Հիպոթիրեոզ

մարդու հիվանդություն

Հիպոթիրեոզ, էնդոկրին հիվանդություն, որի դեպքում վահանաձև գեղձը արտադրում է քիչ քանակով թիրոքսին։ Այն կարող է առաջացնել բազմաթիվ ախտանիշներ, որոնցից են ցուրտը տանելու դժվարությունը, հոգնածության զգացումը, փորկապությունը, դեպրեսիան և քաշի ավելացումը[1]։ Խպիպի պատճառով պարանոցի առաջային մասը լինում է ուռած[1]։ Չբուժված հիպոթիրեոզը հղիության ժամանակ կարող է դանդաղեցնել երեխայի ինտելեկտի զարգացումը և բերել կրետինիզմի[3]։

Հիպոթիրեոզ
Թիրոքսինի մոլեկուլի պատկեր, որի պակասից առաջանում է հիպոթիրեոզ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառՅոդի պակաս, Հաշիմոտոյի թիրեոիդիտ[1]
Հիվանդության ախտանշաններՑուրտը տանելու դժվարություն, հոգնածություն, փորկապություն, տրամադրության անկում, քաշի ավելացում[1]
ՀետևանքԼորձատույց
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-10E03.9
ԱխտորոշումԱրյան լաբորատոր քննություն, ԹՏՀ, թիրոքսին[1]
Տարբերակիչ ախտորոշումԴեպրեսիա, թուլամտություն, սրտային անբավարարություն, քրոնիկ հոգնածություն[2]
ԲուժումԼևոթիրոքսին[1]
ԲարդություններՀղիության դեպքում պտուղի մոտ կարող է զարգանալ կրետինիզմ[3]
ԿանխարգելումՅոդացված աղ[4]
Հաճախություն0.3–0.4% (ԱՄՆ)[5]
Սկիզբը60-ից ավել տարիքից[1]
 Hypothyroidism Վիքիպահեստում

Ամբողջ աշխարհում սննդակարգի մեջ յոդի պակասը ամենահաճախ պատճառն է հիպոթիրեոզի[5][6]։ Սննդակարգի մեջ յոդի բավարար քանակով երկրներում ամենահաճախ պատճառը աուտոիմուն ախտահարումն է[1]։ Ավելի հազվադեպ պատճառներից են բնածին հիպոթիրեոզը, որոշ դեղորայքների օգտագործումը, վահանագեղձի վրա տարած վիրահատությունները (թիրեոիդէկտոմիա)[1][7]։ Հիպոթիրեոզը ախտորոշվում է արյան մեջ ԹԽՀ և թիրոքսինի մակարդակները որոշելով[1]։

Յոդացված աղի օգտագործումը կանխարգելում է հիպոթիրեոզը բազմաթիվ ազգերի մոտ[4]։ Հիպոթիրեոզը կարող է բուժվել լևոթիրոքսինով[1]։ Յոդի համապատասխան քանակները շատ կարևոր են, բայց մեծ քանակները կարող են վատացնել հիպոթիրեոզի վիճակը[1]։ Մեր երկրում իրականացվում է նորածնային 5 սկրինինգ ծրագիր՝ բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռետինոպաթիայի և կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ[8]։

Հայաստանում Վերջին 10 տարվա ընթացքում այս սկրինինգների շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում շուրջ 750 նորածնի մոտ հայտնաբերվել է ծանր ախտաբանություն։ Կանխելով հիվանդությունների հետագա զարգացումը՝ հաջողվել է խուսափել այդ երեխաների հաշմանդամությունից և մահվան հնարավոր ելքից[8][8]։

