Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիանալին (այլ կիրառումներ)

Հիանալին (ֆր.՝ Le Magnifique), 1973 թվականին Ֆիլիպ դե Բրոկայի նկարահանած կինոնկարն է։ Գլխավոր դերում նկարահանվել է Ժան Պոլ Բելմոնդոն։

Հիանալին
ֆր.՝ Le Magnifique
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն[1], կինոնմանակում և մարտաֆիլմ[1]
Թվականնոյեմբերի 23, 1973[1][2], ապրիլի 1, 1974[2], ապրիլի 12, 1974[2], մայիսի 10, 1974[2], մայիսի 20, 1974[2], մայիսի 23, 1974[2], մայիսի 23, 1974[2], մայիսի 27, 1974[2], հունիսի 22, 1974[2], հուլիսի 11, 1974[2], հոկտեմբեր 1974[2], մարտի 3, 1975[2], օգոստոսի 13, 1975[2], հունիսի 7, 1976[2], հուլիսի 7, 1976[2] և ապրիլի 4, 1985[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖիլիպ դե Բրոկա[3][4][5]
ՊրոդյուսերԺորժ Դանսիժեր և Ալեքսանդր Մնուշկին
Սցենարի հեղինակՖիլիպ դե Բրոկա, Վիտորիո Կապրիոլի, Ֆրանսիս Վեբեր և Ժան Պոլ Ռապենո
ԴերակատարներԺան Պոլ Բելմոնդո[4][6][5], Ժաքլին Բիսեթ[4][6][5], Վիտորիո Կապրիոլի[4][6][5], Անդրե Վեբեր[6], Բեռնար Մյուսոն[6], Բրունո Գարսիա[4][6], Gaëtan Noël?[6], Հանս Մեյեր[4][6], Հուբերտ Դեշամ[6], Ժան Լեֆևր[4][6], Ժան Պիեռ Ռամբալ[6], Լուի Նավար[6], Լյուսիեն Լեգրան[6], Մարիո Դավիդ[4][6], Մորիս Օզել[6], Մաքս Դեսրաու[6], Միշա Բայարդ[6], Միշել Թոմաս[6], Monique Tarbès?[4][6], Ֆիլիպ դե Բրոկա[6], Ռայմոնդ Ժերոմ[4][6], Ռոբերտ Բերի[6], Ռոժե Մյունի[6], Սեբաստիան Ֆլոշ[6], Տալիա Ֆրուգես[6] և Անրի Չարնիակ[7]
ԵրաժշտությունԿլոդ Բոլլին
ՄոնտաժԱնրի Լանոե
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Պուերտո Վալյարտա
Տևողություն95 րոպե[8]

Սյուժե խմբագրել

Լրտեսական վիպակների հեղինակ Ֆրանսուա Մերլենը օրնիբուն նստած է գրամեքենայի առաջ, քանի որ նրա հրատարակիչ Շարոնը նոր վիպակ է սպասում։ Բոբ Սեն Կլերի (Ժան Պոլ Բելմոնդո) մասին 42 վիպակ գրելով, Մերլենը չի հարստացել, չնայած, գրքերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Ֆրանսուան միշտ կանխավճար է խնդրում հրատարակչից, և միշտ մերժում ստանում։ Բնակվում է խղճուկ բնակարանում և նրա դրամապանակը միշտ դատարկ է։ Անձնական կյանքը նույնպես չի ստացվել՝ կնոջից բաժանված է, հաճելի հարևանուհու հետ՝ Քրիստինի (Ժաքլին Բիսեթ) հետ վախենում է խոսակցություն սկսել։ Այս ամենի փոխարեն Ֆրանսուան թղթի վրա ազատություն է տալիս իր երևակայությանը՝ հարևանուհուն վերափոխվում է սուպերգործակալ Դիանայի (մեկ այլ թարգմանությամբ՝ Տատյանա), հրատարակիչ Շարոնին՝ Ալվազիա հանրապետության (հորինված երկիր) գաղտնի ծառայության պետ Կարպշտոֆի։ Բոբ Սեն Կլերը դուրս է գալիս ցանկացած իրադրությունից։ Նա կարող է Ալվազիայի գործակալների հախից գալիս է և խելքահան անել ցանկացած գեղեցկուհու։ Այս հատկությունների համար նա ստանում է ամենավտանգավոր հանձնարարությունները աշխարհի ամենատարբեր անկյուններում։

Մեկ անգամ, պատահաբար մտնելով Մերլենի բնակարան, Քրիստինը տեսնում է նրա գրքերով ծանրաբեռնված գրադարանը։ Վերցնում է գրքերից մեկը և շուտով վերադառնում մյուսների ետևից։ Քրիստինը աշխատում է միջազգային սոցիոլոգիական կենտրոնում և Բոբ Սեն Կլերի կերպարի մեջ տեսնում է իր ապագա ատենախոսության թեման։

Քրիստինը լուրջ չի ընդունում Մերլենի սիրահետումը, նրա համար իսկական տղամարդը Բոբ Սեն Կլերն է՝ միլիոնավոր կանանց երազանքը։ Մերլենը սիրած կնոջ համար պայքարում պարտվում է իր իսկ ստեղծած հերոսին։ Սրա հետ նա չի կարող համակերպվել, և նա սկսում է անհաջողություններ ուղարկել Բոբ Սեն Կլերին։ Սրանով նա ազատվում է իր իր երևակայական հերոսից, և սկսում է ապրել իրական կյանքով։

Դերերում խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆրանսու Մերլենի գրքի հերոսի անունը ֆիլմում գրված չի հանդիպում և ոչ էլ վազող տողերում, և հայտնի չէ թե ինչպես այն գրել՝ անգլիական տարբերակով Սինքլեր (անգլ.՝ Sinclar, Sinclair), թե ֆրանսիական Սեն Կլեր (անգլ.՝ Saint-Clair, Saint-Clar, Saint-Clarе
  • Հայտնի ֆրանսիացի դիջեյ Բոբ Սինքլերը (ֆր.՝ Bob Sinclar, իսկական անունը - Քրիստոֆ լե Ֆրիան) իր կեղծանունը ընտրել է ի պատիվ «Հիանալին» ֆիլմի Բելմոնդոյի կերպարի։
  • «Հիանալին» Անդրեյ Մակինի «Մի անգամ Ամուրի վրա» (1994) գրքի երեք հերոսների սիրած կինոնկարն է։
  • Բեղմնավոր հեղինակ-սուպերգործակալի նախատիպը, որ գրում է արկածային գրքեր, հավանաբար եղել է կոմիսար Սան-Անտոնիոյի արկածների մասին 183 գրքի հեղինակ Ֆրեդերիկ Դարը։
  • Խորհրդային կինովարձույթում Բոբ Սեն Կլերի հակառակորդը ոչ թե ռուս էր՝ Կարպոֆը, ինչպես կինոնկարում, այլ Կարպշտոֆը, Տատյանան դառել էր Դիանա, իսկ Ալբանիան Ալվազիա։ Հայ հանդիսատեսը կինոնկարին ծանոթ է ռուսերեն թարգմանությունով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել