Հետնորդները, 2015 թվականի ամերիկյան երաժշտական ֆանտազիա ժանրի հեռուստատեսային ֆիլմ, որը գրվել և նկարահանվել է Քեննի Օրտեգայի կողմից։ Ֆիլմի աստղերն են Դավ Քեմերոնը, Սոֆյա Քարսոնը, Բուբու Սթյուարթը և Քեմերոն Բոյսը, ովքեր չարիքների` Մալեֆիսենտի, Չար թագուհու, Ջաֆարի և Սթերվելլա դե Վիլի պատանի երեխաներն էին։ Ֆիլմում պատանի չարիքները դուրս են գալիս բանտ դարձած կղզուց։ Նրանք ցանկանում են գողանալ Հեքիաթի աստվածուհու փայտիկը և ազատել իրենց ծնողներին։

Հետնորդները
անգլ.՝ Descendants
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար և կինոկատակերգություն
Թվականհուլիսի 31, 2015, օգոստոսի 30, 2015[1] և հոկտեմբերի 16, 2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեննի Օրտեգա
ՊրոդյուսերԹրեյսի Ջեֆրի
Սցենարի հեղինակՋոսան ՄակԳիբոն և Սառա Փերիոթ
ԴերակատարներԴավ Քամերոն[2], Բուբու Ստյուարտ[2], Քիգան Քոնոր Թրեյսի[2], Քամերոն Բոյս[2], Քրիստին Չենովետ[2], Սոֆյա Քարսոն[2], Վենդի Ռաքել Ռոբինսոն[2], Մազ Ջոբրանի[2], Քեթի Նաջիմի[2], Դեն Փեյն[2], Մելանի Փաքսոն[2], Ստեֆանի Բեննեթ[2], Միթչել Հոուփ[2], Բրեննա դ'Ամիքո[2], Սառա Ջեֆրի[2], Զաքարի Գիբսոն[2], Ջեդիդայա Գուդաքր[2], Դայան Դոան[2], Շոնեսի Ռեդեն[2], Ռիզ Ալեքսանդր[2], Ջեյմս Հիբարդ[2], Ուեսլի Սոլթեր[2], Ջուդիթ Մաքսի[2], Քեն Լոուսոն[2], Ջոնաթան Հոլմս[2], Փիթեր Շաադ[2], Քրիստիան Լագասե[2], Վանկուվերի մանկական երգչախումբ[2] և Փեյսլի[2]
ՕպերատորԹոմաս Բերսթին
ԵրաժշտությունԴևիդ Նեսիմ Լոուրենս
ՄոնտաժԴոն Բրոշու
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն112 րոպե
ՀաջորդՀետնորդները 2
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 31-ին, որպես Դիսնեյ ալիքի բնօրինակ ֆիլմ և արժանացել դրական կարծիքների, 6,6 միլիոն դիտմամբ։

Ֆիլմում նաև խաղացել են Միշել Հոփը, Միլենի Փեքսոնը, Բրեննա Դ'Ամիքոն, Սարահ Ջեֆերին, Զեչերի Գիփսոնը, Ջիդայդի Գուդեյսրը, Դայան Դոնը, Դեն Փեյնը, Քիգան Քոննոր Թրայսին, Ուենդի Ռաքել Րոբիսոնը, Մեզ Ջոբրանին, Քեթի Նեջայմին և Քրիսթին Չենոուեթը։

CGI-ը անիմացրել է «Հետնորդները» ֆիլմը և դարձրել մուլտֆիլմ, որի վերանվանվել է «Հետնորդները։ Չար աշխարհը»։ Դրան հաջորդեց «Հետևորդները 2»-ը, որը հեռարձակվեց 2017 թվականի հուլիսի 21-ին[3]։ «Հետևորդները 3»-ը հեռարձակվել է 2019 թվականի կեսերին[4]։

Սյուժե խմբագրել

Քսան տարի անց Բելլը և Հրեշը ամուսնանում, դառնում թագավոր և թագուհի։ Նրանք ստեղծում են Աուրադոնի Միացյալ Նահանգները, բարգավաճ նոր ազգ, հարևան թագավորությունների մեջ, իսկ Չարիքներին ու բարբարոսներին ուղարկում են դեպի Կորցված կղզի, որտեղ չկար ոչ մի կախարդանք։ Նրանց որդին՝ Բենը, հայտարարում է, որ Կորցված կղզուց չորս երեխաների հնարավորություն կտա ապրել Աուրադոնում՝ հեռու իրենց անբարեխիղճ ծնողների ազդեցությունից։ Այդ երեխաներն էին Սթերվելլա դե Վիլի որդի Կարլոսը, Ջաֆարի որդի Ջեյը, Մալեֆիսենտի դուստր Մելը և Չար թագուհու դուստր Էվին։ Կղզու վրա, Մալեֆիսենտը հրահանգ է տալիս քառյակին գողանալ Հեքիաթի Աստվածուհու կախարդական գավազան ու ազատել իրեն, որպեսզի նա կարողանա գրավել Աուրադոնը։

Աուրադոն ճանապարհորդության ժամանակ, քառյակը հանդիպում է Բենին և նրա ընկերուհու Օդրիին՝ արքայադուստր Ավրորայի և Պրենսի Ֆիլիպի դստերը։ Հանդիպում են նաև դպրոցի տնօրեն Հեքիաթի աստվածուհուն։ Էվին օգտագործում է իր մոր փոքրիկ կախարդական հայելին, մոտակա թանգարանում տեղադրված գավազանը գողանալու համար։ Մելը թանգարանում օգտագործում է իր մոր սկավառակը` անվտանգության աշխատակցին քնեցնելու համար, սակայն նրանք դրա շուրջը գտնվող արգելքների պատճառով չեն կարողանում գողանալ գավազանը։ Դրանից հետո Հեքիաթի աստվածուհին օգտագործում է փայտիկը Բենի թագադրության ժամանակ։ Քառյակը կարողանում է այնտեղ լինենլ ուսանողների հետ։ Ջեյը հավաքագրվում է դպրոցի «տրաֆիկի» թիմում (հոկեյի և լակոսսի նման մի սպորտ), իսկ Կարլոսը հաղթահարում է շների հանդեպ վախը, ընկերանալով դպրոցի շներից մեկի՝ Դուդայի հետ։ Էվին, ով խելացի ու փառամոլ էր, փորձում է տպավորություն գործել Մոխրոտի որդու՝ Չադի վրա։ Նա կատարում է Չադի տնային աշխատանքները նրա փոխարեն։ Դոթիիի որդի Դագը, խրախուսում է նրան չխանգարել մնացածին և լինել այնսպես՝ ինչպես որ կա։

Մելը Մալեֆիսենտի գրքի միջոցով գեղեցկացնելով Հեքիաթի աստվածուհու դուստր Ջենիին և Մուլանի դուստր Լոննիին հայտնի է դառնում։ Իմանալով որ Բենի ընկերուհին պետք է նստի թագադրության ժամանակ օգտագործվող փայտիկի մոտ, Մելը մի կախազարդ է օգտագործում, որպեսզի Բենը սիրահարվի իրեն։ Բենի ընկերներն ու հարազատները ցնցվում են տեսնելով Մելլին սիրահարված Բենին։ Բենի հետ շփվելուց Մելի մեջ բարություն է արթնանում։ Մելը այդ մասին ցանկանում է հայտնել իր մորը։ Նա չգիտեր թե ինչպես արտահայտեր Բենի նկատմամբ զգացմունքները։ Դպրոցի ընտանեկան օրվա ընթացքում չարագործ երեխաները հանդիպում են Անդրեյի տատիկ թագուհի Լիին, ով ասում որ Մալեֆիսենտի չարագործության պատճառով Ավրորան մանկություն չի ունեցել, և պահանջում է որ Մելը չծաղրի Ջեյնին իր տգեղության համար։ Մինչ Բենը փորձում է համոզել նրանց, որ ամեն ինչ լավ կլինի թագադրությունից հետո, Դագը փորձել է բարեկամանալ Էվիի, իսկ Չադը պահանջել Էվիին հեռու մնալ իրենից։