Ամբողջ աշխարհում կա յոդի պակասով մոտ 1 միլիարդ մարդ, բայց անհայտ է, թե ինչքան հաճախ է այն բերում հիպոթիրեոզի[9]։ ԱՄՆ-ում մարդկանց 0.3–0.4%-ը ունի հիպոթիրեոզ[5]։ 2005-2016թթ. 354 897  հետազոտված նորածնից 124-ի մոտ հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզ։ Նրանք գտնվում են  դիսպանսեր հսկողության ներքո և ապահովվում անվճար դեղորայքով[8]։ Բարձրլեռնային շրջաններում էնդեմիկ խպիպի տարածվածության ուսումնասիրության, հողում և ջրում յոդի պակասուրդի հայտնաբերման հիման վրա պրոֆ․ Ա․ Մելիք-Ադամյանը մշակել է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ մասնավորապես ազգաբնակչությանը յոդացված կերակրի աղով ապահովելու ուղղությամբ։ Ենթակլինիկական հիպոթիրեոզը, որը հիպոթիրեոզի ավելի մեղմ ձևն է, բնորոշվում է թիրոքսինի նորմալ մակարդակով և բարձրացած ԹՏՀ մակարդակով։ Այդ ձևը հանդիպում է ԱՄՆ բնակչության 4.3–8.5%-ի մոտ[5]։ Հիպոթիրեոզը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ[1]։ 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի հաճախ են ախտահարվում[1]։ Շների մոտ նույնպես զարգանում է հիպոթիրեոզ, իսկ ավելի հազվադեպ դիտվում է կատուների և ձիերի մոտ[10]։ "Հիպոթիրեոզ" բառը առաջացել է հունարեն հիպո-, որը նշանակում է "քիչ", թիրեոս, որը նշանակում է "վահան", և էիդոս, որը նշանակում է "ձև"[11]։

Ախտանիշներ խմբագրել

Հիպոթիրեոզով հիվանդ մարդիկ հաճախ ունենում են շատ մեղմ արտահայտված ախտանիշներ կամ ընդհանրապես չեն ունենում։ Բազմաթիվ ախտանիշներ կան, որոնք կապված են կամ հիպոթիրեոզի առաջնային պատճառի, կամ թիրեոիդ հորմոնների ցածր մակարդակի հետ[12][13]։

 
Հիպոթիրեոզի ախտանիշներ և նշաններ[12]
Ախտանիշներ[12] Նշաններ[12]
Թուլություն Չոր, կոպիտ մաշկ
Ցրտի զգացում Սառը վերջույթներ
Թույլ հիշողություն և կենտրոնացում Միքսեդեմա կամ լորձայտուց(մուկոպոլիսախարիդների կուտակումներ մաշկում)
Փորկապություն, դիսպեպսիա[14] Ալոպեցիա (մազաթափություն)
Քաշի ավելացում վատ ախորժակի հետ Բրադիկարդիա
Դիսպնեա (շնչառության դանդաղում) Վերջույթների այտուց
Դիսֆոնիա (խռպոտ ձայն) Ջլային ռեֆլեքսների դանդաղ ռելաքսացիա
Կանանց մոտ, մենորագիա, իսկ ավելի ուշ օլիգոմենորեա Դաստակային թունելի համախտանիշ
Պարէսթեզիա Հիդրոթորաքս, ասցիտ, հիդրոպերիկարդ
Լսողության կորուստ

Ուշացած թուլացումը ծնկային ռեֆլեքսը ստուգելուց հետո բնորրոշ նշան է հիպոթիրեոզի և կապված է հորմոնի դեֆիցիտի հետ[5]։

Լորձայտուցային կոմա խմբագրել

 
Ախտանիշներից են վերջույթների այտուցվածությունը և ասցիտը

Լորձայտուցային կոման հազվադեպ, բայց կյանքին վտանգ սպառնացող արտահայտում է հիպոթիրեոզի։ Սովորաբար այն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեին հիպոթիրեոզ, բայց կարող է նաև լինել հիվանդության առաջին արտահայտումը։ Այս վիճակը բնորոշվում է հիպոթերմիայով (մարմնի ջերմության իջեցում) առանց դողի, գիտակցության խանգարմամբ, բրադիկարդիայով (դանդաղասրտություն), հիպովենտիլացիայով (թոքերի օդափոխության թուլացում)։ Դիտվում են նաև մաշկի փոփոխություններ և լեզվի մեծացում (մակրոգլոսիա)[15]։

Հղիություն խմբագրել

Նույնիսկ ենթակլինիկական կամ թեթև հիպոթիրեոզը կարող է բերել հնարավոր անպտղության և վիժման[16][17]։ Հիպոթիրեոզը բարձրացնում է պրեէկլամպսիայի, պերինատալ մահացության ռիսկը[16][17][18]։ Հղիության 0.3–0.5% դեպքերում դիտվում է նաև հիպոթիրեոզ[18]։ Հիպոթիրեոզը նաև կապված է գեստացիոն դիաբետի և վաղաժամ ծննդաբերության հետ[19]։

