Հերբերտ Սփենսեր (անգլ.՝ Herbert Spencer, ապրիլի 27, 1820(1820-04-27)[1][2][3][…], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][1][…] - դեկտեմբերի 8, 1903(1903-12-08)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[1][5][6][…]), անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը։

Հերբերտ Սփենսեր
Herbert Spencer
Ծնվել էապրիլի 27, 1820(1820-04-27)[1][2][3][…] Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][1][…]
Մահացել էդեկտեմբերի 8, 1903(1903-12-08)[1][2][3][…] (83 տարեկան) Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[1][5][6][…]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դավանանքագնոստիցիզմ
ՈւղղությունԱզատամտականություն, Պոզիտիվիզմ և Ուտիլիտարիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, մարդաբան, հոգեբան, լրագրող, սոցիոլոգ, գրող, բուսաբան և կենսաբան
Հաստատություն(ներ)The Economist
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունԹուրինի գիտությունների ակադեմիա[7], Athenaeum Club? և X Club?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][8]
ՀայրՈւիլյամ Ջորջ Սփենսեր
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Spencer
Ստորագրություն
Изображение автографа
 Herbert Spencer Վիքիպահեստում

Կողմնակից է եղել է սոցիալական դարվինիզմին և էվոլյուցիոնիզմին։ Էվոլյուցիայի գաղափարը նա կենդանի էակներից փոխադրվել է բոլոր առարկաների ու երևույթների վրա։

Գործունեություն խմբագրել

Առանձնանում էր արտասովոր էրուդիցիայով և աշխատասիրությամբ։ Նրա թողած գիտական ժառանգությունը ահռելի է։ Ֆունդամենտալ 10 հատորից բաղկացած «Սինթետիկ փլիլիսոփայություն» աշխատությունը, որը մտածվում էր որպես բոլոր գիտությունների հանրագիտարանային սինթեզ էվոլյուցիոնիզմի տեսության հիման վրա, հրատարակվեց 1862-1896 թթ։ Այդ ուսումնասիրությունը ներառում է "Հիմնական սկզբունքներ" (1862), "Կենսաբանության հիմունքներ" (2 հատոր, 1864-1867), "Հոգեբանության հիմունքներ" (1870-1872), "Սոցիոլոգիայի հիմունքներ" (3 հատոր, 1876-1896), "Սոցիոլոգիան որպես ուսումնասիրության առարկա" (1903), "Բարոյագիտություն հիմունքներ" (1879-1893) աշխատությունները։

Սպենսերի կենտրոնական գաղափարը էվոլյուցիան է։ Էվոլյուցիայի տակ նա հասկանում է անորոշ, անկապ միատարրությունից անցումը որոշակի, փոխկապակցված բազմատարրութան։ Սպենսերը ցույց է տալիս, որ էվոլյուցիան դա մեզ շրջապատող աշխարհի բնորոշ հատկությունն է և դիտվում է ոչ միայն բնության բոլոր բնագավառներում, այլ նաև գիտության, արվեստի, կրոնի և փիլիսոփայության մեջ։

Սպենսերն առանձնացնում է էվոլյուցիայի երեք տեսակ՝ ոչ օրգանիկ, օրգանիկ և վերօրգանիկ։ Ոչ օրգանիկ էվոլյուցիան սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկան է, որը զբաղվում է ինչպես հասարակության զարգացման գործընթացի նկարագրությամբ, այնպես էլ այդ էվոլյուցիայի ընթացքի հիմնական օրենքներով։

Հասարակության կառուցվածքը նա համեմատում է կենսաբանական օրգանիզմի հետ. նրա առանձին միավորները հանդիսանում են օրգանիզմի առանձին միավորների նմանօրինակները, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը։ Նա առանձնացնում է մարմինների երեք համակարգ՝ աջակցող (արտադրություն), բաշխող (հողորդակցություն) և ռեգուլյատիվ (կառավարում)։ Յուրաքանչյուր հասարակություն, որպեսզի գոյատևի պետք է անընդհատ հարմարվի շրջակա միջավայրի նոր պայմաններին՝ այդպես տեղի է ունենում բնական ընտրությունը։ Այդ հարմարվելու գործընթացի ընթացքում տեղի է ունենում հասարակության տարբեր մասերի մասնագիտացման խորացում։ Արդյունքում ինչպես հասարակությունը, այնպես էլ օրգանիզմը զարգանում է պարզ տեսակներից դեպի առավել բարդ տեսակներ։

Սոցիալական զարգացման ուսումնասիրության համար օգտագործելով կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունները (դա հետագայում ստացավ սոցիալ-դարվինիզմ անվանումը), Սպենսերը խթանեց «բնական ընտրության» և «գոյության համար պայքարի» գաղափարների տարածմանը, որոնք պարարտ հող ստեղծեցին դարձան «գիտական» ռասիզմի տեսության հանդես գալու համար։

Սպենսերի մեծ վաստակն է այն գաղափարի զարգացումը, որ էվոլյուցիայի գործընթացը ուղղագիծ չէ։ Նա նշում էր, որ հասարակության արդյունաբերական տիպը կարող է հետընթաց ապրել դեպի ռազմականի։ Քննադատելով հեղինակավոր սոցիալիստական գաղափարները՝ նա անվանում էր սոցիալիզմը ռազմական տիպին վերադարձ կատարող հասարակարգ, որն ունի ստրկատիրության տարրեր։

Դեռևս իր կյանքի օրոք Սպենսերը ճանաչվեց որպես 19-րդ դարի առավել նշանավոր մտածողներից մեկը։ Մեր օրերում նրա ավանդը գիտության և էվոլյուցիոն տեսության զարգացման գործում շարունակվում է բավականին բարձր գնահատվել, թեև ժամանակից սոցիոլոգների մեծամասնությունը նրա համեմատ առաջնությունը տալիս է Էմիլ Դյուրքհեյմին կամ Մաքս Վեբերին, որոնց աշխատությունները Սպենսերի օրոք ունեցել են անհամեմատ քիչ հռչակ։

Էվոլյուցիայի սփենսերյան համադրույթը որոշ ազդեցություն է ունեցել գեղարվեստական գրականության վրա (մասնավորապես՝ Ջեկ Լոնդոնի, Թեոդոր Դրայզերի)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Elliot H. S. R. Spencer, Herbert (DNB12) // Dictionary of National Biography, second supplement / S. LeeLondon: Smith, Elder & Co., 1912.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Acton H. B. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Лапшин И., Кареев Н. Спенсер, Герберт (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXXI. — С. 177—186.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Спенсер Герберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
  7. www.accademiadellescienze.it (իտալ.)
  8. CONOR.Sl
  9. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 474.

Հերբերտ Սփենսերի էվոլյուցիոնիզմը

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Սփենսեր» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Սփենսեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Սփենսեր» հոդվածին։