Հետ դեպի ապագա (անգլ.՝ Back to the future), Ռոբերտ Զեմեկիսի ֆանտաստիկ կատակերգություն։ Պրեմիերան տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 3-ին, ԱՄՆ-ում և Կանադայում։ Ֆիլմի սցենարիստներն են Բոբ Գեյլը, և Ռոբերտ Զեմեկիսը։ Ֆիլմում նկարահանվել են Մայքլ Ջեյ Ֆոքսը, Քրիստոֆեր Լլոյդը, Լեա Թոմփսոնը և այլք։

Հետ դեպի ապագա
անգլ.՝ Back to the Future
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, ֆիլմ անչափահասների համար, ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին, կինոֆանտաստիկա և կատակերգություն
Թեմաճանապարհորդություն ժամանակով
Թվականհուլիսի 3, 1985[1], դեկտեմբերի 18, 1985[2], հոկտեմբերի 30, 1985 և հոկտեմբերի 3, 1985[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Զեմեկիս
ՊրոդյուսերԲոբ Գեյլ և Նիլ Քենթոն
Սցենարի հեղինակՌոբերտ Զեմեկիս և Բոբ Գեյլ
ԴերակատարներՔրիստոֆեր Լլոյդ, Լիա Թոմփսոն, Քրիսփին Գլովեր, Մայքլ Ջեյ Ֆոքս, Թոմաս Ֆ. Ուիլսոն, Մարկ ՄաքԿլյուր, Ուենդի Ջո Սպերբեր, Ջեյմս Թոլքան, Նորման Էլդեն, Ջորջ Դիկենցո, Ֆրենսիս Լի ՄակՔեյն, Ուիլ Հեր, Ջորջ Բաք Ֆլաուեր, Բիլի Զեյն, Քեյսի Սեմաշկո, Կլաուդիա Ուելս, Քորթնի Գեյնս, Huey Lewis and the News, Ջեյսոն Հերվի, Ջեյսոն Մարին, Մայա Բրյութոն, Հյուի Լյուիս[4], J. J. Cohen? և Դոնալդ Ֆուլիլավ
ՕպերատորԴին Քանդի
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժՀարրի Քերամիդաս և Արթուր Շմիտդ
Պատմվածքի վայրՀիլ Վելլի
Նկարահանման վայրԼոս Անջելես և Գեմբլ Հաուս
ԿինոընկերությունAmblin Entertainment և Universal Studios
Տևողություն92 րոպե և 115 րոպե
Բյուջեմոտ 19 000 000 $[5]
Շահույթ212 836 762 $[6] և 383 336 762 $[6]
ՀաջորդBack to the Future Part II?
Պաշտոնական կայքէջ
 Back to the Future Վիքիպահեստում

«Հետ դեպի ապագա» ֆիլմը պատմություն է դեռահասի մասին, ով պատահաբար ընկնում է 1985 թվականից 1955 թվական։ Նա հանդիպում է իր ծնողների հետ, ովքեր սովորում են միջնակարգ դպրոցում և պատահաբար արթնացնում է իր հանդեպ սիրային հետաքրքրություն իր մոր կողմից։ Մարտին պետք է փոխհատուցի իր կողմից կատարված ժամանակային խախտումը և համոզի իր ծնողներին սիրել իրար, և նաև իրեն հարկավոր է գտնել հնարավոր միջոց վերադառնալու 1985 թվական։

Ֆիլմը դարձավ տարվա ամենահաջողված ֆիլմը` հավաքելով ավելի քան 380մլն դոլար և ստանալով կինոքննադատների դրական արձագանքները։ Այն ստացել է Հյուգո մրցանակ և Սատուրն մրցանակ` որպես լավագույն ֆանտաստիկ ֆիլմ։ Ֆիլմը ստացել է նաև Օսկար, Ոսկե գլոբուս և BAFTA մրցանակներ։ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը բազմիցս օգտագործել է ֆիլմի հայտնի խոսքերը[7][8][9]։ 2008 թվականի հունիսին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հայտարարեց, որ ֆիլմը բոլոր ժամանակների լավագույն գիտական ֆանտաստիկան է։

Ֆիլմը հիմնադրեց «Հետ դեպի ապագա» եռագրությունը, որի հաջորդ ֆիլմերն են «Հետ դեպի ապագա 2» (1989) և «Հետ դեպի ապագա 3» (1990), ինչպես նաև` որպես շարունակություն, ստեղծվեցին մի շարք մուլտֆիլմեր և կոմիքսներ։

