Հերոսների հրապարակ (հունգ.՝ Hősök tere), հրապարակ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Գտնվում է Պեշտ հատվածում։ Հերոսների հրապարակով ավարտվում է Անդրաշի պողոտան և սկսվում է Վարոշլիգետ քաղաքային այգին։ Հրապարակը ձևավորվել է Հունգարիայի կազմավորման 1000-ամյակի առթիվ 1896 թվականին՝ ընդունելով Հունգարիա ժամանած ավելի քան 50.000 հյուրերի։

հունգ.՝ Hősök tere
Հերոսների հրապարակ
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԶուգլո
Մասն էWorld heritage sites in Budapest?
Ստեղծում1896
Քարտեզ
Քարտեզ

Հրապարակը զարդարում են մի քանի հուշարձաններ։ Առաջինը, որը գտնվում է կենտրոնում, նվիրված է Կարպատներով հունգարների անցմանը։ Այն բարձր սյուն է, որի գագաթին գտնվում է Գաբրիել հրեշտակապետի կերպարը երկրագնդի վրա` առաքելական խաչով և Իշտվան արքայի թագով։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ալբերտ Շիկեդանցը և քանդակագործ Դյորդ Զալան։ Արձանի կանգնեցումը տևել է մոտ 42 տարի։ Լեգենդի համաձայն` սուրբ Իշտվանի միջոցով հունգարներին քրիստոնեություն ընդունել է պատվիրել Գաբրիել հրեշտակապետը, ով հայտնվել է նրան երազում։ Հուշարձանի ստորին հատվածում պատկերված են հունգարական յոթ ցեղերի առաջնորդները` իշխան Արպադի գլխավորությամբ, ով հիմնադրել է հունգարական իշխող արքայատոհմը։

Հրապարակը գիշերով

Կիսաշրջանաձև երկու սյունաշարերը, որոնք տեղակայված են հրապարակում` Գաբրիել հրեշտակապետի սյան հետին մասում, Հունգարիայի հերոսներին նվիրված հուշարձաններ են։ Սյունաշարերից յուրաքանչյուրի երկարությունը 85 մ է։ Սյուների միջև ձախից աջ տեղադրված են Արպադների տոհմի ներկայացուցիչների բրոնզե արձանները` սուրբ Իշտվան, սուրբ Լասլո, Կալման І, Անդրաշ ІІ և Բելա IV: Նրանց հաջորդում են Անժույի տոհմի ներկայացուցիչների արձանները` Կառլ Ռոբերտ և Լյուդովիկոս I Մեծ, Յանոշ Խունյադի, Մատյաշ Կորվին, այնուհետև տրանսիլվանական իշխաններ Իշտվան Բոչկաիի, Գաբոր Բետլենի, Իմրե Տեկելիի, Ֆերենց II Ռակոցիի և հունգար ժողովրդի ազատության համար պայքարած հերոս Լայոշ Կոշութի արձանները։ Սյունաշարերը պսակված են Աշխատանքի, Զարգացման, Պատերազմի, Խաղաղության, Իմաստության և Փառքի այլաբանական կերպարներով։

Գլխավոր սյան հարևանությամբ տեղադրված է քարե հուշատախտակ` նվիրված հունգար զինվորներին, ովքեր մահացել են համաշխարհային պատերազմների ժամանակ։ Այստեղ ազգային տոներին կանգնում է պատվո պահակախումբը, և անցկացվում են ծաղիկների խոնարհման հանդիսավոր միջոցառումներ։

Հրապարակը երկու կողմերից հարում են նեոկլասիցիզմի ոճով կառուցված երկու շինություններ` Կերպարվեստի թանգարանը և Մյուչառնոկ արվեստի սրահը։

Հրապարակի տակ տեղակայված է Բուդապեշտի մետրոպոլիտենի համանուն կայարանը։

Գրականություն խմբագրել

  • Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
  • Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերոսների հրապարակ» հոդվածին։