Թագադրությունից հետո, մտածելով որ Բենին պահելն անիմաստ է, Մելը նրան է տալիս մի հեղուկ, ինչը սիրո կախարդանքի հակաթույնն էր։ Բենը ազատվում է կախարդանքից, սակայն հասկանում է որ նա Մելլին իրոք սիրում է։ Բենի պսակադրության ժամանակ հիսաթափված Ջեյնը իր մորից գողացնում է փայտիկը, որ իրեն գեղեցկացնի, սակայն պատահաբար ոչնչացնում է չարագործներին վերահսկող արգելքը։ Մելը Ջեյնի ձեռքից վերցնում է փայտիկը։ Բենը Մելին հորդուրում է լսել իր սրտի ձայնին և ընտրություն կատարել, այլ ոչ թե լսել Մալեֆիսենտին։ Մելը հասկանում է, որ նա է իր ընկերը։ Նա Աուրադոնում գտնում է իր երջանկությունը և որոշում է դառնալ լավը։

Մալեֆիսենտը խաբանում է թագադրությունը և սառեցնում բոլորին, բացի չորս երեխաներից։ Երբ նրանք էլ չեն ենթարկվում Մալեֆիսենտին, վերջինս վերածվում է վիշապի։ Մելը իր ընկերները հետ են մղում հմայությունը և Մալեֆիսենտը վերածվում է մողեսի։ Դրա մեջ մեծ նշանակություն ուներ սերը, ինչը Մելի սրտում էր։ Մելը վերադարձնում է Հեքիաթի աստվածուհու փայտիկը։ Նա հալեցնում է բոլորին և ասում, թե ինչքան դժվար է Ջեյնի համար։ Չնայած չարագործները միջոցարմանը հետևում էին հեռվից, սակայն Աուրադոնի ուսանողները այն շարունակեցին մինչև ուշ երեկո։ Մելի աչքերը կանաչ էին դառնում, երբ նա նայում է հանդիսատեսին և ասում, որ պատմությունը դեռ չի ավարտվել։

Դերեր խմբագրել

  • Դավ Քեմերոնը Մելի դերում, Մալեֆիսենտի դուստրը
  • Քամերոն Բոյսը Կարլոսի դերում, Սթերվելլա դե Վիլի որդին
  • Բուբու Սթյուարթը Ջեյի դերում, Ջաֆարի որդին
  • Սոֆյա Քարսոնը Էվիի դերում, Չար թագուհու դուստրը
  • Միշել Հոփը Բենի դերում, թագուհի Բելլի և Հրեշի որդին
  • Միլենի Փեքսոնը Հեքիաթի կախարդուհու դերում, նա Մոխրոտիկի պատմությունից էր, նա Ջեյնի մայրն ու Աուրադոնի ղեկավարն էր
  • Բրեննա Դ'Ամիքոն Ջեյնի դերում, Հեքիաթի կախարդուհու դուստրը
  • Սարահ Ջեֆֆերին Աուդրեյի դերում, թագուհի Ավրորայի և արքայազն Ֆիլիպի դուստրը
  • Զեչերի Գիփսոնը Դագի դերում, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»-ի դոփի տղան
  • Ջիդայդի Գուդեյսրը Չեդ Չարմինգի դերում, Մոխրոտի և արքայազն Չարմինգի որդին
  • Դայան Դոնը Լոնիի դերում, Ֆե Մուլանի և Լի Շանգի դուստրը
  • Դեն Փեյնը «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմի Հրեշի դերում։ Աուրադոնի արքան և Բենի հայրը
  • Քիգան Քոննոր Թրայսին «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմի Բելլի դերում։ Աուրադոնի թագուհին և Բենի Մայրը
  • Ուենդի Ռաքել Րոբիսոնը «101 դալմաթացիներ»-ից Սթերվելլա դե Վիլի դերում։ Կարլոսի մայրը
  • Մեզ Ջոբրանին «Ալադին»-ի Ջաֆարի դերում, Ջեյի հայրը, որին պատկանում էր ամեն ինչ
  • Քեթի Նեջայմին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»-ից Չար թագուհու դերում։ Նա Էվիի մայրն էր, ով դեռևս խնդիրներ ուներ իր խորթ աղջիկ Սպիտակաձյունիկի հետ։
  • Քրիսթին Չենոուեթը «Քնած գեղեցկուհին»-ից Մալեֆիսենտի դերում, Մելլի մայրը ով Աուրադոնի ամենամեծ թշնամին էր։