Սյուժե խմբագրել

1985 խմբագրել

Մարթի Մակֆլայը հասարակ ամերիկացի դեռահաս է, որն ապրում է 1985 թվականում, Մակֆլայների ընտանիքում, փոքրիկ Հիլ-Բելլի քաղաքում (Կալիֆորնիա)։ Նրա հայրը՝ Ջորջը, անընդհատ կուլ է տալիս իր տնօրեն Բիֆ Տաննենի ծաղրանքներն ու վիրավորանքները, իսկ մայրը՝ Լորրեյնը, կախում ունի ալկոհոլից։ 1985 թվականի հոեկտեմբերի 25-ի առավոտյան Մարթիի գիտնական ընկերը՝ Էմմեթ Բրաունը (որին Մարթին Դոգ էր կոչում), զանգահարում է նրան և ասում, որ երեկոյան 1:15 պետք է լինի «Երկու սոճի» առևտրի կենտրոնի մոտ, որպեսզի ինչ-որ զարմանալի բան տեսնի։ Այդ պահին Մարթին զարթուցիչի ձայնից իմանում է, որ ուշանում է դասից և դուրս է թռչում տնից։ Դպրոցում նա հանդիպում է իր ընկերուհուն՝ Ջենիֆերին, որը նույնպես ուշացել էր։

Երեկոյան Մարթին և Դոգը հանդիպում են։ Վերջինս իր երիտասարդ ընկերոջն է ներկայացնում DeLorean DMC-12 ավտոմեքենան, որը նա դարձրել էր ժամանակի մեքենա։ Մեքենան կարող էր աշխատել միայն 142 կմ/ժ արագությամբ։ Դոգն իր Էնշտեյն անունով շանն ուղարկում է ապագա (1 րոպե հետո ներկայից) և վերադարձնում։ Հենց այդ պահին հեռվում երևում է լիբիացի ահաբեկիչների ավտոբուսը։ Մարթին նետվում է ավտոմեքենայի մեջ և այնտեղից տեսնում, թե ինչպես են նրանք կրակում Դոգի վրա և գալիս դեպի ավտոմեքենան։ Սակայն Մարթին կարողանում է գնալ անցյալ՝ 1955 թվականի նոյեմբերի հինգը և փրկվել։

1955 խմբագրել

Մարթին հայտնվում է 1955 թվականում ևկարծելով, որ դա ուղղակի երազ է, գնում է դեպի իր տուն, սակայն տեսնում է, որ իրենց բնակավայրը նույնիսկ կառուցված չէ։ Թաքցնելով մեքենան՝ նա քաղաք է ուղևորվում ոտքով։

Միայն քաղաքում է Մարթին հասկանում, որ ընկել է 1955 թվական։ Մտնելով սրճարան՝ նա այնտեղ հանդիպում է հորը՝ Ջորջին, որը տվյալ ժամանակում իր տարեկիցն էր։ Մարթին հետևում է նրան և տեսնում, թե ինչպես է Լորեյնի հոր ավտոմեքենան գալիս դեպի Ջորջը։ Նա փրկում է հորը և ինքն է հայտնվում վրաերթի մեջ։ Արթնանալով Մարթին տեսնում է, որ կողքին նստած է իր հասակակից մայրը՝ Լորեյնը, որը սիրահարվում է որդուն։ Վերջինս, ճաշելով մոր տանը, ուղևորվում է քաղաք, Դոգ Բրաունին փնտրելու նպատակով։

Մարթին գտնում է Դոգին, համոզում, որ եկել է ապագայից և խնդրում է օգնել վերադառնալ 1985 թվական։ Դոգը բացատրում է, որ մեքենայի աշխատանքի համար անհրաժեշտ է 1, 21 գիգավատ հզորություն և այդ թվականին այդպիսի հզորություն կարելի է ստանալ միայնկայծակի հարվածից։ Մարթին հիշում է, որ հայտարարության թերթիկի վրա գրված էր, որ կայծակը հարվածելու է մեկ շաբաթից՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:04-ին։ Դոգը խոստանում է Մարթիին վերադարձնել ապագա, սակայն զգուշացնում է, որ նա ոչ ոքի հետ չպետք է շփվի այդ ընթացքում։ Սակայն Մարթին արդեն փոխել էր ապագայի ընթացքը. նա խանգարել էր հոր և մոր ծանոթությանը։ Դոգը նրան ասում է, որ եթե չծանոթացնի հորն ու մորը, ապա կանհետանա։

