Հենրենկիմզեն (գերմ.՝ Schloss Herrenchiemsee) բավարիական թագավոր Լյուդվիգ 2-րդի քաղաքամերձ նստավայրն է՝ տարածված Մյունխենից 60 կմ դեպի արևելք գտնվող Բավարիայի ամենամեծ Հերեն կղզում Կիմզե լճի վրա։

Հերենկիմզե
Երկիր` Գերմանիա[1]
Ճարտարապետական ոճ`նեոբարոկկո
Հիմնող`Լյուդովիկոս II Բավարացի
Ճարտարապետ`Georg von Dollmann?
Քարտեզ
Քարտեզ
Հերենկիմզե պալատ (բավարիական Վերսալ)

Լյուդվիգ 2-րդը Հերենկիմզեն կառուցել է Վերսալի նմանությամբ, իր կուռք՝ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդին հարգանքի տուրք մատուցելու համար։

Տեղակայում խմբագրել

Դեպի Լյուդվիգ 2-րդի երրորդ թագավորական պալատն անհրաժեշտ է անցնել բավականին երկար ճանապարհ Ալպերի լեռնաճյուղավորումների երկայնքով, Մյունխենի և Զալցբուրգի միջև գտնվող Կիմզե լիճ հասնելու համար։

Պատմություն խմբագրել

 

Դեռևս չէր ավարտվել Լինդերհոֆի կառուցումը, երբ 1878 թվականի մայիսի 21-ին դրվեց Հերենկիմզե պալատ-ամրոցի առաջին քարը, որն սկզբում ցանկանում էին կառուցել Գրասվանգտալի հովտում՝ անվանելով այն «Meicost Ettal» գրաշրջությամբ։ Կառուցումն անհնար եղավ պլանավորված կառուցապատման հսկայական մասշտաբների պատճառով։ Լինդերհոֆի անչափ շքեղությունն ու շռայլությունը բազմաթիվ անգամ գերազանցված են Հերենկիմզեում և՛ աշխատանքային ուժի, և՛ ֆինանսական միջոցների ծախսերով։

 
Հերենկիմզեի հայելային պատկերասրահ (վերսալյանի նմանակում)

1803 թվականին կղզին բռնագրավվում է եկեղեցուց և մի քանի սեփականատեր է փոխվում, մինչ 1873 թվականի սեպտեմբերին Լյուդվիգ 2-րդը գնում է այն։ Մեկ տարի անց, Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, նա մանրակրկիտ ուսումնասիրում է Վերսալը։ Ե՛վ նախագծի մշակումը, և՛ շինարարությունն ընթացան արագընթաց տեմպերով։ Թագավորի առաջին այցը նոր պալատ կայացավ 1881 թվականին։ Թագավորի մահվան պահին պալատ-ամրոցի 70 սենյակներից 50-ը դեռևս կահավորված չէին։ Շինարության ժամանակ Լյուդվիգը ճարտարապետին գրում է․ «Չպատճենել, բայց մեջբերել Լյուդովիկոս 14-րդի ոգով»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերենկիմզե» հոդվածին։