Հերակլիոս (հուն․՝ Ἡράκλειος, մոտ 575 - 641), ազգությամբ հայ բյուզանդական կայսր 610 թվականից մինչև 641 թվական։ Գահ է բարձրացել Փոկասին տապալելուց հետո։ Հիմնել է Հերակլիոսների դինաստիան, որն իշխել է 610 թվականից մինչև 716 թվական։ Գահակալման սկզբնական շրջանում շարունակվում էր դեռևս 602 թվականին սկսված բյուզանդա-պարսկական պատերազմը։ 619 թվականին հաշտություն կնքելով ավարների հետ՝ Հերակլիոսը 621 թվականին արշավեց պարսից արքա Խոսրով II-ի դեմ։ Հերակլիոսի ռազմական հաջող գործողությունները հիմնականում ծավալվում էին Հայաստանում և Ատրպատականում։ Բյուզանդական բանակում կային նաև հայեր, լազեր, վրացիներ, աբխազներ, խազարներ, զորավարների թվում էին Մժեժ Գնունին և Վահան Խորխոռունին։ 628 թվականին կնքված հաշտությամբ վերականգնվեց 591 թվականի սահմանագիծը։ 634 թվականից Ասորիք ներխուժեցին արաբները, իսկ 636 թվականին Յարմուկ գետի մոտ պարտության մատնեցին Հերակլիոսի զորքը, նվաճեցին Ասորիքն ու Պաղեստինը։ 635 թվականին Հերակլիոսի դեմ անհաջող դավադրությանը մասնակցեցին Վահան Խորխոռունին և Դավիթ Սահառունին։ Հերակլիոսի ժամանակ սկզբնավորվեց կայսրության շրջանների կառավարման բանակաթեմային համակարգը։

Հերակլիոս Ա
հուն․՝ Φλάβιος Ἡράκλειος և լատին․՝ Flavius Heraclius Augustus
Դիմանկար
Ծնվել էմոտ 575[1][2][3][…]
ԾննդավայրԿապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Մահացել էփետրվարի 11, 641(0641-02-11)[2][4]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինFabia Eudokia? և Martina?
Ծնողներհայր՝ Հերակլիոս Ավագ, մայր՝ Epiphania?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներEudoxia Epiphania?, Հերակլիոս-Կոստանդին Գ, Աթալարիկոս, Konstantinos Heteros?, անհայտ, Theodosius?, Հերակլեոնաս, David?, Martinus?, Augoustina?, անհայտ, Martinha? և անհայտ
 Heraclius Վիքիպահեստում

Հերակլիոսը փորձեց ստեղծել քրիստոնեական նոր վարդապետություն՝ միակամություն (մոնոթելետիզմ), որի նպատակն էր կամրջել միաբնակներին և երկաբնակներին։ 633 թվականին Հերակլիոսը Կարինում գումարեց եկեղեցական ժողով, որին հրավիրված էին նաև կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցին և այլ հայ եպիսկոպոսներ ու վարդապետներ, որոնք թեպետ ընդունեցին նոր վարդապետությունը, սակայն շարունակեցին առաջնորդվել հայկական եկեղեցու ծեսերով։ Հայաստանի արևելյան մասի հոգևորականությունը չմասնակցեց ժողովին և չընդունեց «միակամությունը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. Base biographique (ֆր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 376