Հիմալիա (հին հունարեն՝ Ἱμαλíα), Յուպիտերի ամենամեծ ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է, որի տրամագիծը գնահատվում է մոտ 205 կմ[5]։ Հայտնաբերվել է 1904 թվականի դեկտեմբերի 3-ին Չարլզ Պերրայնի կողմից Լիկի աստղադիտարանում, և անվանվել է Հիմալիա նիմփայի անունով 1975 թվականին։


Հիմալիա
(Յուպիտեր VI)
Himalia
Լուսանկարը կատարված է «Կասինի-Հյուգենս» ԱՄԿ-ի միջոցով
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է3 դեկտեմբեր 1904[1] թ. (Չառլզ Պերրինի կողմից)
Բացարձակ մեծություն (H)14,8[2][3]
Հեռավորությունը Յուպիտեր11 460 000 կմ[4]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին9 782 900 կմ
Ապոհելին13 082 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,16[4]
Սիդերիկ պարբերություն250,56 օր (0,704 տարի)[4]
Ուղեծրային արագություն3,312 կմ/վ
Թեքվածություն27,50° (խավարածրի հարթության նկատմամբ)
29,59° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[4]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ102,8 × 70,7 կմ (աստղերի ծածկում)[5]
85 կմ (Երկրից դիտարկումներ)[3][6]
75 ± 10 × 60 ± 10 կմ («Կասինի» կայանից դիտարկում)[6]
Մակերևույթի մակերես~ 90 800 կմ2
Ծավալ~2 570 000 կմ3
Զանգված4,2±0,6×1018 կգ[7]
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրություն)[3]
1,63 գ/սմ3 (85 կմ շառավղի դեպքում)[7][8]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,062 մ/վ² (0,006 g)
2-րդ տիեզերական արագություն~0,100 կմ/վ
Պտույտի պարբերություն7,782 ժ[9]
Ալբեդո0,04[3][6]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան-149oC (124 K)

Հայտնաբերում խմբագրել

Հիմալիան հայտնաբերել է Չառլզ Պերրինը Լիկի աստղադիտարանում 1904 թվականի դեկտեմբերի 3-ին[1]։ Հիմալիան Յուպիտերի փոքր արբանյակներից ամենահեշտ դիտարկվողն է, չնայած այն հանգամանքին, որ Ամալթեան ավելի պայծառ է, նրա մոլորակին մոտ գտնվելը ավելի է դժվարացնում դիտարկումների կատարումը[10][11]։

Անվանում խմբագրել

Արբանյակը անվանվել է Հիմալիա նիմփայի անունով, ով Զևսից ծնել է երեք որդիներ։ Հիմալիայի անունը տրվել է 1975 թվականին[12], մինչ այդ այն անվանվում էր Յուպիտեր VI կամ Յուպիտերի արբանյակ VI, չնայած արբանյակի անվանում տալու անհրաժեշտության մասին խոսվում էր շատ վաղուց, Էլարայի հայտնաբերումից սկսած, Ա. Կրոմելինը 1905 թվականին գրել էր՝

  Ցավոք Յուպիտերի արբանյակների համարակալումը այժմ բերում է նույն շփոթությանը ինչպես և Սատուրնի համակարգի արբանյակների մոտ էր, մինչև թվերի փոխարեն անուններ տալը։ Խորհուրդ է տրվում կիրառել նման մոտեցում նաև այստեղ, V համարի նշանակումը ներքին [Ամալթեա] արբանյակի համար դեռևս ընդունելի էր որոշ ժամանակ, քանի որ այն ինքնին առանձին դաս էր ներկայացնում, սակայն այն հիմա ունի զուգընկերներ, և նրա առանձնահատուկ լինելը վերանում է։ Համարների փոխումը անունների միանշանակ ավելի պոետիկ է[13]։  

Արբանյակը երբեմն անվանվել է Հեստիա 1955-ից 1975 թվականները ընկած ժամանակահատվածում[14]։

Ուղեծիր խմբագրել

 
Հիմալիայի ուղեծրի անիմացիա
     Յուպիտեր  ·       Հիմալիա  ·      Կալիստո

Հիմալիան պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 11 500 000 միլիոն կմ հեռավորության վրա, 250,6 օրվա ընթացքում[2][15]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 27,5° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,162 է[2]։

Հիմալիան իր խմբի ամենամեծ արբանյակն է, այս խմբի կազմի մեջ են մտնում ևս հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[16]։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։

Ֆիզիկական տվյալներ խմբագրել

Հիմալիան պտտվում է իր առանցքի շուրջ 7 ժամվա 46 րոպե 55,2 վայրկյանի ընթացքում[9]։ Այն երևում է չեզոք (մոխրագույն) գույնի, ինչպես և այդ խմբի մյուս անդամները, գունային ինդեքսը նման է C դասի աստերոիդներին[17]։ «Կասինի» կայանից կատարված հետազոտությունները ցույց են տվել առանց առանձնահատկությունների էլեկտրամագնիսական սպեկտր, որը ունի մի փոքր կլանում 3 մկմ ալիքի երկարության վրա, որը կարող է խոսել ջրի առկայության մասին[18]։