Արտադրություն խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 12-ին Դիսնեյ Հեռուստաալիքը հայտարարել է ֆիլմի արտադրության մասին և թողարկել սյուժեի նախագիծը։ Քենի Օրտեգան Դիսնեյ հեռուստաալիքի հետ միասին հայտարարել է High School Musical մրցույթը՝ ֆիլմին դերասաններ ընտրելու համար[5]։

Հեռարձակում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 1-ին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Դիսնեյ հեռուստաալիքով և 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Դիսնեյ հեռուստաալիքում[6][7][8]։ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, Դիսնեյ ալիքում, անգլերեն թարմգանությամբ[9][10] : Այն ներկայացվել է նաև Թուրքիայում 2015 թվականի հոկտեմբերի 17-ին Դիսնեյ ալիքով։

Գլխավոր լրատվամիջոցներ խմբագրել

«Հետնորդները» թողարկվել է DVD- ով 2015 թվականի հուլիսի 31-ին։

Կարծիք խմբագրել

Քննադատական կարծիք խմբագրել

«Հետնորդները» ֆիլմը քննադատներից դրական կարծիքներ է ստացել։ Ագրեգատրի հիման վրա 100 հնարավորից ֆիլմը ստացել է 63 միավոր[11]։

Գնահատել են 5 մասնագետներ, որոնց կողմից հնչել են հիմնականում դրական կարծիքներ։ Շաբաթաթերթից Իզաբելլա Բրենհելլնը ֆիլմին տվել է "B" աստիճան ասելով որ ֆիլմի դերասանական կազմը շատ ճիշտ էր ընտրված։ Անվերջ կոչերը ֆիլմի զվարչալաի մասերն էին, դրան ավագ դպրոցի երգեր չէին սակայն շատ զվարճալի էին, պատանի չարագործները հիշվելու են արժանի[12]։ Թիշ Մե Էրթոնը Moviepilot.com- ին ասել է. «Դա մի կինոնկար է, որի իր մեջ արտացոլում է Դիսնեյի դասական երաժշտւթյունը, և ես խորհուրդ կտամ ձեզ այդ բարձրորակ ֆիլմը»[13]։ LaughingPlace.com- ից Ալեքս Ռեյֆը 5 միավորից ֆիլմին գնահատել է 4,5 միավոր և ասել «Այս ֆիլմը խորհուրդ եմ տալիս Դիսնեյի բոլոր երկրպագուներին, քանի որ դերասաններից Քրիստին Չենովեթի հրապարակումները շատ անբարո էին, և հավասարազոր Անջելիանա Ջոլիի նախշազարդված արդաքինին»[14][15]։ Բրիան Լոուրը Variety- ն ասել է «... մի զվարճալի և հագեցած հեռուստաֆիլմ, որը շատ ավելի բարձր վարկանիշ ունի, քան օրինակ, Teen Beach- ի արտոնությունը»[16]։

Վարկանիշ խմբագրել

Նախքան ֆիլմի պրեմիերան, այն ավելի քան 1 միլիոն անգամ փնտրվել էր Watch Disney Channel հավելվածում[17]։ Պրեմիերան դիտել են ավելի քան 6,6 միլիոն մարդ[18], իսկ 10,5 միլիոն մարդ այն դիտել են DVR նվագարկիչով[19]։ Պրեմիերայից կարճ ժամանակ անց հայտնի եղավ ֆիլմի վարկանիշը, և այն ցույց տվեց որ ֆիլմը կաբելային հեռարձակման պատմության մեջ հինգերորդ ամենահետաքրքիր ֆիլմն է[20]։

Ավստրալիայում ֆիլմը դիտեց 151,000 հեռուստադիտող, դառնալով պրեմիերայի օրը վճարովի հեռուստատեսությամբ վեցերորդ ամենահեղինակավոր ֆիլմը[21]։ Բրիտանիայում պրեմիերան ունեցել է 827.000 դիտող` դառնալով Դիսնեյ հեռուստաալիքի շաբաթվա և ամսվա ամենադիռված հեռարձակումը[22][23]։ 28 օրվա ընթացքում դիտողների թիվը հասավ 1.45 միլիոնի, դրանով իսկ այն դարձնելով ցանցի ամենաշատ դիտված հեռարձակումը։