Ամբողջ շաբաթվա ընթացքում Մարթին փորձում է Ջորջին և Լորեյնին մտերմացնել, սակայն ոչինչ չի ստացվում. մայրը ավելի ուժգին է սիրահարվում իրեն և ուղղակի անտեսում է Ջորջին։ Ամենի մեղավորն իրականում Ջորջի թուլությունն ու վախն էր իր գլխավոր հակառակորդ Բիֆֆ Տաննենից։ Մարթին, իմանալով հոր թուլությունը դեպի գիտական ֆանտաստիկան, Դարտ Վեյդերի հագուստով հայտնվում է նրա առաջ և ասում, որ նա պետք է Լորեյնին հրավիրի ժամադրության։

Ջորջը ցանկանում է Լորեյնին հրավիրել, բայց ամեն ինչ փչացնում է Բիֆը։ Մարթին պլան է մշակում, ըստ որի նա ավտոմեքենայի մեջ պետք է բռնություն գործադրեր Լորեյնի նկատմամբ, իսկ Ջորջը պետք է փրկեր նրան։ Սակայն այդ պահին հայտնվում է Բիֆը և Լորեյնի հետ մենակ մնում ավտոմեքենայի մեջ։ Գալիս է Ջորջը և Մարթիի փոխարեն գտնում Բիֆին։ Հետ չկանգնելով իրենց պլանից՝ Ջորջը հարվածում է նրան, և Բիֆը կորցնում է գիտակցությունը։

Ժամադրության ժամանակ հնչում է այն երգը, որի ներքո Ջորջնու Լորեյնը առաջին անգամ համբուրվել էին։ Մարթին զգում է, որ իր ձեռքը սկսում է վերանալ, սակայն հենց այդ պահին ծնողները հանբուրվում են և փրկում նրան։

Հետ դեպի 1985 խմբագրել

Ելույթի ավարտվելուն պես՝ Մարթին հրաժեշտ է տալիս երիտասարդ հորն ու մորը և ուղևորվում այնտեղ, որտեղ պետք է հանդիպեր Դոգի հետ։ Մինչ հանդիպելը նա նամակ էր գրել Դոգին, որտեղ զգուշացնում էր լիբիացիների հարձակման մասին։ Բարկացած Դոգը պատռում է այն՝ չցանկանալով փոխել ապագան։ Կայծակի հարվածի օգնությամբ՝ Մարթին բարեհաջող կերպով հետ է վերադառնում 1985 թվական, բայց 10 րոպե շուտ, որպեսզի փրկի ընկերոջը։ Սակայն նա չի հասցնում և ահաբեկչները կրակում են Դոգի վրա։ Երբ Մարթին մոտենում է նրան, նա հանկարծակի արթնանում է և ցույց տալիս իր երկաթյա հագուստն ու վերականգնած նամակը, որը նրան էր տվել Մարթին։

Առավոտյան, տանն արթնանալով, Մարթին նկատում է, որ նրանց ընտանիքն ամբողջովին փոխվել է. քույրն ու եղբայրը հայտնի են և հաջողակ, հայրը գրում է գիտական ֆանտաստիկա ժանրում, իսկ մայրը հիանալի տեսք ունի։ Իսկ Բաֆֆն աշխատում է որպես ընտանիքի ծառայող։ Երբ Մարթին ընկերուհու հետ ցանկանում է նստել իր նոր ավտոմեքենան և հեռանալ, ապագայից հայտնվում է Դոգը և ասում, որ ապագայում (2015 թվականում) իրենց երեխաներին վտանգ է սպառնում։ Երեքով նստելով ժամանակի մեքենայի մեջ՝ նրանք անհետանում են։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մայքլ Ջեյ Ֆոքս Մարթի Մակֆլայ
Քրիստոֆեր Լլոյդ Էմմեթ Բրաուն
Լիա Թոմփսոն Լորեյն Բեյնս
Քրիսպին Գլովեր Ջորջ Մակֆլայ
Թոմաս Ֆ. Ուիլսոն Բիֆֆ Տաննեն
Կլաուդիա Ուելլս Ջենիֆեր Փարքեր
Մարկ Մաքկլյուր Դեյվ Մակֆլայ
Ուենդի Ջո Սփերբեր Լինդա Մակֆլայ
Ջորջ Դիցենզիո Սեմ Բեյնս
Ֆրենսիս Լի Մաքկեյն Ստելլա Բեյնս
Ջեյմս Թոլքան տնօրեն Սթրիքլենդ
Ջեֆրի Ջեյ Կոեն
Քեյսի Սեմաշկո «3D»
Բիլի Զեյն Մատչ
Հարի Ուտերս-կրտսեր Մարվին Բերրի
Դոնալդ Ֆուլլիլավ «Հոլդի» Ուիլսոն
Ուիլ Հեր Պիբոդիի ֆերմերը
Նորման Ալդեն Լու
Հյուի Լյուիս դատավոր

