Հիպպոնաքս Եփեսացի (մ.թ.ա. 6-րդ դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ-քնարերգու։ Ուներ ազնվական ծագում, սակայն կյանքն անցկացրել է աղքատության մեջ։ Իր անհաշտ բնավորության և մաղձով ու ծաղրով լի բանաստեղծությունների պատճառով վաստակել է բազմաթիվ թշնամիներ, իսկ մ.թ.ա. 540 թ. արտաքսվել է Եփեսոսից։

Հիպպոնաքս
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրԵփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմ.թ.ա. 6-րդ դար
Վախճանի վայրԿլազոմեն
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհին հունարեն
Ժանրերiambic poetry?[1]
Հիպպոնաքս Վիքիքաղվածքում

Իր բանաստեղծություններում ծաղր ու ծանակի էր ենթարկում ամեն ինչ, անգամ բարձրաոճ, հերոսական գրականությունը։ Պոեզիայի նյութ է դարձրել ամենաառտնին, ոչ բանաստեղծական երևույթներ, գրել ռամկական, տեղ-տեղ բռիության հասնող լեզվով, գործածել օտարաբանություններ։ Նրա ոտանավորները նորություն էին և՛ բովանդակության, և՛ լեզվի, և՛ տաղաչափության առումով։

Նրա ստեղծագործություններից մեզ են հասել միայն փոքրիկ պատառիկներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հիպպոնաքս հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպպոնաքս» հոդվածին։