 
Հիմալիայի պայծառության կորը Երկրից դիտարկումների արդյունքում 2010 թվականի օգոստոսիս-հոկտեմբեր ամիսներին[9]

Հիմալիայի «Կասինի» կայանից արված լուսանկարների վրա այն չափազանց փոքր է, սակայն կարելի է ենթադրել, որ արբանյակը ունի 150 x 120 կմ չափեր, սակայն Երկրից կատարված դիտարոկւմների արդյունքում Հիմալիան գնահատվում է որպես մեծ, մոտ 170 կմ տրամագծով մարմին[3][6]։ 2018 թվականի մայիսին դիտարկվեց Հիմալիայի կողմից աստղի ծածկումը, ինչը թույլ տվեց բավականին ճշգրիտ չափերի գնահատում[5]։ Դիտարկման արդյունքում արբանյակի չափը գնահատվեց մոտ 205,6 x 141,3 կմ[5]։

Զանգված խմբագրել

2005 թվականին Եմելյանովը գնահատեց Հիմալիայի զանգվածը հիմնվելով արբանյակի 1949 թվականի հուլիսի 15-ի դիտարկումների ընթացքում գրանցված փոխազդեցության վրա Էլարայի հետ, զանգվածը գնահատվեց մետ 4,2±0,6×1018 կգ (GM=0,28±0,04)[7]: ՌՇԼ-ի Արեգակնային համակարգի դինամիկայի վեբ կայքը ցույց է տալիս Հիմալիայի զանգվածը հավասար 6,7×1018 կգ (GM=0,45) 85 կմ շառավղի պայմաններում[3]։

Հիմալիայի խտությունը կախված է նրանից, թէ այն ունի 67 կմ միջին շառավիղ («Կասինիից» կատարված դիտարկումների տվյալներով)[7], թէ նրա շառավիղը մոտ է 85 կմ-ին[3]։

 
Հիմալիայի լուսանկարը կատարված «Կասինի» կայանից 2000 թվականի դեկտեմբերին, 4,4 միլիոն կիլոմետր հեռավորությունից
Աղբյուր Շառավիղ
կմ
Խտություն
գ/սմ3
Զանգված
կգ
Եմելյանով 67 3,33 4,2×1018
Եմելյանով 85 1,63[8] 4,2×1018
ՌՇԼ ԱՀԴ կայք 85 2.6 6,7×1018

Հետազոտություններ խմբագրել

2000 թվականի նոյեմբերին Կասինի կայանը, իր Սատուրն ուղու վրա, լուսանկարեց Հիմալիան մոտ 4,4 միլիոն կմ հեռավորությունից։ Հիմալիան լուսանկարի վրա զբաղեցնում է միայն մի քանի պիքսել, սակայն կարելի է ենթադրել, որ արբանյակը ունի երկարացված մարմին տեսք 150±20 և 120±20 կմ առանցքներով, ինչը շատ մոտ է Երկրից կատարված դիտարկումների արդյունքներին[6]։

2007 թվականի փետրվարին և մարտին Նոր հորիզոններ ավտոմատ միջմոլորակային կայանը ի դեպի Պլուտոն կատարվող թռիչքի ճանապարհին կատարեց Հիմալիայի մի շարք լուսանկարներ, որոնցից ամենամոտ կատարված լուսանկարը կատարվել էր 8 միլիոն կիլոմետրից։ Կրկին Հիմալիան երևում էր ընդամենը մի քանի փիքսել չափերով[19]։