Արտադրություն խմբագրել

Սցենար խմբագրել

Հերթական ֆիլմի նկարահանումից հետո Բոբ Գեյլը գնում է հայրական տուն։ Այնտեղ, նկուղը հարդարելով, նա գտնում է հոր դպրոցական տարեգիրքը և տեսնում, որ հայրը գերազանցիկ է եղել դպրոցում։ Նա հշում է իր դասարանի գերազանցիկներին, որոնց հետ չէր շփվում։ Եվ Գեյլն ինքն իրեն հարց է տալիս. արդյո՞ք նա կընկերանար հոր հետ, եթե լիներ նրա տարեկիցը։ Վերադառնալով Կալիֆորնիա՝ Գեյլն իր մտահաղացման մասին պատմում է Ռոբերտ Զեմեկիսին[10]։ Զեմեկիսը ասում է, որ իր մայրն ասում էր, որ դպրոցում երբեք չի համբուրվել տղաների հետ, բայց հետո բացահայտվել է լրիվ հակառակը[11]։ Այդպես՝ ընկերները սկսեցին աշխատել սցենարի վրա, որը հետո՝ 1980 թվականի սեպտեմբերին առաջարկեցին «Columbia Pictures»-ին[10]։

Նախագծի վրա աշխատելով՝ նրանք օգտվում էին հետևյալ մեթոդից՝ յուրաքանչյուր սյուժետային մանրուք և նոր միտք գրառում էին փոքրիկ թղթերի վրա։ Սցենարի առաջին՝ սևագրային տարբերակը պատրաստ եղավ հնգամսյա աշխատանքից հետո, կես տարի անց պատրաստ էր նաև երկրորդ տարբերակը (1981 թվականի ապրիլի 7ին)։ Այնտեղ Մարթին երաժիշտ էր, իսկ Դոգը՝ պրոֆեսոր, որն 1955 թվականին աշխատում էր համալսարանում։ Իրադարձությունների վայրը արևմտյան փոքրիկ քաղաք էր, որ դեռևս չէր ստացել իր Հիլ-Բելլի անվանումը։ Ժամանակի մեքենան մեծ սառցարան էր, սակայն այդ գաղափարից հրաժարվեցին՝ կարծելով, որ երեխաները կարող են ֆիլմին նմանակելով փակվել սառցարանում և վնասվել։ Նախնական սցենարում Դոգը չգիտեր, թե որտեղից կարելի է այդքան էներգիա ստանալ և նրա միտքը կանգ է առնում միջուկային պայթյունի վրա։ Հերոսներն ուղևորվում են դեպի ատոմային կայան։ Սակայն սյուժետային այս գիծն արտադրողների համար շատ թանկ էր, այդ իսկ պատճառով այն փոխարինեցին կայծակով և ժամացույցով։ Նախնական սցենարում կային նաև մի քանի անկարևոր կերպարներ։

 
Ժամանակի մեքենան՝ DeLorean DMC-12

Շատ կինոընկերություններ հրաժարվեցին ֆիլմից[12], քանի որ այն համարում էին շատ մանկական։ Որոշները Զեմեկիսին և Գեյլին խորհուրդ տվեցին սցենարն առաջարկել «Disney»-ին, սակայն վերջինս հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ մոր և որդու միջև սիրային զգացմունքների առաջացումը կարող է վատ տպավորություն գործել հանդիսատեսի վրա։ Վերջապես «Universal Pictures» կինոընկերությունը հետաքրքրվեց նախագծով։ Ֆիլմի պրոդյուսերը դարձավ Սթիվեն Սփիլբերգը, որը մինչ այդ աշխատել էր Զեմեկիսի և Գեյլի «Ես ուզում եմ բռնել քո ձեռքը», «Օգտագործված ավտոմեքենաներ» և «1941» ֆիլմերի վրա, որոնք այդքան էլ մեծ հաջողություն չունեցան։ «Universal Pictures»-ի ղեկավար Սիդ Շայնբերգը մի քանի փոփոխություններ առաջարկեց սցենարի մեջ։ Նախ՝ գլխավոր հերոսի մորը պետք է կոչեին Լորեյն (դա Սիդի կնոջ անունն էր), այլ ոչ թե Մեգ, ինչպես սկզբնական սցենարում էր։ Դոգ Բրաունի փոքրիկ ընկերը պետք է լիներ շուն, այլ ոչ թե շիմպանզե։ Նաև Շայնբերգը գտավ, որ «ապագա» բառը պարունակող վերնագրով ֆիլմը չի կարող վարձույթում հաջողություն գրանցել, ուստի առաջակեց վերնագիրը փոխել՝ «Տիեզերական այլմոլորակայինը Պլուտոնից» (անգլ.՝ Space Man From Pluto)։ Հեղինակները կտրականապես դեմ էին ֆիլմի վերնագրի փոփոխությանը։ Օգնության հասավ Սփիլբերգը՝ նամակ գրելով Շայնբերգին. «Սի՛դ, շնորհակալություն ստացված հումորի համար, մենք լիաթոք ծիծաղեցինք»։ Իր դիրքը պահպանելու համար Սիդն այլևս վերնագրի մասին որևէ խոսք չասաց։