Հավատարմագրերը խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացողներ եւ թեկնածուներ Արդյունքներ Ref.
2015 Teen Choice Awards Choice Movie TV Song Շոն Մենդես – "Հավատ" Առաջադրված [24]
2016 Writers Guild of America Award Children's Longform Program Ժոզանն Մքգիբոն and Սարա Փերրիոթ Հաղթանակ [25]
2016 Directors Guild of America Award Outstanding Directorial Achievement in a Children's Program Քեննի Օրտեգա Հաղթանակ [26]
2016 Golden Reel Awards Sound Editing In Television - Musical: Long Form Ամբեր Ֆանկ Առաջադրված [27]
2016 68th Primetime Emmy Awards Outstanding Music Composition For A Limited Series, Movie Or Special (Original Dramatic Score) Դեյվիդ Լոուրենս Առաջադրված [28]

Արտոնություններ խմբագրել

Շարունակություն խմբագրել

2015 թվականին D23 Expo-ում Դիսնեյը հայտարարեց, որ պատրաստվում են նկարահանել «Հետնորդները» ֆիլմի հաջորդ մասը[29]։ Նորություններ հայտարարվել են Դիսնեյ հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում, 2015 թվականի հոկտեմբերի 15-ին[3] : Deadline.com-հաղորդել է Փերիոթը և Մքգիբոնը կհմտանան որպես սցենարիստներ և գործադիր պրոդյուսերներ, նաև հաղորդեցին որ ֆիլմի շարունակությունը կլինի շուտով[30]։ 2016 թվականի հունիսի 10-ին հայտարարվեց, որ Չայնա Էն Մաքքլեյն կմիանա ֆիլմին, և կխաղա Ուրսուլայի դուստր Ումայի դերում[31]։

2018 թվականի փետրվարի 16-ին Դիսնեյը հեռուստաալիքը հայտարարեց «Հետնորդներ 3» ֆիլմի մասին, որը այդ ֆիլմի հաջորդ շարունակությունն էր։ Այդ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է, որ 2019 թվականի կեսերին կլինի[32]։

Prequel spin-off խմբագրել

Նախքան ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը հրապարակելը, Դիսնեյ հեռուստաալիքը հրապարակեց իրադարձությունների մասին մինիսերիաներ։ Ամեն օր «Հետնորդները։ Գաղտնիքների դպրոց» ֆիլմից թողարկվելու էր մի մինիսերիա, որը բահայտելու էր Աուրադոնի աշակերտներին։ Յուրաքանչյուր մինիսերիայի տևողությունը 5 րոպե է, կա ընդհանուր առմամբ 23 Էպիզոդ[33]։

Անիմացիոն spin-off խմբագրել

Ֆիլմի ավարտից անմիջապես հետո Դիսնեյ Հեռուստաալիքում հայտարարվեց, որ CGI-animated short spinoff-ը «Հետնորդները։ Չարիքի աշխարհը»-ը կթողարկի 2015 թվականի սեպտեմբերի 18-ին[34]։ Բացի այդ, նախկին «Ֆինեսն ու Ֆերբը» մուլտֆիլմի նկարիչ Ալիկի Տեոֆիլուպոլոս Գրաֆֆը Թվիթթերում հայտարարեց, որ ղեկավարում էր սերիան `պրոդյուսեր Ջենի Քուքի հետ, և ասաց որ կվերանայի դերերը[35]։

Այլ լրատվամիջոցներում խմբագրել

Սաունթրեք խմբագրել

Հետնորդներ (Օրիգինալ TV սաունթրեք) ալբոմը, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 31-ին Հետնորդնեն ֆիլմի համար Walt Disney Records-ի կողմից[36]։ Սաունթրեքը դարձել է առաջինը ամերիկյան Billboard 200-ում, թիվ առաջինը մնացած բոլոր ալբոմների և սաունթրեքների ցանկերում[37]։

Վեպեր խմբագրել

Մոռացված Կղզին խմբագրել

Մելիսա դե լա Կրուզի «Մոռացված Կղզին» վեպում կային չարիքների հետնորդներ, որոնք ցանկանում էին հետ ստանալ «Վիշապի աչքեր»։ Գիքրը 14 շաբաթ շարունակ եղել պատանեկան Նյու Յորք Թայմսի ամենավաճառված գիրքը[38]։

