Հերբերտ Գաազե (ռուս.՝ Ге́рберт Ю́льевич Га́азе, 1896, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 11, 1922(1922-09-11), Բուխարայի էմիրություն), Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1922, 1922)։

Հերբերտ Գաազե
1896 - սեպտեմբերի 11, 1922(1922-09-11)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԲուխարայի էմիրություն
Զորատեսակհետևազոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հերբերտ Գաազեն ծնվել է 1896 թվականին (այլ տվյալներով` 1897 թվականին) Սանկտ-Պետերբուրգում։ 1915 թվականին ավարտել է Սուրբ Պետրոսի գլխավոր գերմանական ուսումնարանը (Պետրիշուլե), այնուհետև ընդունվել է Պետերբուրգի համալսարան։ Ուսումը չավարտած` 1916 թվականին, Գաազեն զորակոչվում է ցարական բանակ` ծառայության։ Գաազեն ավարտում է Պավլովյան ռազմական ուսումնարանի արագացված դասընթացները և, ստանալով պրապորչիկի կոչում, մեկնում է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատ[1]։

1918 թվականին Գաազեն ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Մասնակցել է Արևելյան ռազմաճակատում Կոլչակի Ռուսական բանակի դեմ մղվող մարտերին, լինելով դասակի, վաշտի և գումարտակի հրամանատար։ Մարտերում աչքի ընկնելու համար 1919 թվականին նշանակվում է 15-րդ հրաձգային դիվիզիայի 127-րդ հրաձգային գնդի հրամանատար[1]։ Բազմիցս աչքի է ընկել մարտերում։ 1920 թվականի օգոստոսի 7-ին Գաազեի գունդը գրոհով գրավել է Դնեպրի ափին գտնվող Կորսունյան վանական միաբանությունը, այնտեղից դուրս մղելով Վրանգելի ռուսական բանակին[2]։ Հանրապետության հեղափոխական կոմիտեի 1922 թվականի հոկտեմբերի 18-ի № 213 հրամանով գնդի հրամանատար Հերբերտ Գաազեն պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի շքանշանով[3]։ Հետագայում Գաազեն փոխադրվում է Միջին Ասիա և նշանակվում Բուխարական խմբի զորքերի հրամանատարի օգնական։ Ակտիվորեն մասնակցել է բասմաչական խմբավորումների դեմ մղվող մարտերին։ 1922 թվականի սեպտեմբերի 10-ից 11-ը մասնակցել է Բուխարայի մոտ գտնվող Տիխիյ Կուլուկ ղշլաղի մոտ մղվող մարտերին։ Իր վրա վերցնելով 31-րդ հեծելազորային բրիգադի ջոկատի ղեկավարությունը` նրան տարավ գրոհի։ Բասմաչները ջախջախվեցին, իսկ խորհրդային զորամասերը զավթեցին զգալի չափերի ռազմավար։ Այդ մարտում Գաազեն սպանվել է[2]։ Թաղված է Կագան քաղաքում (ներկայումս Ուզբեկստան), Գաազեի գերեզմանին տեղադրված է կոթող[1]։

Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի 1922 թվականի հոկտեմբերի 22-ի № 216 հրամանով Հերբերտ Գաազեն հետմահու պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի երկրորդ շքանշանով[3]։

Գրականություն խմբագրել

  • «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.
  • Сборник воспоминаний к четвёртой годовщине Рабоче-крестьянской Красной Армии. 1918—1922. Отделение Военно-научного общества при Военно-академических курсах, 1922.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Гаазе Герберт Юльевич» (ռուսերեն). Энциклопедия Петришуле. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 Военно-исторический журнал (ВИЖ). 1977 год, № 8.
  3. 3,0 3,1 Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.