Հին Թբիլիսի (վրաց.՝ ძველი თბილისი՝ Ձվելի Թբիլիսի), վարչական շրջան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնը։ Գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում։ Տարբեր աղբյուրներում շրջանի սահմանները նշվում են տարբեր կերպ՝ Թիֆլիսի տարածքը 12-րդ դարում, քաղաքի տարածքը հին պարսպի սահմաններում, Կուրից մինչև Սոլոլակի հյուսիսում գտնվող Պուշկին-Բարաթաշվիլի փողոցների երկայնքով ձգվող տարածքը, ներառյալ գորշ բաղնիքները (Աբանոթուբանի) և հարավում տեղակայված Հարպուխին, քաղաքի տարածքը մինչև Ռուսաստանին Վրաստանի միացումը (1801)։

Տեսարան դեպի Հին Թբիլիսին

Փողոցներն այս շրջանում կոր են, նեղ, շենքեը պատպանել են միջնադարյան կառուցապատման հատկանիշները։

Հին Թբիլիսիում կենտրոնացած են նույնիսկ 5-րդ դարին թվագրվող ճարտարապետական հուշարձաններ, սակայն այս հատվածում գերակշռում է 19-րդ դարի կառուցապատումը։ Շրջանի տարածքում կարելի է տեսնել Նարիղալա միջնաբերդի ավերակները․ ամրոցը կառուցվել է 16-17-րդ դարերում ստորին ամրոցի պատերի մնացորդներից, Անչիսխաթի եկեղեցին (6-րդ դար), Մետեխի վանքը (ենթադրաբար 5-րդ դար), Սիոնի մայր տաճարը (6-րդ դար) և Ռոստոմ արքայի բաղնիքները (17-րդ դար)։ Ճարտարապետական հուշարձաններից որոշները ներառված են Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պատհապանության ցանկում։

Պատմություն խմբագրել

Չնայած «Հին Թբիլիսի» տերմինը վաղուց օգտագործվում է քաղաքի պատմական մասը նշելու համար, նույն անվամբ վարչական շրջանը ձևավորվել է միայն 2007 թվականին[1] մայրաքաղաքի չորս վարչատարածքային շրջանների՝ Մթածմինդա-Կրծանիսի, Իսանի-Սամգորիի, Դիդուբե-Չուղուրթեիի և Վակե-Սաբութալոյի փողոցներից և թաղամասերից․ վարչատարածքային այս շրջանները նախկինում ընդգրկված էին այլ շրջանների մեջ[2]։

Հին քաղաքը հնագույն ժամանակներից պարսպապատված է եղել Կուր գետից մինչև Սոլոլակի լեռնաշթղայի ստորոտը։ Առաջին պատերը կառուցվել են դեռևս Դաչի թագավորի օրոք (499-514)։ Ոչ մեկ անգամ ավերված ամրությունները կառուցապատվել են նորից[3]։ Հզոր պատերը կառուցել է Ռոստոմ արքան (17-րդ դար), դրանց բարձրությունը հասնում էր 4-5 սաժենի, իսկ հաստությունը՝ մոտ 2,5 արշին։ Պատն ուներ ութ դարպաս՝ Սեիդաբադի, Գանժայի (Էրիվանի), Ամրոցի, Սոլոլակիի, Կոջորիի, Քարթլիի, Դիգոմիի և Կուրի։ Պատը քանդվել է 1820-1840 թվականներին։

Ամբողջ քաղաքը սարսափելի ավերվել է Աղա Մոհամմադ խան Ղաջար շահի՝ 1795 թվականի ներխուժման ժամանակ․ այդ իրադարձությունների վկա Աթանաս Արարատցին գրել է․

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Старый Тбилиси» будет выделен в отдельный административно-территориальный район столицы Информационный портал Соотечественник
  2. Вице-мэр Тбилиси представил глав администраций новых районов столицы(չաշխատող հղում)
  3. Иосселиани П. Описание древностей города Тифлиса. — 1866

Արտաքին հղումներ խմբագրել