Հերոստրատոս (հին հունարեն՝ Ἡρόστρατος, մ.թ.ա. 4-րդ դար, Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա - մ. թ. ա. 356, Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա), եփեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար, մ.թ.ա. 356 թ. այրել է Եփեսոսի Արտեմիսի տաճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը)։ Պատմիչ Թիմայոսը, նրան հետևելով՝ նաև Կիկերոնն ու Պլուտարքոսը հայտնում են, որ տաճարն այրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ծնվելու գիշերը[1]։ Հոնիական քաղաքների բնակիչները որոշել են մոռացության տալ Հերոստրատոսի անունը, սակայն նրա մասին հիշատակել է հույն պատմիչ և հռետոր Թեոպոմպոսը (մ.թ.ա. 4-րդ դար)։ Հինհռոմեացի գրող Էլիանուսն իր «Կենդանիների բնույթի մասին» երկում Հերոստրատին հիշատակում է աստվածությունների թշնամիների շարքում՝ առաջին աթեիստներ Հիպպոնի և Դիագորոսի անունների կողքին[2]։ Հերոստրատոսի անունն ստացել է բացասական իմաստ. Հերոստրատոս անվանում են փառամոլ մարդկանց։

Հերոստրատոս
հին հունարեն՝ Ἡρόστρατος
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
ԾննդավայրԵփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մահացել էմ. թ. ա. 356
Մահվան վայրԵփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մասնագիտությունանասնապահ
 Herostratos Վիքիպահեստում
Արտեմիսի տաճարի մոդելը

Ստրաբոնի վկայությամբ՝ Հերոստրատի այրած տաճարի տեղում եփեսոսցիները կառուցել են Արտեմիսին նվիրված մի նոր հրաշալի տաճար[3]։

Կերպարը գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Цицерон. О природе богов. II, 27, 69; О дивинации. I, 47; см. об этом синхронизме: Паули-Виссова. Том VIII. Полутом 1. Стб. 1146.
  2. Элиан. О природе животных. VI, 40
  3. Страбон. География. XIV, 1, 22, 640
  4. http://feb-web.ru/feb/kle/kle-abc/default.asp%7Cтом=1(չաշխատող հղում). Стб. 934}}
  5. http://feb-web.ru/feb/kle/kle-abc/default.asp%7Cтом=9}}(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերոստրատոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 382