Հերհեր (Վայոց ձորի մարզ)

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերհեր (այլ կիրառումներ)

Հերհեր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 32 կմ արևելք, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում։

Գյուղ
Հերհեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԾաղկաշեն
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն706 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հերհեր (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Հերհեր (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Հերհեր (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Հերհեր (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Բնակչություն խմբագրել

Հերհերի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի Բնակչություն
1831 213 մարդ [3]
1873 978 մարդ [4]
1897 1562 մարդ [4]
1926 928 մարդ [4]
1979 739 մարդ [3]
1989 679 մարդ [5]
2001 745 մարդ [3]
2011 706 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Ծիրանի այգի Հերհեր գյուղում

Հերհերից մոտ 1 կմ հյուսիս-արևելք գտնվում է VIII դարից հիշատակվող Սուրբ Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հերհերում՝ Սուրբ Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտարապետության համար եզակի հորինվածք, ուղղանկյուն թաղածածկ դահլիճը արևելքից և արևմուտքից ավարտվում է կիսաշրջանաձև աբսիդով։ Նրան հարավից կից Սուրբ Աստվածածին եկեղեցին (1282-1283) նույնպես միանավ է, թաղածածկ, արևելքում՝ երկու միմյանց հավասար կիսաշրջանաձև աբսիդներով։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ. արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։

Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավարևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։ Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։

Գյուղում կան X-XV դարերի խաչքարեր, 2 կմ հարավ՝ գյուղատեղի, իսկ 3 կմ հյուսիս՝ գյուղատեղի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 121» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 121. — 184 p.
  4. 4,0 4,1 4,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 756.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։