Հերման Շտրուկ

գերմանացի-հրեա նկարիչ, փորագրող

Հերման Շտրուկ (գերմ.՝ Hermann Struck, Chaim Aaron ben David, մարտի 6, 1876(1876-03-06)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն - հունվարի 11, 1944(1944-01-11)[1], Հայֆա, Իսրայել), գերմանացի-հրեա նկարիչ, փորագրող։ Հայտնի է իր փորագրություններով[5]։

Հերման Շտրուկ
գերմ.՝ Hermann Struck
Ծնվել էմարտի 6, 1876(1876-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհունվարի 11, 1944(1944-01-11)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՀայֆա, Իսրայել
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, վիմագրող, օֆորտանկարիչ, գրող և նկարազարդող
ՈւսուցիչՄաքս Կոներ
ԱշակերտներMina Arndt?[4] և Q114703400?
 Hermann Struck Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Յաֆֆայում

Հերման Շտրուկը ծնվել է Բեռլինում, հրեական ընտանիքում։ Սովորել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում։ 1904 թվականին միացել է ժամանակակից արվեստի շարժմանը, որը հայտնի էր որպես Բեռլինի անջատում[5]։ 1900 թվականին Շտրուկը հանդիպել է հոլանդացի նկարիչ Յոզեֆ Իսրայելսին, ով դարձել է նրա ուսուցիչը։ Երկուսն էլ ճանաչվել են իրենց ժամանակի առաջատար արվեստագետներ[6]։

1908 թվականին Շտրուկը հրատարակել է «Die Kunst des Radierens» (Փորագրության արվեստը) աշխատանքը, որը դարձավ սիմվոլիկ աշխատանք այդ թեմայով[6]։ Դասագիրքն առաջարկում էր ինչպես տեսության, այնպես էլ գործնական ուսուցման մեթոդներ[7]։ Շտրուկի աշակերտներից են եղել Մարկ Շագալը, Լովիս Կորինտը, Յակոբ Շտեյնհարդտը, Լեսեր Ուրին և Մաքս Լիբերմանը[6]։

 
Թեոդոր Հերցլի դիմանկարը

1899 թվականին Բեռլինի ակադեմիան ավարտելուց հետո նրան արգելել են այնտեղ դասավանդել, քանի որ նա հրեա էր։ Շտրուկը ստեղծել է Հենրիկ Իբսենի, Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Ալբերտ Այնշտայնի, Թեոդոր Հերցլի, Օսկար Ուայլդի և ժամանակի մյուս առաջատար գործիչների դիմանկարները[6]։

Շտրուկը ջերմեռանդ սիոնիստ և հրեա ակտիվիստ էր։ 1903 թվականին նա այցելել է Իսրայելական երկիր, արվեստի իր աշխատանքներն է ցուցադրել Հինգերորդ սիոնիստական վեհաժողովում և հանդիսացել է Միզրախիի կրոնական սիոնիստական շարժման հիմնադիր։ Միևնույն ժամանակ, նա եղել է գերմանացի հայրենասեր և կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[6] որպես թարգմանիչ, կապավոր սպա և ռազմական նկարիչ[6]։

Պարգևատրվել է 1-ին աստիճանի երկաթի խաչով, 1917 թվականին դարձել է Գերմանական արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի հրեական հարցերով ռեֆերենտ[8]։

Շտրուկը 1922 թվականին ներգաղթել է Պաղեստին, դասավանդել է Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիայում, օգնել է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի ստեղծման գործում[6]։ Նախքան նացիստների իշխանության գալը, նա ամեն ամառ այցելում էր Բեռլին[6]։

 
Հերման Շտրուկի տունը Հայֆայում

Մահ, ժառանգություն խմբագրել

Մահացել է 1944 թվականին, Հայֆայում։ Տունը, որտեղ նա ապրել է, 2013 թվականին դարձել է թանգարան[9]։

Գրականություն խմբագրել

  • Hermann Struck: Die Kunst des Radierens. Berlin 1908.
  • Arnold Zweig: Das ostjüdische Antlitz. Zu zweiundfünfzig Zeichnungen von Hermann Struck. Welt-Verlag, Berlin 1920: Литографии были созданы в 1918 году на одной из типографий оккупированного района Ober Ost, под руководством художника перенесены на камень и отпечатаны.
  • Hermann Struck und Herbert Eulenberg: Skizzen aus Litauen, Weißrussland und Kurland. 60 Steinzeichnungen. Georg Stilke, Berlin 1916.
  • Felix von Luschan u. Hermann Struck: Kriegsgefangene, Reimer, Berlin, 1917. 100 Abb. n. Steinzeichnungen von H. Struck.
  • Georg Brandes: Heinrich Heine. Mit zwei Radierungen von Hermann Struck (Porträt Heinrich Heine, Heines Grab). Hofmann & Campe, Hamburg, Berlin 1922.
  • Arnold Fortlage und Karl Schwarz: Das graphische Werk von Hermann Struck. Mit vier Originalradierungen. Paul Cassirer, Berlin 1911.
  • Jane Rusel: Hermann Struck (1876—1944). Das Leben und das graphische Werk eines jüdischen Künstlers. Judentum und Umwelt Bd. 66. Peter Lang Frankfurt am Main u.a. 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Hermann Struck (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Nelson Notables 1840–1940: A dictionary of regional biography / D. Smith — 1 — Nelson Historical Society Inc, 1992.
  5. 5,0 5,1 «Exhibitions». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 "Here and There" Smadar Sheffi, Haaretz Guide, March 7, 2008, review of Herman Struck retrospective: Master Print Maker,Open Museum, Tefen Industrial Park, Israel
  7. «Hecht Museum: Hermann Struck». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «The art and artists of the fifth Zionist Congress, 1901: heralds of a new age». Gilya Gerda Schmidt. 2003. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Haifa Museum honors legacy of now forgotten Hermann Struck

Արտաքին հղումներ խմբագրել