Երեխաներ խմբագրել

Հիպոթիրեոզով նորածինները սովորաբար ունենում են նորմալ հասակ և քաշ (չնայած գլուխը կարող է լինել սպասվածից ավելի մեծ, իսկ հետին գաղթունը կարող է լինել բաց)։ Դիտվում է քնկոտություն, մկանային ցածր տոնուս, խռպոտ ձայնով լաց, կերակրման դժվարություն, փորկապություն, մակրոգլոսիա, պորտային ճողվածք, քսերոդերմա (չոր մաշկ), մարմնի ցածր ջերմաստիճան և դեղնուկ[20]։ Դեղնուկ առաջանում է այն երեխաների մոտ, որոնց վահանագեղձը չի արտադրում թիրեոիդ հորմոններ[20]։ Դեղնուկ նաև կարող է առաջանալ յոդի պակասով տարածքում մեծացող երեխաների մոտ[21]։ Նորմալ աճը և զարգացումը խանգարվում է, և չբուժելու դեպքում կարող է զարգանալ մտավոր հետամնացություն (IQ 6-15 միավոր կամ նույնիսկ ցածր որոշ դեպքերում)։ Այլ խնդիրներից են մեծ և փոքր շարժումների խանգարումը, կոորդինացիան, մկանային տոնուսի իջեցումը, շլությունը, ուշադրության իջեցումը և խոսքի դանդաղումը[20]։ Ատամների ծկթումը կարող է ուշանալ[22]։

Ավելի մեծ երեխաների և դեռահասների մոտ ախտանիշները ներառում են հոգնածությունը, ցրտի անտանելիությունը, քնկոտությունը, մկանային թուլությունը, փորկապությունը, աճի հապաղելը, գունատությունը, կոպիտ և հաստ մաշկը, հիպերտրիխոզը, մենստրուալ ցիկլի խանգարումը աղջիկների մոտ և ուշացած սեռական հասունացումը։ Ախտանիշները նաև կարող են ներառել ծնկային ռեֆլեքսի ուշացած թուլացումը, բրադիկարդիան։ Դեղնուկը առկա է լինում մեծացած վահանագեղձի հետ[20]։ Երբեմն վահանագեղձի մի մասն է մեծացած լինում և լինում է հանգուցավոր կառուցվածքի[23]։

Պատճառներ խմբագրել

Հիպոթիրեոզը առաջանում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ (առաջնային հիպոթիրեոզ), հիպոֆիզում ԹՏՀ արտադրության անբավարարության ժամանակ (երկրորդային հիպոթիրեոզ) ,հիպոթալամուսից թիրեոտրոպին-ռելիզինգ հորմոնի անբավարարության դեպքում (երրորդային հիպոթիրեոզ)[5][24]։ Առաջնային հիպոթիրեոզի առաջանում է մոտ 1000 անգամ ավելի հաճախ քան մնացած ձևերը[7]։

Յոդի պակասը առաջնային հիպոթիրեոզի և էնդեմիկ խպիպի ամենաառաջին պատճառն է[5][6]։ Սննդակարգի մեջ յոդի նորմալ քանակներ օգտագործող երկրեներում առաջին պատճառը քրոնիկ աուտոիմուն թիրեոիդիտն է (Հաշիմոտոյի թիրեոիդիտ)[5][6]։ Հաշիմոտոյի թիրեոիդիտը կապված է լինում խպիպի հետ։ Այս դեպքում կատարվում է վահանագեղձի ինֆիլտրացիա T լիմֆոցիտներով, հակա-թիրեոիդ հակամարմիններով, որոնք ազդում են յուրահատուկ թիրեոիդ հակածինների վրա, օրինակ՝ թիրեոիդ պերօքսիդազան, թիրեոգլոբուլինը և ԹՏՀ ընկալիչները[5]։

Կանանց ծննդաբերությունից 9 ամիս հետո, մոտ 5% դեպքերում կարող է առաջանալ հետծծնդաբերական հիպոթիրեոզ[25]։ Սա բնորոշվում է հիպերթիրեոզի կարճ փուլով․ որին հաջորդում է հիպոթիրեոզը։ 20-40%-ը մշտական ունենում են հիպոթիրեոզ[25]։

