Հիպոկամպ (իր անվանումը ստացել է ծովաձիու հետ նմանություն ունենալու պատճառով) կազմում է մարդկանց և այլ ողնաշարավոր կենդանիների ուղեղի մի մասը։ Մարդիկ և այլ կաթնասուններ ունեն երկու հիպոկամպ, ուղեղի ամեն կիսագնդում մեկ հատ։ Հիպոկամպը պատկանում է լիմբիական համակարգին և կարևոր դեր է խաղում կարճատև հիշողությունը երկարատևի վերածելու գործում։ Մասնակցում է նաև տարածական հիշողությունը և ակտիվացնում է տարածական կողմնորոշումը։ Հիպոկամպը տեղակայված է քունքային բլթում, քունքային բլթի կեղևի տակ։ Այն կազմված է երկու հիմնական մասից՝ սեփական մասից (այսպես կոչված Ամմոնի եղջյուր) և ատամնավոր կորիզից[1]։

Հիպոկամպ
Հիպոկամպը տեղակայված է ուղեղի քունքային բլթում։ Կողմնայնորեն երևում է ճակատային բիլթը ձախից, ծոծրակային բիլթը աջից, իսկ գագաթային և քունքային բլթերի մեծ մասը հեռացվել է, որպեսզի երևա հիպոկամպը։
Հիպոկամպը (վարդագույն) որպես լիմբիական համակարգի մաս։
Տեսակbrain region type?
Ենթադասգլխուղեղի հատված
Մասն էքունքային բիլթ
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
hippocampus development?
MeSHA08.186.211.180.405 և A08.186.211.200.885.287.500.345
Foundational Model of Anatomy275020
Terminologia Anatomica 98A14.1.09.321
 Hippocampus (anatomy) Վիքիպահեստում

Ալցհեյմերի հիվանդության և թուլամտության այլ ձևերի ժամանակ հիպոկամպը առաջին մասերից է ուղեղի, որ վնասվում է։ Վաղ ախտանիշներից են կարճատև և երկարատև հիշողության կորուստը, ապակողմնորոշումը։ Հիպոկամպը վնասվում է նաև հիպօքսիայի, էնցեֆալիտի, էպիլեպսիայի պատճառով։ Հիպոկամպի երկկողմանի վնասում ունեցող մարդկանց մոտ դիտվում է անտերոգրադ ամնեզիա (նոր տեղեկություն հիշելու անկարողություն)։

Մկների վրա հիպոկամպը ուսումնասիրվել է որպես տարածական կողմնորոշման համար պատասխանատու ուղեղի մաս։ Առնետների և մկների հիպոկամպի շատ նեյրոններ գործում են որպես տեղանքի բջիջներ։ Այդ բջիջները առաջացնում են գործողության պոտենցիալ այն ժամանակ, երբ կենդանիները անցնում են իրենց միջավայրի սպեցիֆիկ հատվածով։

Անատոմիա խմբագրել

 
Կիսագնդի կտրվածք: Երևում է հիպոկամպը և նրա կառուցվածքը:
 
Մակակ կապիկի ուղեղ: Հիպոկամպը վերցված է օղակի մեջ:

Հիպոկամպը երևում է որպես գորշ նյութի կուտակում, որը բարձրանում է կողմնային փորոքների հատակից՝ ստորին կամ քունքային եղջյուրի մասից[2][3]։ Հիպոկամպը նաև երևում է որպես դեպի քունքային բլթի մեջ գնացող կեղևի ծալք[4] Հիպոկամպը ծածկված է պարահիպոկամպալ բլթով և այն տեսանելի է դառնում միայն նրան շրջապատող հյուսվածքի մի մասը հեռացնելուց հետո[4][5]։ Ուղեղի կեղևը կիսագնդերից անցնելով դեպի ներս բարակում է՝ վեց շերտից դառնալով երեք կամ չորս շերտ և առաջացնում է հիպոկամպը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pearce, 2001
  2. Andersen P, Morris R, Amaral D, Bliss T, O'Keefe J (2006 թ․ նոյեմբերի 2). «The Hippocampus Book». Oxford University Press.
  3. Alberts, Daniel Albert (2012). Dorland's illustrated medical dictionary (32nd ed.). Philadelphia, PA: Saunders/Elsevier. էջ 860. ISBN 978-1-4160-6257-8.
  4. 4,0 4,1 Purves D (2011). Neuroscience (5th ed.). Sunderland, Mass.: Sinauer. էջեր 730–735. ISBN 978-0-87893-695-3.
  5. Amaral and Lavenex, 2006
  6. Purves, Dale (2011). Neuroscience (5. ed.). Sunderland, Mass.: Sinauer. էջ 590. ISBN 978-087893-695-3.