Հին Արևելյան փիլիսոփայություն

Հին արևելյան փիլիսոփայություն - արտահայտությամբ նշանակվում է փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջականությունը, որը ձևավորվել և զարգացել է Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Եգիպտոսում, Միջագետքում և Իրանում։

Ծագում խմբագրել

Միջին Արևելքի երկերները, Չինաստանը, Հնդկաստանը մարդկային քաղաքակրության հնագույն օրրաններից են, որտեղ ստեղծվել է բարձր զարգացած մշակույթ։ Հին Արևելյան փիլիսոփայության առանձնահատկություններից մեկն այն է, որ ի տարբերություն օրինակ անտիկ հունական փիլիսոփայության այն չկարողացավ դուրս գալ կրոնադիցաբանական աշխարհայացքի շրջանակներից։

Փիլիսոփայական միտքը արևելքում խմբագրել

Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը կարծիք է հայտնում, որ արևելքում փիլիսոփայական միտք չէր կրող առաջանալ այն պատճառով, որ այդ երկրներում չկար ոչ մտքի և ոչ էլ քաղաքական ազատություն։ Փիլիսոփայությունը ծագում և զարգանում է այնտեղ և այն այն դեպքում, եթե քաղաքական բարենպաստ պայմաններ են ստեղծվում մտքի ազատ ինքնադրսևորման համար։ Հակադրվելով այս տեսակետին՝ ասիակենտրոն կամ արևելակենտրոն տեսության կողմնակիցները պնդում են, որ իսկական փիլիսոփայությունը ծագել է արևելքում, որ արևմտյան փիլիսոփայությունը զարգացել է միակողմանիորեն՝ վերածվելով գիտականակերպ տեսության։

Արևելյան փիլիսոփայության բնույթը խմբագրել

Եթե արևմտյան փիլիսոփայությանը բնորոշ են ռացիոնալիստականությունը, հասկացականությունը, ապա արևելյանին՝ պատկերավորությունը, կրոնամիստակականությունը, հայեցողականությունը։