Բացի Մալեիսենտի, Ջաֆարի, Սթերվելլա դե Վիլի և Չար թագուհու երեխաների կյանքից տեղեկություններ կային, այլ նաև Մոռացված Կղզու հայտնի վայրերի մասին, ինչպիսիք են Դրագոն Հոլլը (Մոռացված կղզու միակ դպրոցը), Գոբլին Նավակայանը (այն կառավարվում էր գոբլինների կողմից, ովքեր ցանկանում էին Մալեֆիսենտի հետ միասին ներում ստանալ), Գործարքների պալատը (այնտեղ վաճառվում էին զարմանահրաշ կոստյումներ և գլխարկներ, իսկ դրա հաջորդ հարկում ապրում էր Մալեֆիսենտը), Ջաֆարի հնոտիքի խանութը (այն պատկանում է Ջաֆարին, ինչը նաև նշվում է ֆիլմի մեջ), Հեռավոր ամրոցը (այնտեղ էր ապրում Չար Թագուհին), Դժոխքի միջանցքը (այնտեղ ապրում էր Սթերվելլա դե Վիլի) և Մահապատժի կղզին (այն գտնվում էր Մոռացված Կղզու կողքին)։ Ֆանտազիայից կախարդ Յեն Սիդին Թագավոր Հրեշը ընդունում աշխատանքի Դրագոն Հոլլում,որպեսզի օգնի այնտեղի աշակերտների վերամշակել իրենց ծնողներից ստացաց կախարդական ուժը և վերացնեն Մոռացված Կղզու կաղարդական արգելքը։

Մնացած չարիքները հիշատակվում են այստեղ։ Նրանցից են Կպիտան Հուկը Փիթթր Փենից (նա Հերրիթի, Սիջեյի և Հարրի Հուկի հայրն է, ում պատկանում էր «Հուկի Խորշը և խրճիթը»-ը), Ուրսուլան «Ջրահարսը» ֆիլմից (նրան էին պատկանում «Ուրսուլայի Ձկները և Չիփսերը» խանութը, նա նաև Ումայի և մնացած ծովային վհուկների մայրն է), Դոկտոր Ֆասիլերը «Արքայադուստրը և գորտը» ֆիլմից (նա Դրագոն Հոլլի հիմնադիրն է և Ֆրեդի Ֆեքիլերի հայրը), Մադոն Գոթելը «Ռապունցել։ Խճճված պատմություն»-ից (Դրագոն Հոլլի ուսուցիչներից, ով ուսուցանում է «Եսասիրություն 101»։ Ջինի Գոթելի մայրն է), Լադի Թրիմեյնը և նրա երկու դուստրերը՝ Դրիզելլան և Անաստասիա Մոխրոտը (Թրիմեյնը Մոխրոտի Որդու Անտոնի և Դրիզելլայի դուստր Դիզիի տատիկն է, նա աշխատում է Դրագոն Հոլլում և դասավանդում է «Չար պլաններ և գարշելի դավադրություններ»։ Նրա կատու Լուցիֆերը դպրոցի թալիսմանն էր), Քլեյթոնը «Տարզան»-ից (նա Քլեյ Քլեյթոնի հայրն էր), Մադամ Մինը «Թուրը քարի մեջ»-ից (նրա թոռներից մեկը Մեդ Մեդդին էր), Մարզպետ Ջոն Րեթքլիֆը Փոքահոնթեսից, Գաթսոնը «Գեղեցկուհին և Հրեշը»-ից (Նա Գաթսոն Ջեյարի, Գաթսոն III, Ջիլի ինչպես նաև «Գաթսոն մարտեր առանց կանոնների» տերն էր), Շան Յուն «Մուլան»-ից, Շեր Խանը «Ջունգլիների գիրքը»-ից (նա ունի Շեր «Խան գրավատուն»), Սքարը և նրա բորենի ընկերները «Առյուծ արքան»-ից,Կառապանը «Պինոկիո»-ից (նա էշերով լծած կառքով տաքսու վարորդ էր), Եղջերավոր թագավորը «Սև կաթսա»-ից (Նա սարքեր նորոգող էր), Պրոֆեսոր Պատրիք Րեթիգանը «Մեծ Մուկ դետեկտիվը»-ից, Իզման «<Կայսրի նոր արկածները<»-ից (Նա Իզլայի և Զիմոնի մայրն էր), և Կլոդ Ֆրոլլոն «Կուզիկը Նոտր Դամից»-ից(Քլաուդին Ֆրոլլոնի հայրը)։

