«Հեքիաթ» (ռուս.՝ «Сказка»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, ստեղծել է Նատան Լերները 1990 թվականին։ Սա նրա վերջին աշխատանքն է «Սոյուզմուլտֆիլմում»։ Դանիլա Խարմսի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։

Հեքիաթ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՆաթան Լեռներ
ՍցենարիստՄարինա Վիշնևեցկայա
ՀնչյունավորումՊյոտր Շչերբակով, Վյաչեսլավ Նևիննի և Յուրի Ավշարով
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն526 վայրկյան
Թվական1990

Սյուժե խմբագրել

Բանաստեղծն իր տանը բարձրաձայն կարդում է բանաստեղծություններ, իսկ շնիկը նրան դուրս է հանում փողոց զբոսանքի։ Այնտեղ գտնվող ավագ հրշեջը բացատրում է ենթականերին, թե ինչից է պաշտպանում սաղավարտը։ Բանաստեղծն ավելացնում է. «Ընկնող սյուներից»։ Վանյա անունով տղան և Լենչկա անունով աղջիկը գոռում են լուսամուտից. «Դու ամբողջը հորինում եք»։ Բանաստեղծը պատասխանում է. «Միանգամայն ճիշտ է։ Ընդ որում ամբողջ օրը։ Եվ դուք էլ փորձեք»։

Երեխաները սկսում են հորինել հեքիաթ, բայց այդպես էլ չեն կարողանում որոշել, թե ում մասին պետք է այն լինի՝ թագավորի թե թագուհու, ավազակի թե ձիու, մորեխի թե թռչող մուրճի, իսկ գուցե հենց իրենց մասին։ Հեքիաթը գրքի էջերից մեկում հայտնվում է բանաստեղծի ձեռքում, շապիկի վրա տպված՝ «Հարմս»։

Դերերը հնչունավորել են խմբագրել

Հնչյունավորմանը մասնակցել են հայտնի դերեասաններ, ինչպես նաև երեխաներ.

Հեղինակներ խմբագրել

  • Մոնտաժ՝ Նադեժդա Տրեշչովա
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • նկարիչ-անիմատորներ՝ Օլգա Պանոկինա, Տատյանա Մոլոդովա, Ռոման Միտրոֆանով, Սերգեյ Կոսիցին,
  • Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են՝ Վլադիմիր Աբբակումով, Օլեգ Մասինով, Պավել Գուսև, Միխաիլ Կոլտունով, Վիկտոր Գրիշին, Վալերի Պետրով, Նիկոլայ Զակլյակով, Նադեժդա Լյարսկայա, Նինա Մոլևա, Նատալիա Բարկովսկայա, Աննա Վետյուկովա, Վլադիմիր Կոնոբեև, Ալեկսանդր Մաքսիմով, Վլադիմիր Մասլով, Ալեքսանդր Բելյաև, Սվետլանա Զնամենսկայա, Լիլիաննա Լյուտինսկայա, Նատալյա Գրինբերգ,
  • Նկարահանման խմբի տնօրեններ՝ Գրիգորի Խմարա, Վ. Լավրիկ։

Կարծքիներ խմբագրել

  Այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Բուշու-Հարմսի «Պլյուխ և Պլիխ» (1984), «Երազային թագավորություն» «ԿՈԱՊՊ»-ի շարքից (1985), «Կատուն, որը սովորեց երգել» (1988), «Հեքիաթ» (1991, Հարմսի կողմից), «Երջանիկ արքայազնը» (1992), մտել են խորհրդային մուլտիպլիկացիայի ոսկե ֆոնդ։ Այդ տարիներին ռեժիսորին արդեն սիրով հրավիրել են աշխատել և՛ «Սոյուզմուլտֆիլմում»-ում, և՛ «Էկրան»-ում, նրա համար սցենարներ են գրել հայտնի հեղինակներ Ալեքսանդր Կուրլյանդսկին և Արկադի Խայտը, Էդուարդ Ուսպենսկին, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Մարինա Վիշնևեցկայան։
- Նատալյա Բենժեր. «Մեր մուլտֆիմեր»[1]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталия Венжер. Натан Лернер // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել