Հին հայկական հեթանոսական կրոն

Հին հայկական կրոնը ձևակերպվել էր հայկական ցեղերի կրոնական ըմբռնումների հիման վրա և Մերձավոր արևելյան միջավայրում՝ կրելով վերջինիս զգալի ազդեցությունը։ Եթե նախորդ շրջանում (6-4-րդ դարեր) հայկական կրոնի մեջ դեռևս գերակշռում էին բնապաշտական և կոսմոգոնիական պատկերացումներն ու նրա մեջ որորշակի երևում էին նաև հայ ժողովրդի կազմի մեջ մտած առաջին ցեղախմբերի տեղական աստվածությունների հետքերը, ապա այժմ վերջնականապես ձևավորվել էր ամբողջ հայ ժողովրդին պատկանող մարդակերպ աստվածների մի համակարգ, որը միավորվել էր ոչ միայն ազգակցական ընդհանուր կապերով, հայր աստծու գլխավորությամբ, այլև նվիրապետական սկզբունքներով, երբ յուրաքանչյուր աստծու կամ աստվածուհու հատկացվում էր իր որոշակի տեղը և դերը, որոնք ավելի ընդհանրացված, հաճախ վերացական բնույթ էին կրում և ընդգրկում էին ոչ միայն բնության երևույթների, այլև հասարակական հարաբերությունների ոլորտները։

Հայկական աստվածների համակարգը կամ պանթեոնը բաղկացած էր բազմաթիվ աստվածություններից, որոնք կապեր և զուգահեռներ ունեին փոքրասիական և իրանական միջավայրում։

Աղբյուրներ խմբագրել