Հիզեր Էն Միլլս (անգլ.՝ Heather Anne Mills, ծնվել է 1968 թվականի հունվարի 12-ին Օլդերշոթում, Լանկաշիր, Անգլիա), նախկին մոդել, բարեգործ, երաժիշտ Փոլ ՄաքՔարթնիի նախկին կին։

Հիզեր Միլլս
Heather Anne Mills
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1968 (56 տարեկան)
ԾննդավայրՕլդերշոթ, Լանկաշիր, Անգլիա Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
Մասնագիտությունմոդել, գործարար, վաճառական, ակտիվիստ, ձեռնարկատեր, մեկենաս և ֆոտոմոդել
ԱմուսինՓոլ ՄաքՔարթնի
ԵրեխաներBeatrice McCartney?
Կայքheathermills.org
 Heather Mills Վիքիպահեստում

ՄաքՔարթնիի հետ ամուsնության ընթացքում հայտնի էր ինչպես Հիզեր Միլլս ՄաքՔարթնի (Heather Mills McCartney), սակայն, որպես թագավորական կոչում ունեցողի կին, պետք է լիներ լեդի ՄաքՔարթնի[1]։

1993 թվականին Լոնդոնում Հիզերը վրաերթի ենթարկվեց ոստիկանական մոտոցիկլի կողմից և լուրջ վնասվածքներ ստացավ, ինչի արդյունքում զրկվեց ձախ ոտքի մի մասից՝ ծնկից մոտ 15 սմ ներքև։ Ավելի ուշ նա վաճառեց իր պատմությունը News of the World թերթին և ստացված գումարն օգտագործեց Heather Mills Health Trust հիմնադրամի ստեղծման համար, որը վերամշակում է հին պրոթեզները։

Միլլսը հանդիպեց ՄաքՔարթնիին Pride of Britain Awards բարեգործական միջոցառման ժամանակ և 2002 թվականի հունիսի 11-ին նրանք ամուսնացան։ 2003 թվականի հոկտեմբերի 28-ին Միլլսը դուստր ունեցավ՝ Բեատրիս Միլլի (Beatrice Milly McCartney)։ Սկսած 2006 թվականից նրանք ՄաքՔարթնիից առանձին էին ապրում, երբ վերջինս սկսեց երկարատև ապահարզանի գործընթացը, ինչի արդյունքում Միլլսը ստացավ 24 միլիոն ֆունտ ստերլինգ, ապահարզանը տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 17-ին[2]։

Միլլսը Vegetarians' International Voice for Animals ղեկավարն է, Limbless Association փոխնախագահը, ինչպես նաև ՄԱԿբարի կամքի դեսպան՝ Adopt-A-Minefield ծրագրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Leveson Inquiry: Heather Mills may have leaked her own voicemails to Piers Morgan | Mail Online». dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  2. Клуб одиноких сердец. В Лондоне завершился бракоразводный процесс Пола Маккартни и Хизер Миллс

Արտաքին հղումներ խմբագրել