Հնարավոր փոխազդեցություն Յուպիտերի օղակների հետ խմբագրել

 
Նոր հորիզոններ կայանից կատարված հնարավոր Հիմալիայի օղակի լուսանկարը

Յուպիտերի փոքր, 4 կմ տրամագծով Դիա արբանյակը 2000 թվականին հայտնաբերումից հետո կորսվել էր[20]։ Առաջ քաշված վարկածներից մեկի համաձայն այն բախվել էր Հիմալիայի հետ, որի արդյունքում ստեղծվել էր թույլ օղակ։ Այս հնարավոր օղակը երևում է Հիմալիայի մոտ ՆԱՍԱ-ի Նոր հորիզոններ տիեզերական կայանի լուսանկարում։ Սա ենթադրում է, որ Յուպիտերը ժամանակ առ ժամանակ որսում և կորցնում է արբանյակներ[21]։ Այնուամենայնիվ Դիան վերահայտնաբերվեց 2010 և 2011 թվականներին[22], ապացուցելով, որ Հիմալիայի օղակի և Դիայի միջև կա կապ, այնուամենայնիվ կա հավանականություն, որ այս օղակի առաջացման մեջ ներգրավված է եղել մեկ այլ արբանյակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Porter, J.G. (1905). «Discovery of a Sixth Satellite of Jupiter». Astronomical Journal. 24 (18): 154B. Bibcode:1905AJ.....24..154P. doi:10.1086/103612.;
    Perrine, C.D. (1905 թ․ հունվարի 25). «Sixth Satellite of Jupiter Confirmed». Harvard College Observatory Bulletin. 175: 1. Bibcode:1905BHarO.175....1P.;
    Perrine, C.D. (1905). «Discovery of a Sixth Satellite to Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 17 (100): 22–23. Bibcode:1905PASP...17...22.. doi:10.1086/121619.;
    Perrine, C.D. (1905). «Orbits of the sixth and seventh satellites of Jupiter» (PDF). Astronomische Nachrichten. 169 (3): 43–44. Bibcode:1905AN....169...43P. doi:10.1002/asna.19051690304.
  2. 2,0 2,1 2,2 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jacobson, R. A. (2000). «The orbits of outer Jovian satellites» (PDF). Astronomical Journal. 120 (5): 2679–2686. Bibcode:2000AJ....120.2679J. doi:10.1086/316817.
  5. 5,0 5,1 5,2 5,3 N. Smith; R. Venable (2018 թ․ մայիսի 12). «Jupiter (06) Himalia». www.asteroidoccultation.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Porco, Carolyn C.; և այլք: (2003 թ․ մարտ). «Cassini Imaging of Jupiter's Atmosphere, Satellites, and Rings». Science. 299 (5612): 1541–1547. Bibcode:2003Sci...299.1541P. doi:10.1126/science.1079462. PMID 12624258.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Emelyanov, N.V. (2005). «The mass of Himalia from the perturbations on other satellites» (PDF). Astronomy and Astrophysics. 438 (3): L33–L36. Bibcode:2005A&A...438L..33E. doi:10.1051/0004-6361:200500143.
  8. 8,0 8,1 Խտություն = GM / g / (գնդի ծավալ 85 կմ) = 1,63 գ/սմ3
  9. 9,0 9,1 9,2 Pilcher, Frederick; Mottola, Stefano; Denk, Tilmann (2012). «Photometric lightcurve and rotation period of Himalia (Jupiter VI)». Icarus. 219 (2): 741–742. Bibcode:2012Icar..219..741P. doi:10.1016/j.icarus.2012.03.021.
  10. «Himalia, Jupiter's "fifth" moon». 2009 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին.
  11. Rick Scott (2003 թ․ հոկտեմբերի 20). «Finding Himalia, The Fifth Brightest Moon Of Jupiter». Astronomy.net. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. Marsden, B. G. (1975 թ․ հոկտեմբերի 7). «IAUC 2846: N Mon 1975 (= A0620-00); N Cyg 1975; 1975h; 1975g; 1975i; Sats OF JUPITER». Central Bureau for Astronomical Telegrams. IAU. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. Crommelin, A. C. D. (1905 թ․ մարտի 10). «Provisional Elements of Jupiter's Satellite VI». Monthly Notices of the Royal Astronomical Society. 65 (5): 524–527. Bibcode:1905MNRAS..65..524C. doi:10.1093/mnras/65.5.524.
  14. Payne-Gaposchkin, Cecilia; Katherine Haramundanis (1970). Introduction to Astronomy. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall. ISBN 978-0-13-478107-5.
  15. «Himalia». Solar System Exploration. NASA. 2017 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  16. Jewitt, David C.; Sheppard, Scott; Porco, Carolyn (2004). «Jupiter's Outer Satellites and Trojans» (PDF). In Bagenal, F.; Dowling, T. E.; McKinnon, W. B. (eds.). Jupiter: The planet, Satellites and Magnetosphere. Cambridge University Press. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  17. Rettig, T. W.; Walsh, K.; Consolmagno, G. (2001 թ․ դեկտեմբեր). «Implied Evolutionary Differences of the Jovian Irregular Satellites from a BVR Color Survey». Icarus. 154 (2): 313–320. Bibcode:2001Icar..154..313R. doi:10.1006/icar.2001.6715.
  18. Chamberlain, Matthew A.; Brown, Robert H. (2004). «Near-infrared spectroscopy of Himalia». Icarus. 172 (1): 163–169. Bibcode:2004Icar..172..163C. doi:10.1016/j.icarus.2003.12.016.
  19. Lakdawalla, E. (2007 թ․ մարտի 1). «The Bruce Murray Space Image Library - Jupiter's moon Himalia». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  20. «Long Lost Moon of Jupiter Found». Carnegie Science | DTM. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  21. «Lunar marriage may have given Jupiter a ring». New Scientist. 2010 թ․ մարտի 20. էջ 16.
  22. Gareth V. Williams (2012 թ․ սեպտեմբերի 11). «MPEC 2012-R22 : S/2000 J 11». Minor Planet Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմալիա (արբանյակ)» հոդվածին։