Աուտոիմուն թիրեոիդիտը կապված է լինում այլ իմուն մեխանիզմով հիվանդությունների հետ, որոնցից են տիպ 1 շաքարային դիաբետը, չարորակ սակավարյունությունը, միասթենիա գրավիսը, ռևմատոիդ արթրիտը և համակարգային կարմիր գայլախտը[5]։ Աուտոիմուն հիպոթիրեոզը կարող է արտահայտվել որպես աուտոիմուն պոլիէնդոկրին համախտանիշի մաս[5]։

Խումբ Պատճառներ
Առաջնային հիպոթիրեոզ[5] Յոդի պակաս (զարգացող երկրներում), աուտոիմուն թիրեոիդիտ, ենթասուր գրանուլեմատոզ թիրեոիդիտ, ենթասուր լիմֆոցիտային թիրեոիդիտ, հետծննդային թիրեոիդիտ, նախորդած թիրեոիդէկտոմիա, նախորդած ռադիոակտիվ յոդով բուժում, նախորդած ճառագայթային բուժում
Դեղեր։ Լիթիումային պրեպարատներ (նորմոթիմիկներ), ամիոդարոն, ալֆա-ինտերֆերոն, թիրոզին կինազայի արգելակիչներ, օրինակ՝ սունիտինիբ
Կենտրոնական հիպոթիրեոզ[7] Հիպոֆիզը ճնշող գոյացություններ (հիպոֆիզի ադենոմա, կրանիոֆարինգեոմա, մենինգիոմա, գլիոմա, մետաստազ, դատարկ թրքական թամբի համախտանիշ, ներքին քնային զարկերակի անևրիզմա, հիպոֆիզի վիրահատություն կամ ճառագայթում, որոշ դեղեր, վնասվածք, անոթային խանգարումներ, ինֆիլտրատիվ հիվանդություններ (հեմոքրոմատոզ, բետտա-թալասեմիա, սարկոիդոզ), աուտոիմուն հիվանդություններ, բնածին հիվանդություններ և ինֆեկցիաներ (տուբերկուլյոզ, սնկախտ, սիֆիլիս))
Բնածին հիպոթիրեոզ[26] Վահանագեղձի խանգարված ֆունկցիա (75%), թիրեոիդ հորմոնների անբավարար առաջացում (20%), մայրական հակամարմնի և ռադիոակտիվ յոդի փոխանցում
Համախտանի՛ներ։ մուտացիաներ
Ծամանակավոր։ մոր մոտ յոդի պակասի կամ ավելցուկի, ԹՏՀ ընկալիչների դեմ հակամարմինների, նեոնատալ հիվանդությունների պատճառով
Կենտրոնական։ հիպոֆիզի թերֆունկցիա

Սպառման հիպոթիրեոզի դեպքում տիպ 3 դեյոդինազի բարձր մակարդակները չեզոքացնում են թիրեոիդ հորմոնները և բերում են հիպոթիրեոզի[27]։ 3 դեյոդինազի բարձր մակարդակները առաջանում են հիմնականում հեմանգիոմայի արդյունքում[27]։ Այս վիճակը շատ հազվադեպ է[27]։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

 
Սխեմա, որտեղ կապույտ սլաքով ցույց է տրված թիրոքսինի ազդեցությունը, իսկ կանաչ և կարմիր սլաքները համապատասխանաբար ԹՌՀ և ԹՏՀ ազդեցությունները։ Հիպոթալամուսը արտազատում է ԹՌՀ (կանաչ), որը խթանում է ԹՏՀ արտադրությունը (կարմիր) հիպոֆիզի կողմից։ Սա էլ իր հերթին ակտիվացնում է թիրոքսինի արտադրությունը (կապույտ)։ Թիրոքսինի բարձր քանակները ընկճում են ԹՌՀ և ԹՏՀ արտադրությունը հետադարձ կապի միջոցով։

