Նա եղել է Դարեհ I-ի` Աքեմենյան կայսրության թագավորի հայրը[3]։ Նա նաև Արտաբանի հայրն էր, նրա, որը եղել էր և' Դարեհի՝ իր եղբոր, և' Քսերքսես I-ի՝ Դարեհի հաջորդի հավատարիմ խորհրդատուն։ Արսամեսի եղբայր Հիստասպեսը եղել է Աքեմենյանների պարսկական թագավորական տան անդամ։ Նա պարսկական սատրապ էր Կամբիզի օրոք (հավանաբար, նաև Կյուրոս Բ Մեծի) և ուղեկցում էր Կյուրոսին մասագետների դեմ արշավանքում։ Սակայն նրան ետ են ուղարկում Պարսկաստան, որպեսզի ծառայի ավագ եղբորը՝ Դարեհին, որին Կյուրոս Մեծը երազից հետո կասկածում էր դավաճանության մեջ։ Դարեհից բացի, Հիստասպեսն երեք որդի ուներ[4] Արտաբանես[5] և Արտանես[5][6]։

Հիստասպես
Ծնվել էմ. թ. ա. 570
Մահացել էմ. թ. ա. 495
Քաղաքացիություն Աքեմենյան պետություն
ՄասնագիտությունՆահանգապետ
Ծնողներհայր՝ Arsames?
Զբաղեցրած պաշտոններսատրապ
ԵրեխաներԴարեհ I Մեծ[1][2], Artaphernes? և Artabanus?

Ամմիանոս Մարկելինոսը[7] պատմում է Հնդկաստանում` բրահմանների մոտ, նրա ուսուցման մասին։

Հիստասպեսը շատ իմաստուն միապետ էր` Դարեհի հայրը։ Նա խիզախորեն թափանցում է վերին Հնդկաստանի հեռավոր շրջանը՝ հասնելով մի ապահով, լուռ, մեկուսի վայր, որը սեփականությունն էր գերագույն մարդկանց՝ բրահմաների։ Նրանց ուսուցումից նա իմացավ աշխարհի և աստղերի շարժման սկզբունքների և զոհաբերության մաքուր ծեսերի մասին...Ամմիանուս Մարկելինուս[8]

Հիստասպեսի անունը հանդիպում է Պերսեպոլիսի արձանագրություններում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любкер Ф. Darius (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 372—373.
  2. Любкер Ф. Hystaspes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 651.
  3. Boyce, Mary (1982). A History of Zoroastrianism: Volume II: Under the Achaemenians (անգլերեն). BRILL. էջ 41. ISBN 9789004065062.
  4. Dymock, John; Dymock, Thomas (1833). Bibliotheca Classica: Or, A Classical Dictionary ... Containing an ... Account of the Proper Names ... in Greek and Latin Authors, Relating to History, Biography, Mythology, Geography, and Antiquities (անգլերեն). Longman, Rees, Orme, Brown, Green & Longman. էջ 109.
  5. 5,0 5,1 Dymock, John; Dymock, Thomas (1833). Bibliotheca Classica: Or, A Classical Dictionary ... Containing an ... Account of the Proper Names ... in Greek and Latin Authors, Relating to History, Biography, Mythology, Geography, and Antiquities (անգլերեն). Longman, Rees, Orme, Brown, Green & Longman. էջ 110.
  6. Herod, i. 209, 210, iii. 70, iv. 83, vii. 224.
  7. xxiii. 6
  8. Ammianus Marcellinus, Roman History. London: Bohn (1862) Book 23. pp.316-345.
  9. Grotefend, Beilage zu Heeren's Ideen