Հերոսուհին (ֆիլմ, 1973)
Հերոսուհին կամ «Միայն խիզախները» (չին. 鐵娃, պինյին Tiě wá), ռեժիսոր Լո Վեյի մարտաֆիլմը, որը հրապարակվել է 1973 թվականին։ Այս ֆիլմում փոքրիկ դեր է խաղացել Ջեկի Չանը[3]։
Երկիր | Հոնկոնգ[1] |
---|---|
Ժանր | դրամա[2] |
Թվական | 1973 |
Լեզու | դասական չինարեն |
Ռեժիսոր | Լո Վեյ |
Պրոդյուսեր | Ռեյմոնդ Չոու |
Դերակատարներ | Չժեն Պեյ Պեյ |
Կինոընկերություն | Orange Sky Golden Harvest |
Սյուժեն խմբագրել
Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին գեներալ Յուան Սայհոյը հայտարարել է իրեն Չինաստանի կայսր և ի ամոթ չին ժողովրդի, ստորագրել է պայմանագիր Ճապոնիայի գերիշխանւթյան մասին Չինաստանի հյուսիսային շրջաններում։ Երիտասարդ ուսանողները չինացի հայրենասերները այդ պայմանագրի դեմ հանդես եկան։ Չոյը՝ երիտասարդ լիդեր ուսանողը, ձերբակալվել է Լույի կողմից, ով պեկինյան անվտանգության բյուրոյի առաջնորդ էր։ Ըստ ծրագրի, Չոյին պետք է օգներ իր քույրը։ Բայց իր իրական քույրը մահացավ։ Մի այլ աղջիկ՝ Սյու Ինը, ով արտաքինով շատ նման էր մահացածին, կամավոր առաջարկում է կատարել նրա դերը։ Սյու Ինին հաջողվում է իմանալ գաղտնի բանտի գտնվելու վայրը այն բանից հետո, երբ Լույը իրեն աշխատանքի է վերցնում։ Լույը տանում է նրան ապստամբների մահապատժի վայրը։ Շոկի մեջ լինելով մայրերից և ուսանողներից՝ Սյու Ինը բացահյտում է իր ինքնությունը Լույի հետ պայքարում։ Մենամարտի ժամանակ Լույը ասում է, որ Չոյը բանտարկված է Ճապոնիայի հյուպատոսությունում։ Սյու Ինը գնում է հյուպատոսարան, որտեղ փրկում է Չոյին իր սեփական կյանքի գնով։
Դերերում խմբագրել
Չժեն Պեյպեյ | Սյու Ին |
---|---|
Օու Վեյ | Լույ, անվտանգության ծառայության ղեկավար |
Տյան Ցզյուն | Չոյ, հեղափոխական |
Լո Վեյ | Լույի ղեկավար |
Դզյո Սիսիդո | Ճապոնացի հյուպատոս |
Խան Ինցզե | մարդասպան |
Սուն Լան | Լույի սպա |
Սոմենա Լյուկիո | ճապոնացի թիկնապահ |
Յուան Կույ | ճապոնացի (էպիզոդում) |
Ջեկի Չան | ճապոնացի (էպիզոդում) |
Յուան Խուա | ճապոնացի (էպիզոդում) |
Անձնակազմը և տեխնիկական տվյալները խմբագրել
- Կինոընկերության։ Golden Harvest
- Պրոդյուսեր։ Ռեյմոնդ Չոու
- Ռեժիսոր։ Լո Վեյ
- Ռեժիսորական անձնակազմ։ Լո Վեյ, Խան Ինցզե, Ու Շի, Էր Ցյուն
- Օպերատոր։ Չեն Ցինցյույ
- Դիմահարդար։ Չեն Գոսյուն
- Մոնտաժոր։ Չժան Յաոցզուն
- Լեզու։ պուտունհուա
- Տևողությունը։ 89 րոպե
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- [1] (անգլ.)
- Ֆիլմի կայքը HKMDB-ում (անգլ.)
- Ֆիլմի կայքը Hong Kong Cinemagic-ում (անգլ.)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0066790/
- ↑ Страница фильма Արխիվացված 2018-02-13 Wayback Machine(անգլ.) на сайте Hong Kong Movie DataBase.