Թիրեոիդ հորմոնը անհրաժեշտ է բազմաթիվ հյուսվածքների նորմալ կենսագործունեության համար։ Առողջ մարդկանց մոտ վահանագեղձը հիմնականում արտազատում է թիրոքսին (T4), որը վերածվում է տրիյոդթիրոնինի (T3) այլ օրգաններում, սելեն-կախյալ ֆերմենտ՝ յոդոթիրոնին դեյոդինազայի միջոցով[28]։ Տրիյոդթիրոնինը կապվում է թիրեոիդ հորմոնի ընկալիչի հետ բջջի կորիզում, որտեղ այն ակտիվացնում է որոշակի սպիտակուցների սինթեզի համար պատասխանատու գեները[29]։ Լրացուցիչ այն կապվում է նաև Ալֆա-v բետտա-3 ինտեգրինին բջջաթաղանթի վրա, այդպիսով խթանելով նատրիում-ջրածնային պոմպը, անգիոգենեզը (անոթների առաջացումը) և բջիջների աճը[29]։ Արյան մեջ համարյա ամբողջ թիրեոիդ հորմոնը (99.97%) կապված է պլազմայի սպիտակուցներին, որոնցից է թիրոքսին կապող գլոբուլինը։ Միայն չկապված թիրեոիդ հորմոնն է կենսաբանորեն ակտիվ[5]։ Դեյոդինազի մեծ քանակները այսպիսով կարող են բերել սպառման հիպոթիրեոզի[27]։

Վահանագեղձը մարմնում թիրոքսինի միակ աղբյուրն է, որի առաջացման համար անհրաժեշտ է յոդ և թիրոզին ամինաթթուն։ Յոդը արյան հունից գնում է դեպի վահանագեղձ, որտեղ վերածվում է թիրեոգլոբուլինի մոլեկուլների։ Այս գործընթացը կարգավորվում է ԹՏՀ կողմից, որը արտազատվում է հիպոֆիզի կողմից։ Յոդի և ԹՏՀ-ի պակասը կարող են բերել թիրեոիդ հորմոնի սինթեզի անբավարարության[24]։

Հիպոթալամո-հիպոֆիզա-վահագեղձային ուղին կարևոր դեր է խաղում թիրեոիդ հորմոնի մակարդակի կարգավորման հարցում։ ԹՏՀ առաջացումը ադենոհիպոֆիզում խթանվում է ԹՌՀ կողմից, որը առաջանում է հիպոթալամուսում։ ԹՏՀ և ԹՌՀ արտադրությունը ճնշվում է թիրոքսինի մեծ քանակների կողմից բացասական հետադարձ կապի միջոցով։ ԹՌՀ-ի ցածր քանակները կբերեն ԹՏՀ-ի ցածր քանակի և թիրեոիդ հորմոնը չի սինթեզվի բավարար քանակով[7]։

Հղիությունը բերում է թիրեոիդ հորմոնի ֆիզիոլոգիայի փոփոխությունների։ Գեղձը մեծանում է չափերով 10%-ով, թիրոքսինի արտադրությունը մեծանում է 50%-ով և յոդի պահանջարկը մեծանում է։ Շատ կանայք ունեն նորմալ թիրեոիդ ֆունկցիա, բայց աուտոիմուն ռեակցիաների հակվածություն, կամ յոդի պակաս, որոնց պատճառով դիտվում է հիպոթիրեոզ մինչև ծնունդը կամ ծննդաբերությունից հետո[30]։

Ախտորոշում խմբագրել

Թիրեոտրոպ հորմոնի մակարդակի որոշումը լավագույն սկզբնական թեստն է հիպոթիրեոզի ախտորոշման համար, իսկ երկրորդ ԹՏՀ թեստը անում են մի քանի շաբաթ հետո հաստատելու համար[31]։ ԹՏՀ մակարդակը կարող է բարձրացած լինել այլ հիվանդությունների ֆոնի վրա և ԹՏՀ մակարդակի որոշումը խորհուրդ չի տրվում հոսպիտալիզացված հիվանդների մոտ, եթե չկան վահանագեղձի ֆունկցիայի խանգարման լուրջ հիմքեր[5]։ ԹՏՀ բարձր մակարդակը ցույց է տալիս, որ վահանաձև գեղձը չի արտադրում բավական թիրեոիդ հորմոն[5][23]։ Հիպոթիրեոզի աստիճանը որոշելու համար T3 մակարդակի որոշումը խորհուրդ չի տրվում Ամերիկյան կլինիկական էնդոկրինոլոգների ասոցիացիայի կողմից անգլ.՝ American Association of Clinical Endocrinologists (AACE)[5]: Կան բազմաթիվ աղյուսակներ հիպոթիրեոզի աստիճանը որոշելու համար, որոնք օբյեկտիվ են, բայց ախտորոշման համար ունեն սահմանափակ կիրառություն[5]։