Վերադարձ դեպի Մոռացված կղզի խմբագրել

Մի ուրիշ «Հետնորդներ» պոեմ, որը վերնագրված էր «Վերադարձ դեպի Մոռացված կղզի» թողարկվել է 2016 թվականի մայիսի 24-ին[39]։ Մինչ Բենը աշխատում է Աուրադոնում, մինչ նրա ծնողները գնացել էր կղզոց Մելին, Ջեյին, Կառլոսին և Էվիին ետ են վերադարձնում, Մալեֆիեսենտի պարտությունից հետո Մոռացված կղզուց անհետանում են Ջաֆարը, Սթերվելլա դե Վիլը և Չար թագուհին։ Այդ ժամանակ կղզում հաստատվել էին Կոկորդիլոսը «Փիթթեր Փեն»-ից (նա ուներ շատ երեխաներ ովքեր լողում էին «Հուկի Խորշը և խրճիթը» շորջը), Էդգար Բալթազարը «Արիստոկրատ կատուները»-ից (Նա ուներ մի տղա Էդդի անունով), Հեդիսը «Հերկուլես»-ից (նա ուներ տղա Հեդդի անունով), Րինգմեսթերը «Դամբո»-ից (նա ուներ աղջիկ Հերմի Բինգ անունով) բանտարկված էր Մոռացված կղզում։ Այս նովելում նաև եղել են Ագրաբահից Արքայական աստղագետը և Ջաֆարի աղջիկ Րիզան։ Այնտեղ նաև ներկայացվում են Հերկուլեսի որդի Հերկին, Պինոկիոյի Որդի Պինը, Գրամփի որդ Գորդոնը, Վագր Լիլիի դուստր Վագր Պոնին և թագավոր Արթուրի որդի Արթին։

Ֆրեդդին Ջորդնը և Էլին հաըտնվում են «Հետնորդները։ Չարիքի աշխարհը» մասում։

Գաղտնիքների դպրոց խմբագրել

«Գաղտնիքների դպրոց» այն վեպերից է որոնք ծառայում են որպես «Հետնորդների» շարունակություն։ Առաջին գիրքը՝ «CJ-ի կուտակված հարստությունը», ազատ է արձակվել 2016 թվականի օգոստոսի 30-ին, որի գլխավոր հերոսն էր կապիտան Հյուկի դուստրը և CJ Հուկը[40][41]։ Երկրորդ գիրքը՝ «Ֆրեդիիի ստվերային քարտերը», ազատ է արձակվել 2016 թվականի նոյեմբերի 1-ին, գրքի գլխավոր հերոսը դոկտոր Ֆասիլերի դուստր Ֆրեդդին է։ Երրորդ գիրքը՝ «Խելագար Ալիի առեղծվածը», ազատ է արձակվել 2016 թվականի փետրվարի 28-ին[40], գրքի գլխավոր հերոսը Ալիսայի դուստր Ալլին էր։ Չորրորդ վեպը՝ «Լոնիի ռազմի սուրը», որը կթողարկվել է 2017 թվականի օգոստոսի 25-ին, գրքի գլխավոր հերոսը Մուլանի և Լի Շանգի դուստր Լոննին էր։ Իսկ հինգերորդ գիրքը՝ «Խուզարկու Կարլոսի որսը», թողարկվեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին։

Կրտսեր Նովելիզացիա խմբագրել

«Հետնորդներ» Ֆիլմի կրտսեր նովելիզացիան, Rico Green-ի կողմից վերամշակվել և թողարկվել է 2015 թվականի հուլիսի 14-ին[38][42]։

