Հերմել (արաբ․՝ الهرمل‎‎‎‎), քաղաք Լիբանանի հյուսիս-արևելքում, Բեկաայի մարզում։ Հանդիսանում է Հերմելի շրջանի վարչկենտրոնը։

Քաղաք
Զահլե
(արաբ․՝ الهرمل‎‎‎‎)
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄուհաֆազաԲեկաայի մարզ
ՇրջանՀերմելի շրջան
Մակերես136,4 կմ²
ԲԾՄ696 մ
Բնակչություն24 678 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հերմել (Լիբանան)##
Հերմել (Լիբանան)
Քաղաքի շրջակայքում գտնվող բուրգը

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է մարզի հյուսիսային մասում, համանուն դաշտավայրի տարածքում, Օրոնտ գետի ձախ ափին, մարզի վարչկենտրոն Զահլե քաղաքից մոտավորապես 73, իսկ մայրաքաղաք Բեյրութից 95 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 696 մ[1]։

Բնակչություն խմբագրել

2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 24 678 մարդ[2]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի շրջակայքում գտնվում է բուրգ, որը կառուցվել է Քրիստոսից առաջ 1-ին կամ 2-րդ դարերում։ Հերմելի մոտակայքում գտնվում է նաև հուշարձանների շարք, որը վերաբերվում է Հովվական նեոլիթի շրջանին։

Քաղաքացիական պատերազմ Սիրիայում խմբագրել

2013 թվականի մայիսի 28-ին քաղաքի ուղղությամբ կրակեցին ահաբեկիչները, որոնք այդ ժամանակ տեղակայվել էին սիրիական Էլ Կուսայր քաղաքում։ Քաղաքը երեք անգամ ենթարկվեց ռմբակոծության, ինչի հետևանքով երեք խաղաղ մարդիկ վնասվածքներ ստացան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «El Hermel, Lebanon Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  2. «Lebanon: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  3. «Սիրիական խռովարարները կրակել են Հերմել քաղաքի ուղղությամբ». ԻՏԱՐ ՏԱՍՍ. 2013 թ․ մայիսի 28.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմել» հոդվածին։