Հիմենոպլաստիկա, վիրահատություն, որը կատարվում է պացիենտի ցանկությամբ՝ կուսաթաղանթի ամբողջականությունը վերականգնելու նպատակով (կրոնական, էթիկական, բարոյական և այլ մոտիվներով)[1]։

Կուսաթաղանթի տեսակները

Վիրահատման մեթոդներ խմբագրել

Կուսաթաղանթի վերականգնման երկու տեսակ կա՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետը կատարվում է այն դեպքում, երբ պահանջվող արդյունքը առաջիկա 7-10 օրվա համար է։ Այս դեպքում կուսաթաղանթի հատվածները ուղղակի կարվում են իրար։ Վիրահատությունը կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ։ Որպես կանոն, ամբողջական բուժում չի կատարվում, ուստի արդյունքը կարճատև է։

Երկարաժամկետ հիմենոպլաստիկան ներառում է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնում՝ հեշտոցի մուտքի հյուսվածքների հաշվին։ Այս վիրահատությունը մեթոդի առումով ավելի բարդ է, սակայն երաշխավորում է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնում անսահմանափակ ժամկետով։ Սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Ցավազրկման նպատակով օգտագործվում է կարի ներծծվող նյութ (պոլիսորբ, վիկրիլ PDS II):

Ցուցումներ և հակացուցումներ խմբագրել

Այս վիրահատության միակ ցուցումը հենց պացիենտի ցանկությունն է։ Հակացուցումներ, հատկապես ընդհանուր անզգայացմամբ վիրահատության համար, կարող են լինել տարբեր օրգանների ընդհանուր լուրջ հիվանդություններ, արյան մակարդման խանգարումներ, հոգեկան հիվանդություններ։

Հետազոտություններ, ախտորոշում, վերլուծություններ խմբագրել

Վիրահատության առանձնահատկություններ խմբագրել

Հիմենոպլաստիկան կատարվում է հաջորդ դաշտանից ոչ ուշ, քան 4-5 օր առաջ[2]։ Վիրահատությունը կարող է իրականացվել տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ։ Ընդհանուր անզգայացումն իրականացվում է դատարկ ստամոքսի վրա։ Վիրահատությունից հետո, կախված անզգայացման տեսակից, կլինիկայի բաժանմունքում 1-3 ժամ մնալը ցանկալի է։

Հասանելիություն և օրինականություն խմբագրել

Կուսաթաղանթի վերականգնման որոշ վիրահատություններ օրինական են որոշ երկրներում, մինչդեռ այլ երկրներում արգելվում է կուսաթաղանթի բոլոր տեսակի վիրահատությունները[3]։

Վիրահատությունը տարածված է Միջին Արևելքի երկրներում, մասնավորապես՝ Իրանում, որտեղ կանայք կուսությունը պահում են մինչև հարսանեկան գիշեր։ Մեծ Այաթոլլահ Սայիդ Սադեկ Ռոհանին լույս է ընծայել Ֆաթվան, որը թույլատրում է հիմենոպլաստիկա կատարել և վիրահատությունից հետո կնոջը կույս է համարում[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հիմենապլաստիկա՝ կուսաթաղանթի վերականգնում
  2. Paterson-Brown, Sara (1998 թ․ փետրվարի 7). «Should doctors reconstruct the vaginal introitus of adolescent girls to mimic the virginal state? Education about the hymen is needed». BMJ. 316 (7129): 461. doi:10.1136/bmj.316.7129.461. PMC 2665576. PMID 9492680.
  3. «Girls' secrets aired in Egypt». BBC News. 2001 թ․ մայիսի 5. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  4. Afary, Janet (2009 թ․ մայիսի 12). «Recreating virginity in Iran». The Guardian. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.