Հինգերորդ հանրապետության շարժում

Հինգերորդ հանրապետության շարժում (իսպ.՝ Movimiento V [Quinta] República, MVR), Վենեսուելայի ձախ սոցիալիստական կուսակցություն, որն ստեղծվել է 1997 թվականի հուլիսին Հեղափոխական բոլիվարական շարժում-200-ի հիման վրա, որպեսզի 1998 թվականի նախագահական ընտրություններում սատարի Ուգո Չավեսին։ Իր անունն ստացել է Չավեսի՝ նոր, Հինգերորդ հանրապետություն ստեղծելու անհրաժեշտություն ստեղծելու գաղափարից, որպեսզի փոխարինվի այսպես կոչված Չորրորդ հանրապետության հոտած վարչակարգը։

Հինգերորդ հանրապետության շարժում
իսպ.՝ Movimiento Quinta República
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Վենեսուելա
ԱռաջնորդՈւգո Չավես
ՀիմնադիրՈւգո Չավես
Հիմնադրված1997
Լուծարված2006
Գաղափարախոսությունսոցիալիզմ, ձախ ազգայնականություն, socialism of the 21st century?, բոլիվարիզմ և Chavismo?
ՇտաբԿարակաս, Վենեսուելա
Կայքmvr.org.ve
 Fifth Republic Movement Վիքիպահեստում

Իր առաջնորդի նախագահ դառնալուց հետո Հինգերորդ հանրապետության շարժումը դառնում է կառավարող կուսակցություն մինչև 2007 թվականի հոկտեմբերի 20-ը, երբ կազմավորվեց Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը՝ Հինգերորդ հանրապետության շարժմանը Չավեսին սատարող մի շարք ձախ կուսակցությունների միավորման արդյունքում։

Իր ստեղծման պահից Հինգերորդ հանրապետության շարժումն իրեն դիրքավորում էր որպես Բոլիվարական հեղափոխության կուսակցություն և աղքատ երկրների քաղաքական ձայն։

Հինգերորդ հանրապետություն խմբագրել

Ըստ Վենեսուելայի պատմագրության՝ գոյություն է ունեցել 4 հանրապետություն, որի տակ հասկանում են երկրի գոյատևումը վարչակարգի լուրջ փոփոխությունների ընթացքում։ Համարվում է, որ Առաջին հանրապետությունը, որը հայտնի է նաև «Վենեսուելայի կոնֆեդերացիա» անվամբ, հիմնադրվել է 1811 թվականին և գոյություն է ունեցել մինչև 1812 թվականը։ Երկրորդ հանրապետության պատմությունն սկսվում է 1813 թվականին Սիմոն Բոլիվարի կողմից իր Հրաշալի արշավից հետո հանրապետական վարչակարգի վերականգնումից․ այն նույնպես երկար ժամանակ չգոյատևեց՝ մինչև 1814 թվականը։ Երրորդ հանրապետության ժամանակաշրջանն սկսվում է 1816 թվականից, երբ Իսպանիայից անկախություն ձեռք բերելու կողմնակից պարտիզանական տարբեր խմբեր Լյանոսում միավորվեցին Բոլիվարի ղեկավարությամբ և կազմավորեցին անկախ կառավարություն, որը գոյատևեց մինչև 1819 թվականը, երբ Անգոստուրայի կոնգրեսը հայտարարեց Մեծ Կոլումբիայի ստեղծումը, որի մի մասը դարձավ Վենեսուելան։ 1830 թվականին Մեծ Կոլումբիան փլուզվեց և վերականգնվեց Վենեսուելայի անկախությունը՝ սկիզբ դնելով Չորրորդ հանրապետությանը։ 1864 թվականին Վենեսուելայի Հանրապետությունը վերակազմավորվեց Վենեսուելայի Միացյալ Նահանգների դաշնության և ետ վերափոխվեց 1953 թվականին։ Թեև այս այս ժամանակաշրջաններն սկսվում են նոր սահմանադրությունների ներդրմամբ՝ համապատասխանաբար չորրորդ և քսանչորսերորդ, Վենեսուելայի պատմագրության մեջ դրանք նշվում են որպես Չորրորդ հանրապետության շարունակություն[1]։

Նախագահ դառնալուց հետո Չավեսը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխում, որն ավարտվեց 1999 թվականի դեկտեմբերին նոր սահմանադրության ընդունմամբ։ Այդ ժամանակվանից երկիրը հայտնի է որպես «Վենեսուելայի բոլիվարական հանրապետություն», այդպիսով իրականություն դարձնելով Չավեսի՝ քաղաքականության և ղեկավարման մեջ նոր դարաշրջան սկսելու ցանկությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gustavo Planchart Manrique: "Constituciones de Venezuela" in Diccionario de Historia de Venezuela. Caracas: Fundación Polar, 1997. ISBN 980-6397-37-1

Արտաքին հղումներ խմբագրել