Երեք տարի անց՝ 1984 թվականի հուլիսի 11ին, ավարտվեց սցենարի երրորդ տարբերակի ստեղծումը։ Ժամանակի մեքենան դարձավ DeLorean DMC-12-ը։ Չորրորդ տարբերակում սցենարը ստացավ բոլոր սյուժետային գծերը, որոնք առկա են ֆիլմում։

Դերասանների ընտրություն խմբագրել

Մարթիի դերի առաջին հավակնորդը 23-ամյա կանադացի դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսն էր, որին Զեմեկիսը հանդիպել էր «Պատանի գայլը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Ֆոքսը ցանկանում էր մասնակցել Սփիլբերգի նոր նախագծին, քանի որ այնտեղ արդեն մասնակցում էր Քրիսպին Գլովերը, որի հետ Մայքլը նախկինում աշխատել էր։ Սակայն Ֆոքսը չափազանց զբաղված էր «Ընտանեկան կապեր» հեռուստասերիալի նկարահանումներով[13], և հեռուստասերիալի պրոդյուսեր Հարի Հոլբերգը չէր ցանկանում նրան բաց թողնել՝ կարծելով, որ դա կարող է վատ անդրադառնալ հեռուստասերիալի հաջողության վրա։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 1985 թվականի մայիսին, բայց 1984 թվականի վերջին պարզվեց, որ Ֆոքսը չի կարող նկարահանվել[11]։ Դերի մյուս թեկնածուներն էին՝ 23-ամյա Էրիկ Շտոլցը և 18-ամյա Սի Թոմաս Հաուելը։ Պրոդյուսերներին դուր եկավ Շտոլցի խաղը՝ մինչ այդ էկրան չբարձրացած «Դիմակը» ֆիլմում, և դերը տրվեց նրան։ Քասթինգի ընթացքում տեղի ունեցած բարդույթների պատճառով՝ նկարահանումները երկու անգամ հետաձգվեցին[14]։

Նկարահանումներից 5 շաբաթ անց, երբ արդեն նկարահանվել էին Մարթիի մասնակցությամբ տեսարանների 1/3-ը, Զեմեկիսը հասկացավ, որ Շտոլցը չի համապատասխանում այդ դերին։ Սփիլբերգն ու Զեմեկիսը հրաժարվեցին նրա խաղից՝ չնայած նրան, որ ծախսվելու էր 14-ի փոխարեն 17 միլիոն դոլար։ Զեմեկիսի խոսքերով՝ Շտոլցը խաղում էր «մահացու դրամատիկ»։ Ինքը՝ Շտոլցը համոզված չէր, որ այդ դերն իր համար է. նա չէր կարողանում սքեյթբորդ վարել՝ այդ մասին նա հեռախոսով ասել էր Փիթեր Բոգդանովիչին[11]։ 1985 թվականի հունվարին «Ընտանեկան կապեր» հեռուստասերիալ վերադարձավ նրա մյուս աստղը՝ Մերեդիթ Բաքսթերը, և դա ստիպեց նկարահանող անձնակազմին վերսկսել բանակցությունները[15]։ Հոլբերգը թույլատրեց նկարահանվել ֆիլմում, սակայն իր անհրաժեշտության դեպքում նա հետ պիտի վերադառնար։ Զեմեկիսի խոսքերով՝ Ֆոքսին պետք չէր խաղալ, քանի որ Մարթիի կերպարը մոտ էր նրա անձին, իսկ Շտոլցը լրիվ ուրիշ մարդ էր։ Ֆոքսին շատ դուր եկավ ֆիլմի սցենարը և Շտոլցի խաղի մասին Զեմեկիսի և Գեյլի բարձր գնահատականը[11]։ Փեր Վելինդերը և Բոբ Շմելցերը օգնում էին սքեյթբորդի տեսարանների նկարահանման ժամանակ[16]։ Ֆոքսի խոսքերով՝ Մարթիի կերպարը նրան շատ մոտ էր՝ թե՛ դպրոցական իրավիճակները, թե՛ սքեյթբորդը, թե՛ աղջիկների ետևից վազելը, թե՛ խմբում նվագելը և այլն։ Նա նույնիսկ երազում էր դառնալ ռոք աստղ։ Սակայն ֆիլմի տեսարաններից մեկում, այնուամենայնիվ, կարելի է տեսնել Շտոլցին։ Այն տեսարանում, որտեղ Մարթին ոտքով հարվածում է Բիֆֆին (սրճարանում, 1955 թվականին), սքեյթբորդով փախուստից առաջ ցուցադրվում է Շտոլցի բռունցքը[15]։

