Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով[1]։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը, փերիները, հսկաները, գնոմները, գոբլինները, ջրահարսերը, տրոլները, միաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ)։ Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում։

«Հսկան» 1865 թվականի պատկեր՝ ըստ Թոմ Թումբի

Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երևակայականը։

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել։ Պատահում են նաև չափածո հեքիաթներ։

Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»։

Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է։ Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները։ Դա եղել է շատ հին ժամանակներում։

Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները։ Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում։ Այդ տեսակի հեքիաթները կոչվում են հեղինակային։

Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում։

Հրաշապատում խմբագրել

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի դեմ։ Չար ուժեր են դևերը, կախարդները, վհուկները, վիշապները և այլն։ Դեպքերը սովորաբար տեղի են ունենում ստորգետնյա թագավորությունում, այլ աշխարհներում, անհավատալին իրական է դառնում։ Հեքիաթի հերոսին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը, իմաստուն ծերունին։

Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով։

Կենդանական խմբագրել

Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց այլևայլ հատկությունները, վարքը։ Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային  որոշակի հատկանիշներ։ Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, ժլատություն, մեծամտություն, մյուս կողմից՝ բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն, հավատարմություն, իմաստություն։

Իրապատում խմբագրել

Իրապատում հեքիաթներում նկարագրվում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները։ Մարդկանց մշտապես հուզել է հատկապես հալածվածների և ճնշվածների ճակատագիրը։

Շատ հեքիաթներում էլ ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արարատները։ Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է։ Նա ստեղծել է դրանք, ինչպես առասպելները, էպոսը, առածները։ Դա եղել է շատ հին ժամանակներում։

Հեքիաթագիրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.

2. Լսեք աուդիո հեքիաթներ առցանց կամ ներբեռնեք

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 385