Հին Կահիրե (արաբ․՝ مصر القديمة (القاهرة‎‎, Միսր էլ Կադիմա), Եգիպտոսի ժամանակակից մայրաքաղաքի պատմական հատվածը[1]։

Կամուրջ, որը միացնում է Ռոդա կղզին Հին Կահիրեին

Հին Կահիրեն գտնվում է հնագույն շինությունների վայրում (Ֆուստատ)։ Հին քաղաքի տարածքում պահպանվել են հին հռոմեական շինություններ և հին ղպտիական եկեղեցիներ, տեղակայված է Ղպտիական թանգարանը, Բաբելոնյան ամրոցը, սինագոգ և հնագույ մզկիթներ։ Ինչպես նաև Հին Կահիրեի տարածքում տեղակայված է մի այր, որտեղ թաքնվում էր Սուրբ ընտանիքը[2][3]։

Հին քաղաքի մի մասը, որտեղ բնակվում են ղպտի քրիստոնյաները, կոչվում է Ղպտիական Կահիրե[4]։

Եգիպտոս այցելող զբոսաշրջիկները հաճախ են լինում Հին Կահիրեում։

Միջնադարում խմբագրել

 
Ղպտիական Կահիրեի եկեղեցիներից, Հին Կահիրեում

15-րդ դարի 2-րդ կեսին երկու կարևոր շինություններ կառուցվեցին Կահիրեում՝ Բուլաք նավահանգիստը և ալ-Ազբակեյա թաղամասը՝ քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Քաղաքի հատակագիծը չէր փոխվել վերջին 300 տարվա ընթացքում և դրա մասին է վկայում 1798 թվականին ֆրանսիական հետազոտական խմբի կողմից գծված քարտեզը։ 1428 թվականին Զահեր Բայբարսի կողմից Կիպրոսը գրավելուց հետո, Բուլաքը դարձավ Կահիրեի գլխավոր նավահանգիստը։ 15-րդ դարի վերջին Կահիրեն իր վրա էր վերցրել Հին Կահիրեի առևտրային կարևոր նավահանգստի դերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Report on Sakakini Pasha's granddaughter Asma el Bakri
  2. Старый Каир
  3. «Old Cairo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Egy.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Կահիրե» հոդվածին։