Ֆիլմի ստեղծողները Դոկ Բրաունի դերի համար ևս ցանկանում էին հրավիրել այլ դերասանի՝ Ջոն Լիթգոուին («Երրորդ մոլորակը արևից» սերիալից հայտնի), սակայն նա զբաղված էր։ Լիթգոուն նկարահանվել էր Քրիստոֆեր Լլոյդի հետ մի ֆիլմում։ Երկրորդ տարբերակը դերասան Ջեֆֆ Հոլդբլյումն էր։ Սակայն Դոկի կերպարը ստեղծվել է Քրիստոֆեր Լլոյդի կողմից[17], որը խաղում էր գիտնական Ալբերտ Այնշտայնի ազդեցության տակ[18]։ Սկզբում Լլոյդը հրաժարվեց դերից, սակայն կնոջ ազդեցության տակ, ավելի ուշ, համաձայնվեց[16][19]։

25-ամյա Թոմաս Ֆ. Ուիլսոնը ընտրվեց Բիֆֆ Տանենի դերում՝ 19-ամյա Ջեյ Ջեյ Քոենի փոխարեն[11][16]։

18-ամյա Կլաուդիա Ուելսը[15] պետք է խաղար Ջենիֆերի դերը, Շտոլցի հետ միասին։ Սակայն նկարահանումների անընդհատ հետաձգման պատճառով, նա, ի վերջո, չկարողացավ նկարահանվել։ Նրա փոխարեն հրավիրվեց դերասանուհի Մելորա Հարդինը։ Սակայն, եթե նա համապատասխանում էր Շտոլցին, որպես զուգընկերուհի, ապա Ֆոքսին՝ ոչ, քանի որ ավելի բարձրահասակ էր նրանից[20]։ Երկար ժամանակ դերի համար ցանկանում էին ընտրել դերասանուհի Ջիլ Շոլենին[21], սակայն այդ ընթացքում Կլաուդիա Ուելսը կրկին ազատվեց և համաձայնվեց խաղալ այդ դերում։

Նկարահանումներ խմբագրել

Ֆոքսը սկսեց նկարահանվել ֆիլմում՝ «Ընտանեկան կապեր» սերիալի ընդմիջումների ժամանակ՝ երեկոյան վեցից մինչև առավոտյան հինգը։ Դերասանը քնում էր օրական ընդամենը հինգ ժամ։ Ուրբաթ օրերը նա նկարահանվում էր երեկոյան տասից մինչև առավոտյան վեցից յոթը։ Բնության տեսարանները նկարահանվում էին շաբաթ և կիրակի օրերին, քանի որ միայն այդ օրերին ր նա կարողանում նկարահանվել ցերեկը։ Դա իսկական փորձություն դարձավ դերասանի համար։ Ֆոքսը պատմում է[22]. «Դա իմ երազանքն էր՝ խաղալ կինոյում և հեռուստատեսությունում, սակայն ես չէի կարող պատկերացնել, որ կհայտնվեմ և՛ մեկում, և՛ մյուսում միաժամանակ։ Կատարվածը ինձ թվում էր տարօրինակ մի արկած»։ Զեմեկիսն ասում էր, որ «Հետ դեպի ապագա»-ն այն ֆիլմն է, որի նկարահանումները երբեք չեն ավարտվում։ Նրա խոսքերով՝ նկարահանումներն անընդհատ շարունակվում էին և ինքը հազիվ էր կանգնում ոտքի վրա։ «Այդ օրերին ես իմ ամենավատ դրության մեջ էի», ավելի ուշ խոստովանել է ռեժիսորը[11]։