ԹՏՀ T4 Մեկնաբանություն
Նորմալ Նորմալ Նորմալ թիրեոիդ ֆունկցիա
Բարձրացած Ցածր Ակնհայտ հիպոթիրեոզ
Նորմալ/Ցածր Ցածր Կենտրոնական հիպոթիրեոզ
Բարձրացած Նորմալ Ենթակլինիկական հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզի շատ դեպքեր կապված են կրեատինկինազայի և լյարդի ֆերմենտների քանակի բարձրացման հետ։ Նրանք վերադառնում են նորմալ մակարդակի, երբ հիպոթիրեոզը լրիվ բուժվում է[5]։ Խոլեստերոլի, ՑԽԼՊ և A-լիպոպրոտեինի մակարդակները կարող են բարձրացած լինել[5]։ Հիպոթիրեոզի կապը սրանց հետ դեռ հստակ պարզաբանված չէ[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Hypothyroidism». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. March 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  2. Ferri, Fred F. (2010). Ferri's differential diagnosis : a practical guide to the differential diagnosis of symptoms, signs, and clinical disorders (2nd ed.). Philadelphia, PA: Elsevier/Mosby. էջ Chapter H. ISBN 978-0323076999.
  3. 3,0 3,1 Preedy, Victor (2009). Comprehensive Handbook of Iodine Nutritional, Biochemical, Pathological and Therapeutic Aspects. Burlington: Elsevier. էջ 616. ISBN 9780080920863.
  4. 4,0 4,1 Syed S (April 2015). «Iodine and the "near" eradication of cretinism». Pediatrics. 135 (4): 594–6. doi:10.1542/peds.2014-3718. PMID 25825529.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Garber JR, Cobin RH, Gharib H, Hennessey JV, Klein I, Mechanick JI, Pessah-Pollack R, Singer PA, Woeber KA (December 2012). «Clinical practice guidelines for hypothyroidism in adults: cosponsored by the American Association of Clinical Endocrinologists and the American Thyroid Association» (PDF). Thyroid. 22 (12): 1200–35. doi:10.1089/thy.2012.0205. PMID 22954017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 Chakera AJ, Pearce SH, Vaidya B (2012). «Treatment for primary hypothyroidism: current approaches and future possibilities». Drug Design, Development and Therapy (Review). 6: 1–11. doi:10.2147/DDDT.S12894. PMC 3267517. PMID 22291465.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Persani L (September 2012). «Clinical review: Central hypothyroidism: pathogenic, diagnostic, and therapeutic challenges». The Journal of Clinical Endocrinology and Metabolism (Review). 97 (9): 3068–78. doi:10.1210/jc.2012-1616. PMID 22851492.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդություններ». moh.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. Cooper, DS; Braverman LE, eds. (2012 թ․ հուլիսի 12). Werner & Ingbar's the thyroid : a fundamental and clinical text (10th ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins Health. էջ 552. ISBN 978-1451120639. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին.
  10. «Hypothyroidism». Merck Veterinary Manual, 10th edition (online version). 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. Mosby's Medical Dictionary (9 ed.). Elsevier Health Sciences. 2013. էջ 887. ISBN 9780323112581. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Longo DL, Fauci AS, Kasper DL, Hauser SL, Jameson JL, Loscalzo J (2011). «341: disorders of the thyroid gland». Harrison's principles of internal medicine (18th ed.). New York: McGraw-Hill. ISBN 978-0071748896.
  13. Khandelwal D, Tandon N (January 2012). «Overt and subclinical hypothyroidism: who to treat and how». Drugs (Review). 72 (1): 17–33. doi:10.2165/11598070-000000000-00000. PMID 22191793. S2CID 207301404.
  14. Ebert EC (July 2010). «The thyroid and the gut». Journal of Clinical Gastroenterology. 44 (6): 402–6. doi:10.1097/MCG.0b013e3181d6bc3e. PMID 20351569.
  15. Klubo-Gwiezdzinska J, Wartofsky L (March 2012). «Thyroid emergencies». The Medical Clinics of North America. 96 (2): 385–403. doi:10.1016/j.mcna.2012.01.015. PMID 22443982.
