Հիմնական մարտական տանկ (ՀՄՏ), բազմանպատակային նշանակություն ունեցող տանկ, որը համատեղում է բարձր կրակային հզորությունը, պաշտպանվածությունը և շարժականությունը։ Տանկերի այս տիպում զուգակցվում է միջին տանկերի շարժականությունը և մասսայական արտադրման հարմարվածությունը ծանր տանկերի պաշտպանության բարձր մակարդակով և կրակային հզորությունով։

Գերմանական Ընձառյուծ 2A5 հիմնական մարտական տանկը

Վերջերս Հիմնական մարտական տանկերը զգալի չափով դուրս են մղել տանկերի այս տիպերին, որի պատճառով էլ ունի իր այդ անվանումը։ Շատ երկրների համար ՀՄՏ-ն տանկերի միակ տիպն է, որը կա բանակում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել