Հիպերմնեզիա ( հին հունարեն՝ ὑπέρ - չափից ավելի և μνήμη - հիշողություն), տեղեկատվության մտապահման և վերարտադրման բարձրացում։ Կարող է վերաբերել հիշողության տարբեր ձևերին ու տեսակներին։ Հաճախ լինում են ոչ հաճելի, հիվանդագին երևույթներ (օրինակ՝ հիշողության մեջ պահելով աննշան մանրամասների առատությունը)[1]։

Դասակարգում խմբագրել

Տարբերվում են հիպերմնեզիայի մի քանի տեսակներ[2]։ Առաջին հերթին՝ հիշողության բարելավումը կարող է կապված լինել հոգեկան հուզմունքի ավելացմամբ, դա առավել անհատական հանդիպող դեպքն է հոգեբուժական պրակտիկայում[3]։ Այդ դեպքում հիպերմնեզիան հիպոմանիայի, Մանիակային համախտանիշի կամ հիպերտիմիայի ախտանիշներից կարող է լինել։ Այն կարող է լինել նաև դեղորայքային հիպերտիմիայի (կամ հիպոմանիա) նախանշան, որն առաջանում է, օրինակ գրավչանյութերից։ Այդպիսի հիպերմնեզիան չի առաջացնում տհաճ զգացողություններ։

Հիպերմնեզիան կարող է կապված լինել նաև խառնաշփոթ գիտակցության, զգայապատրանքների, զառանցանքի զարգացման ակտիվ ձևերի[4], այլ հոգեկան հիվանդությունների հետ։ Տարբերվում են նաև դրվագային և հաստատուն հիպերմնեզիաներ։

Դիֆուզային (ընդհանուր) հիպերմնեզիայի դեպքում հիշողությունը ուժեղանում է հավասարաչափ, դա բնորոշ է մոլական վիճակին՝ ալկոհոլի և մարիխուանայի հարբեցման, պրոգրեսիվող պարալիզի, պարաֆրենիկ համախտանիշի սկզբնական փուլերում[3]։

Ընտրովի (մասնակի, ընտրողական) հիպերմնեզիայի դեպքում հիշողությունը ուժեղանում է առանձին դեպքերում՝ փաստեր, թվեր կամ կյանքի որոշակի փուլեր։ Այն կարող է առաջանալ պարոնոյայից։ Մտավոր հետամնացության ժամանակ այն կարող է վերաբերել առանձին փաստերին, որոնք հիվանդի հետաքրքրությունների ոլորտից են։ Նույն երևույթը կարելի է դիտարկել էպիլեպսիայի դեպքում։ Դեպրեսիայի և ընկճախտային համախտանիշի ժամանակ հանդիպում է ընտրովի հիպերմնեզիան[3]։

Հիպերմնեզիան արվեստում խմբագրել

  • Ֆունես։ Սուր հիշողության տերը-Խ․ Լ․ Բորխեսի պատմվածքը մարդու մասին, որը չկարողացավ մոռանալ ոչինչ

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гипермнезия. Мир психологии. Словарь.
  2. Жмуров В. А. Гипермнезия // Большая энциклопедия по психиатрии. — 2-е изд. — М.: Джангар, 2012. — 864 с.
  3. 3,0 3,1 3,2 Антропов и др., 2010, 6.1. Обострение памяти
  4. «Гипермнезия». Толковый словарь психиатрических терминов. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.