Այլ գրքեր խմբագրել

Թողարկվել են նաև ուրիշ գրքեր, որոնցից են «Մելի Օրագիրը»[43], «Մելի Հմայության գիրքը»[44] և «Աուրադոնի ձեռնարկը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 Descendants — 2015.
  3. 3,0 3,1 Disney Channel (2015 թ․ հոկտեմբերի 15). «sequel confirmation on Facebook». Facebook. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Disney Channel officially announces 'Descendants 3'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  5. «All-New, Contemporary Live-Action Disney Channel Original Movie 'Descendants' to Introduce Teenage Children of Iconic Disney Villains». The Walt Disney Company (Press release). 2013 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  6. «Good and Evil Collide When "Descendants" Premieres July 31 on Family Channel» (Press release). Toronto: DHX Media. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  7. «Descendants: Life beyond the happily ever after». Foxtel Insider. Foxtel. 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Lee, Ben (2015 թ․ օգոստոսի 17). «Disney Channel movie Descendants will grace the UK this September». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. Ferreira, Thinus (2015 թ․ օգոստոսի 25). «DStv unblocking Disney Channel for Descendants». Channel 24. Cape Town. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «TV Guide September 2015» (PDF). OSN. 2015 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. Կաղապար:Metacritic television
  12. Biedenharn, Isabella (2015 թ․ հուլիսի 31). «What to Watch». Entertainment Weekly. Time Inc. (1374): 55.
  13. Eaton, Tisha Mae (2015 թ․ հուլիսի 27). «Disney Descendants Brings Classic Disney Magic to TV Movie». Moviepilot. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  14. Reif, Alex (2015 թ․ հուլիսի 27). «Descendants DCOM Review». LaughingPlace. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  15. Lowry, Brian (2015 թ․ հուլիսի 29). «TV Review: Disney's Descendants». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  16. Amatangelo, Amy (2015 թ․ հուլիսի 28). «Descendants: TV Review». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  17. «Disney's "Descendants" Garners Over One Million Views on the WATCH Disney Channel App Ahead of Its Television Premiere Tomorrow». The Futon Critic. 2015 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  18. Kessell, Rick (2015 թ․ օգոստոսի 1). «Disney Channel's Descendants Bewitches 6.6 Million in Friday Premiere». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  19. Kissell, Rick. «Ratings: Descendants Premiere Surges to 10.5 Million Viewers in Early DVR Playback». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  20. «'Descendants' Now Fifth Most Watched Cable Movie». Multichannel. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  21. Knox, David (2015 թ․ օգոստոսի 2). «Saturday 1 August 2015». TV Tonight. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  22. «Weekly Top 10». BARB. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  23. «Monthly Top 10». BARB. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. «Teen Choice Awards 2015 Winners: Full List». Variety. 2015 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  25. «2016 Writers Guild Awards». Writers Guild of America. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  26. «68th Annual DGA Awards Winners». Directors Guild of America. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  27. «2016 Writers Guild Awards: Nominations Announced For Television, New Media, News, Radio and Promotional Writing». 2015 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  28. «68th EMMY® AWARDS NOMINATIONS» (PDF). Emmys.org. 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  29. «Descendants Sequel Ordered at Disney Channel».
  30. Andreeva, Nellie (2015 թ․ հոկտեմբերի 15). «'Descendants' Sequel Set At Disney Channel». Deadline Hollywood. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  31. Lincoln, Ross A. (2016 թ․ հունիսի 10). «'Descendants 2' Greenlighted By Disney Channel For 2017, New Characters Added». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  32. Lawrence, Derek (2018 թ․ փետրվարի 16). «Disney Channel officially announces Descendants 3». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  33. Day 1: Welcome | School of Secrets | Disney Descendants ՅուԹյուբում
  34. Teaser | Descendants: Wicked World ՅուԹյուբում
  35. Aliki Theofilopoulos [@alikigreeky] (August 1, 2015). «#DisneyDescendants #WickedWorld produced by the amazing @Jmageecook & directed by me! Voice talent from the cast!» (Թվիթ). Վերցված է August 1, 2015-ին – via Թվիթթեր.
  36. «Descendants (Original TV Movie Soundtrack)». iTunes. 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  37. «Various Artists - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  38. 38,0 38,1 Khatib, Joumana. «Best Sellers». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  39. «Return to the Isle of the Lost - Disney Publishing Worldwide». Disney.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  40. 40,0 40,1 «Jessica Brody - Introducing My New Book Series for Disney's Descendants!». 2016 թ․ հուլիսի 19.
  41. «School of Secrets: CJ's Treasure Chase - Disney Books - Disney Publishing Worldwide». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  42. «Descendants: Junior Novel». Disney Publishing Worldwide. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  43. «Descendants: Mal's Diary - Disney Books - Disney Publishing Worldwide».
  44. «Descendants: Mal's Spell Book - Disney Books - Disney Publishing Worldwide».