Նկարահանումներն ավարտվեցին 100 օր հետո՝ 1985 թվականի ապրիլի 20-ին և ֆիլմի ցուցադրությունը մայիսից տեղափոխեցին օգոստոս։ Սակայն առաջին փակ ցուցադրությունից հետո՝ հանդիսատեսի չափից դուրս դրական արձագանքներից հետո, ֆիլմի պրեմիերան տեղափոխեցին հուլիսի 3-ին։ Հասցնելու համար մոնտաժորներ Արթուր Շմիդթը և Հարի Քերամիդասը աշխատում էին օրական 24 ժամ։ Մի քանի տեսարաններ կրճատվեցին։ Զեմեկիսը ցանկանում էր կրճատել նաև «Johnny B. Goode» երգի կատարման տեսարանը, սակայն դա հանդիսատեսին դուր էր եկել և ռեժիսորը որոշեց թողնել այն։

Հատուկ էֆեկտներ խմբագրել

Հիմնական նկարահանումների ավարտից հետո Industrial Light & Magic (ILM) հատուկ էֆեկտների ստուդիան 8 շաբաթվա ընթացքում ստեղծեց բոլոր հատուկ էֆեկտները՝ DeLorean-ի թռիչքը, ժամացույցին խփող կայծակը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ ֆիլմի համար ստեղծվեցին 32 հատուկ էֆեկտներ, որոնք Զեմեկիսի և Գեյլի կողմից օգտագործվեցին ամբողջ ֆիլմի ստեղծման համար[11]։

Երաժշտություն խմբագրել

Կոմպոզիտոր Ալան Սիլվեստրին նախպկինում ևս աշխատել էր Զեմեկիսի հետ՝ «Սիրավեպ քարի հետ» ֆիլմի երաժշտության համար, սակայն Սփիլբերգին դուր չէր եկել ավարտուն տարբերակը։ Նոր ֆիլմի համար Զեմեկիսն առաջարկեց ստեղծել ավելի հանդիսավոր երաժշտություն, և կոմպոզիտորը գործի անցավ։ Երաժշտությունը ստեղծվեց գլխավոր ցուցադրությունից երկու շաբաթ առաջ։

Թեև թվում է, որ Մայքլ Ջեյ Ֆոքսը ինքն է նվագում կիթառի վրա, սակայն իրականում նվագում է Փոլ Հենսոնը։

Պաշտոնական ալբոմ-սաունդրեքի երգերի ցանկը.

  1. «The Power Of Love», Huey Lewis & The News-ի կատարմամբ,
  2. «Time Bomb Town», Lindsey Buckingham-ի կատարմամբ,
  3. «Back To The Future Theme». կոմպոզիտոր՝ Ալան Սիլվեստրի,
  4. «Heaven Is One Step Away», Էրիկ Քլեպտոնի կատարմամբ,
  5. «Back in Time», Huey Lewis & The News-ի կատարմամբ,
  6. «Overture». կոմպոզիտոր՝ Ալան Սիլվեստրի,
  7. «The Wallflower (Dance With Me Henry)», Էտի Ջեյմսի կատարմամբ,
  8. «Night Train», Marvin Berry & The Starlighters-ի կատարմամբ,
  9. «Earth Angel (Will You Be Mine)», Marvin Berry & The Starlighters-ի կատարմամբ,
  10. «Johnny B. Goode», Marvin Berry & The Starlighters-ի կատարմամբ։

Թաքնված գովազդ խմբագրել

Ֆիլմի համար մի քանի ընկերությունների հետ գովազդի նպատակով կնքվել էր պայմանագիր՝ «Pepsi», «Texaco», «Toyota», «Calvin Klein», «Converse» և այլն։ Ֆիլմի ամբողջ վիդեոտեխնիկան «JVC» արտադրության է։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1985 թվականի հուլիսի 3-ին Հյուսիսային Ամերիկայի 1200 կինոթատրոններում։ Զեմեկիսը կարծում էր, որ ցուցադրությունը կձախողվի, քանի որ Ֆոքսը Լոնդոնում նկարահանվում էր «Ընտանեկան կապեր» սերիալի լիամետրաժ ֆիլմում և չէր կարող մասնակցել ֆիլմի գովազդին։ Նաև Զեմեկիսին դուր չէր գալիս, որ «Universal» ընկերությունը ֆիլմի նշանաբան էր ընտրել «Ուզում ես ասել, որ մայրս ի՞նձ է սիրահարվել» արտահայտությունը (անգլ.՝ Are you telling me my mother's got the hots for me?)։ Գեյլը հիշում է, որ «երկրորդ շաբաթում ֆիլմից ստացվող եկամուտն աճեց։ Հետո՝ օգոստոսին, սկսվեց «Եվրոպական արձակուրդները» ֆիլմի ցուցադրությունները՝ գցելով մեզ նախնական վատ դրության մեջ, սակայն հաջորդ շաբաթ մենք վերադարձանք մեր առաջնային դիրքին»[23]։

Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի եկամուտը կազմեց 210, 61 մլն դոլար, իսկ արտերկրում՝ 173, 2 մլն։ Ընդհանուր եկամուտը կազմեց 383, 87 մլն դոլար։ Ֆիլմը դարձավ տարվա ամենաշահութաբեր և չորրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը ամբողջ պատմության մեջ[24]։

Ֆիլմը 2010 թվականին վերաթողարկվեց ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ 25-ամյակի կապակցությամբ։ «Universal Studios Home Video» ընկերությունը թողարկեց նվերային DVD-հրատարակությունը և հրատարաակեց եռագրությունը Blu-ray սկավառակների վրա[25][26]։ Այդ նպատակով ֆիլմը վերականգնեցին և վերամշակեցին[27]։ Ռուսաստանում ֆիլմը վերահրատարակեցին 2013 թվականի հունիսի 27-ին[28]։

Պարգևներ խմբագրել

1986 թվականին՝ Օսկարի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ, ֆիլմը հաղթեց «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգում, իսկ «The Power Of Love» երգը նոմինացվեց որպես «Ֆիլմի լավագույն երգ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Box Office Mojo — 1999.
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=6913&type=MOVIE&iv=Basic
  3. Internet Movie Database — 1990.
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. http://boxofficemojo.com/movies/?id=backtothefuture.htm
  6. 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
  7. State of the Union 1986 Արխիվացված 2011-09-16 Wayback Machine Reagon 2020. Retrieved May 17, 2012.
  8. State of the Union: President Reagan’s State of the Union Speech — 2/4/86, at the 20:00 mark. Youtube. Retrieved May 17, 2012.
  9. Рейгану понравился фильм, и он даже употреблял цитаты оттуда
  10. 10,0 10,1 Klastornin, Hibbin, 1990, էջեր 1-10
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Ian Freer (2003 թ․ հունվար). «The making of Back to the Future». Empire. էջեր 183–187.
  12. Мытарства продюсеров и сценаристов
  13. Klastornin, Hibbin, 1990, էջեր 11-20
  14. Kagan, 2003, էջեր 63-92
  15. 15,0 15,1 15,2 «Где звезды "Назад в будущее" сегодня?». Daypic.ru. 2010 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  16. 16,0 16,1 16,2 Robert Zemeckis, Bob Gale. (2005). Back to the Future: The Complete Trilogy DVD commentary for part 1 [DVD]. Universal Pictures.
  17. Klastornin, Hibbin, 1990, էջեր 31-40
  18. Robert Zemeckis and Bob Gale Q&A, Back to the Future [2002 DVD], recorded at the University of Southern California
  19. «Back to The Future Script» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  20. Nathan Mattise (2011 թ․ դեկտեմբերի 8). «Marty McFly's Original Girlfriend Goes Back to the Future» (անգլերեն). Wired. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  21. «Jill's Spielberg Memories» (անգլերեն). Fangoria. 2011-06. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  22. Michael J. Fox, Robert Zemeckis, Bob Gale, Steven Spielberg, Alan Silvestri. The Making of Back to the Future (television special), 1985, NBC
  23. Scott Holleran (2003 թ․ նոյեմբերի 18). «Brain Storm: An Interview with Bob Gale» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. «1985 Domestic Totals» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.
  25. Rachel Cericola (2010 թ․ հունիսի 29). «Back to the Future: 25th Anniversary Trilogy Coming to Blu-ray» (անգլերեն). Big Picture Big Sound. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  26. «'Back to the Future' To Receive 25th Anniversary Theatrical Re-Release» (անգլերեն). Icon vs. Icon. 2010 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  27. «'Back to the Future' 25 years later». The Independent (անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  28. «График российских кинопремьер». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • Norman Kagan Back to the Future I (1985), II (1989), III (1990) // The Cinema of Robert Zemeckis. — Lanham, Maryland: Rowman & Littlefield, 2003. — ISBN 0-87833-293-6
  • Michael Klastornin, Sally Hibbin Back to the Future: The Official Book to the Complete Movie Trilogy. — London: Hamlyn (publishers), 1990. — ISBN 0-600-57104-1
  • Bob Gale, Robert Zemeckis Foreword // Back to the Future: The Official Book to the Complete Movie Trilogy. — London: Hamlyn (publishers), 1990. — ISBN 0-600-57104-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետ դեպի ապագա (ֆիլմ)» հոդվածին։