  16. 16,0 16,1 «Tyroid disease in Women». Office on Women's Health, U.S. Department of Health and Human Services. 2017 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  17. 17,0 17,1 «Postpartum Thyroiditis» (PDF). American Thyroid Association. 2014. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  18. 18,0 18,1 Vissenberg R, van den Boogaard E, van Wely M, van der Post JA, Fliers E, Bisschop PH, Goddijn M (July 2012). «Treatment of thyroid disorders before conception and in early pregnancy: a systematic review». Human Reproduction Update (Review). 18 (4): 360–73. doi:10.1093/humupd/dms007. PMID 22431565.
  19. Negro R, Stagnaro-Green A (October 2014). «Diagnosis and management of subclinical hypothyroidism in pregnancy». BMJ. 349 (10): g4929. doi:10.1136/bmj.g4929. PMID 25288580. S2CID 21104809.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Counts D, Varma SK (July 2009). «Hypothyroidism in children». Pediatrics in Review. 30 (7): 251–8. doi:10.1542/pir.30-7-251. PMID 19570923.
  21. 21,0 21,1 Pearce EN (February 2012). «Update in lipid alterations in subclinical hypothyroidism». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 97 (2): 326–33. doi:10.1210/jc.2011-2532. PMID 22205712.
  22. Chandna S, Bathla M (July 2011). «Oral manifestations of thyroid disorders and its management». Indian Journal of Endocrinology and Metabolism. 15 (Suppl 2): S113–6. doi:10.4103/2230-8210.83343. PMC 3169868. PMID 21966646.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  23. 23,0 23,1 Brown RS (2013). «Autoimmune thyroiditis in childhood». Journal of Clinical Research in Pediatric Endocrinology (Review). 5 Suppl 1 (4): 45–9. doi:10.4274/jcrpe.855. PMC 3608006. PMID 23154164.
  24. 24,0 24,1 Gaitonde DY, Rowley KD, Sweeney LB (August 2012). «Hypothyroidism: an update». American Family Physician (Review). 86 (3): 244–51. PMID 22962987. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին.
  25. 25,0 25,1 Stagnaro-Green A (February 2012). «Approach to the patient with postpartum thyroiditis». The Journal of Clinical Endocrinology and Metabolism (Review). 97 (2): 334–42. doi:10.1210/jc.2011-2576. PMID 22312089. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  26. Donaldson M, Jones J (2013). «Optimising outcome in congenital hypothyroidism; current opinions on best practice in initial assessment and subsequent management». Journal of Clinical Research in Pediatric Endocrinology (Review). 5 Suppl 1 (4): 13–22. doi:10.4274/jcrpe.849. PMC 3608009. PMID 23154163.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Weber Pasa M, Selbach Scheffel R, Borsatto Zanella A, Maia AL, Dora JM (November 2017). «Consumptive Hypothyroidism: Case Report of Hepatic Hemangioendotheliomas Successfully Treated with Vincristine and Systematic Review of the Syndrome». European Thyroid Journal. 6 (6): 321–327. doi:10.1159/000481253. PMC 5704697. PMID 29234626.
  28. Maia AL, Goemann IM, Meyer EL, Wajner SM (June 2011). «Deiodinases: the balance of thyroid hormone: type 1 iodothyronine deiodinase in human physiology and disease». The Journal of Endocrinology. 209 (3): 283–97. doi:10.1530/JOE-10-0481. PMID 21415143. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  29. 29,0 29,1 Cheng SY, Leonard JL, Davis PJ (April 2010). «Molecular aspects of thyroid hormone actions». Endocrine Reviews. 31 (2): 139–70. doi:10.1210/er.2009-0007. PMC 2852208. PMID 20051527.
  30. Stagnaro-Green A, Abalovich M, Alexander E, Azizi F, Mestman J, Negro R, Nixon A, Pearce EN, Soldin OP, Sullivan S, Wiersinga W (October 2011). «Guidelines of the American Thyroid Association for the diagnosis and management of thyroid disease during pregnancy and postpartum». Thyroid. 21 (10): 1081–125. doi:10.1089/thy.2011.0087. PMC 3472679. PMID 21787128.
  31. So M, MacIsaac RJ, Grossmann M (August 2012). «Hypothyroidism». Australian Family Physician. 41 (8): 556–62. PMID 23145394. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոթիրեոզ» հոդվածին։