Հիմալայան կատու (ռուս.՝ Гималайская кошка), երկարամազ կատվի ցեղատեսակ, որը նման է պարսկականին, ունի կապույտ աչքեր, բաց գույնի մարմին, ավելի մուգ թաթեր, մռութ, ականջներ և պոչ, ինչը ավելի շատ բնորոշ է սիամական կատվին։ Ցեղատեսակի Եվրոպական անվանումն է Պարսկական գունավոր-կետ։

Հիմալայան կատու

Պարզորոշ որոշված չէ, արդյոք հիմալայան կատուն առանձին ցեղատեսակ է, թե ոչ։ Օրինակ կատվասերների կազմակերպությունը հիմալայան կատվին համարում է պարսկականի գունավոր տեսակը, իսկ կատուների միջազգային կազմակերպությունն այն համարում է առանձին ցեղատեսակ՝ «Պարսկական ցեղատեսակի խումբ» անվամբ, որը պարսկական և էկզոտիկ կարճամազ կատուների հետ դասվում է նույն խմբում[1]։

Արտաքին տեսք խմբագրել

Պարսկական կատուների նման, ունեն կարճ ոտքեր և կլոր մարմին, որը թույլ է տալիս մեծ ցատկեր կատարել։ Որպես կանոն, ունեն մեղմ բնավորություն, բայց ավելի ակտիվ են, քան պարսկական կատուները և կարողանում են մի քանի ժամ վազել անընդհատ վազել խաղալիքի հետևից[2]։

Խնամք խմբագրել

Ինչպես այլ երկարամազ կատուներին, այնպես է հիմալայականներին անհրաժեշտ է ամենօրյա մաքրություն, որպեսզի մորթին լավ տեսք ունենա, բացի դրանից, կախված կատվի տեսակից՝ գուցե անհրաժեշտ լինի է դնչի ամենօրյա մաքրումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TICA Persian Breed Group Standard(չաշխատող հղում) (անգլ.)
  2. Helgren, J. Anne 6: The Recognized Breeds // Encyclopedia of Cat Breeds. — Barron's Educational Series, Inc., 1997. — С. 134. — ISBN 0-7641-5067-7 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմալայան կատու» հոդվածին։