Հերման Ջոզեֆ Մյուլլեր (անգլ.՝ Hermann Joseph Muller, դեկտեմբերի 21, 1890(1890-12-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - ապրիլի 5, 1967(1967-04-05)[4][1][2][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), ամերիկացի գենետիկ, Թոմաս Մորգանի աշակերտը, ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակիր դափնեկիր (1946)՝ ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ մուտացիաների հայտնաբերման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմց և Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունից անմիջապես հետո նրա ստացած մրցանակը հանրության ուշադրությունը հրավիրեց ճառագայթահարման վտանգավոր հետևանքների վրա։ Աշխարհը մտնում էր սառը պատերազմի փուլ, իսկ Մյուլլերն օգնեց բարձրացնել հանրության ուշադրությունը միջուկային պատերազմի հնարավոր հետևանքների վրա[14]։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1933-1949, 1990 թ.) թղթակից անդամ։

Հերման Ջոզեֆ Մյուլլեր
Ծնվել էդեկտեմբերի 21, 1890(1890-12-21)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք[4]
Մահացել էապրիլի 5, 1967(1967-04-05)[4][1][2][…] (76 տարեկան)
Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մասնագիտությունկենսաբան, գենետիկ, համալսարանի դասախոս, կենսաֆիզիկոս, բժիշկ և կենդանաբան
Հաստատություն(ներ)Օսթինի տեխասյան համալսարան[6], Ռայսի անվան համալսարան[6], Էդինբուրգի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն[7], Ամհերստի քոլեջ և Կոլումբիայի համալսարան[6]
Գործունեության ոլորտգենետիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան[6], Կոռնելի համալսարան[6], Օսթինի տեխասյան համալսարան և Մորիսի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9]
Գիտական ղեկավարԹոմաս Մորգան
Եղել է գիտական ղեկավարCharlotte Auerbach?, H. Bentley Glass?, Clarence Paul Oliver?, Elof Axel Carlson?, Wilson Stone? և Guido Pontecorvo?
Ազդվել էJohn Thomas Patterson?
Պարգևներ
Ամուսին(ներ)Jessie Marie Jacobs?
Երեխա(ներ)David E. Muller?
 Hermann Joseph Muller Վիքիպահեստում

Ռենտգենյան ճառագայթների հետևանքով գենային մուտացիայի հայտնաբերումը խմբագրել

Մյուլլերը 1926 թվականի ընթացքում ընթացքում կատարեց մի շարք կարևորագույն բացահայտումներ։ Նոյեմբերին, նա անցկացրել է երկու փորձարկումներ տարբեր ռենտգենյան ճառագայթների չափաբաժիններով։ Այդ փորձերի արդյունքում նա նկատեց հստակ քանակական հարաբերություն ճառագայթային եւ մահացու մուտացիաների միջև։ Բեռլինում կայացած հինգերորդ միջազգային գենետիկայի կոնգրեսում Մյուլլերի «Գենետիկ մոդիֆիկացիայի խնդիրները» խորագրով ելույթը սենսացիա առաջացրեց մամուլում։

Մյուլլերի միջազգային հեղինակության հետ մեկտեղ սկսեց ընդարձակվել նրա լաբորատորիան, քանի դեռ տեղի չէր ունեցել Մեծ դեպրեսիան։ Դա մի դժվար ժամանակահատված էր Մյուլլերի թե մասնագիտական, և թե անձնական կյանքում։ Գերհոգնածության և աճող ֆինանսական ճգնաժամի պատճառով Մյուլլերը 1932 թվականին ինքնասպանության փորձ կատարեց։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

[1]

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Ջոզեֆ Մյուլլեր» հոդվածին։