Հեսլեհոլմ (շվեդերեն՝ Hässleholm), քաղաք Շվեդիայի հարավային մասում՝ Սկոնիա լենում (մարզում)։ 50 հազարից ավելի բնակիչ ունեցող նույնանուն համայնքի[4] վարչական կենտրոնն է; 1914–1970 թվականներին ունեցել է առանձին քաղաքի կարգավիճակ։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 18 500[5]:

Բնակավայր
Հեսլեհոլմ
շվեդ.՝ Hässleholm[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես1328±0,5 հեկտար
Բնակչություն19 435 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2][3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքhassleholm.se
Հեսլեհոլմ (Շվեդիա)##
Հեսլեհոլմ (Շվեդիա)

Պատմություն խմբագրել

1860 թվականին Մալմյո-Կատրինեհոլմ երկաթգծի վրա գործարկվել է Հասլեհոլմ կայարանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին երկաթուղու ճյուղավորումներ են տարվել դեպի Քրիստիանստադ (1865), Հելսինգբորգ (1875) ու Հալմստադ, և Հասլեհոլմը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, նաև՝ արդյունաբերական կենտրոն, որի կարևոր ձեռնարկություններից էր 1889 թվականին հիմնադրված մետաղագործական գործարանը (Hässleholms verkstäder metal plant), և կայազորային քաղաք[6]։

1888 թվականին Հասլեհոլմն ստացել է municipalsamhälle-ի, 1901-ին՝ köping-ի, 1914-ին՝ քաղաքի կարգավիճակ։ 1971 թվականին Շվեդիայում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում դարձել է նորաստեղծ նույնանուն համայնքի վարչական կենտրոնը (այդ կարգավիճակը պահպանվում է առ այսօր)[7][8]։

Քաղաքի արևելյան մասում գործում է բացօթյա թանգարան, որտեղ 1934 թվականին հանդիսավոր կերպով բացվել է Snapphane անվանումը կրող քանդակը՝ ի հիշատակ 17-րդ դարում շվեդա-դանիական պատերազմի շրջանում այս վայրերում տեղի ունեցած մարտերի[9]։

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Անվանի անձինք խմբագրել

  • Անդրեաս Դալ, ֆուտբոլիստ
  • Յոն Յոնսոն, ֆուտբոլիստ
  • Ռոբին Շերնբերգ, երգիչ, Եվրատեսիլ 2013-ում ներկայացրել է Շվեդիան
  • Պեռնիլա Անդերսոն, երգչուհի
  • Յան Բրինկ, մրցարշավորդ
  • Սոֆի Էնգել, ֆուտբոլիստ
  • Գրյոնվալս, նվագախումբ
  • Մարտին Ինգվարսոն, ֆուտբոլային մրցավար
  • Joddla med Siv, երաժշտախումբ
  • Յոհան Կարլսոնի ընտանեկան երաժշտախումբ
  • Դանիել Նիկլասոն, ֆուտբոլիստ
  • Անդերս Նիլսոն, TV-profil
  • Ինգրիդ Սվեդե, պոռնոդերասանուհի
  • Պետեր Սվերդ, ֆուտբոլի մարզիչ
  • Ռոջեր Տալռոթ, ըմբշամարտիկ
  • Զաքարիաս Տալռոթ, ըմբշամարտիկ
  • Յանետտե Տելանդեր, գրող
  • Անդրեաս Տիլիանդեր, երաժիշտ
  • Լարս-Գյորան Վիբերգ, հասարակական գործիչ

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը կրել է հետևյալ փոփոխությունները[10].

Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1970–2015 թթ.
Տարին Բնակիչները
1970
  
16 984
1975
  
16 813
1980
  
16 106
1990
  
16 507
1995
  
17 472
2000
  
17 289
2005
  
17 730
2010
  
18 500
2015
  
19 309
Աղբյուրը՝ SCB - Statistika Centralbyrån, Folkmängden per tätort. Vart femte år 1960 - 2016

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. Statistiska tätorter 2020, befolkning, landareal, befolkningstäthet per tätortStatistics Sweden, 2021.
  4. «Sweden: Skåne» (engleski). City population. Վերցված է 28. 05. 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Statistiska centralbyrån. «Befolkning och arealer» (շվեդերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  6. Hässleholms kommun. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Hässleholms kommun. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. CyberCity. «Hässleholms historia» (շվեդերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  9. Västra Göinge hembygdsförening. «Արխիվացված պատճենը» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. http://www.ssd.scb.se/databaser/makro/start.asp |titel=Statistikdatabasen |utgivare=Statistiska centralbyrån |hämtdatum=5 september 2011 |arkivurl=https://web.archive.org/web/20130216112310/http://www.ssd.scb.se/databaser/makro/start.asp |arkivdatum=16 februari 2013 }}

Արտաքին հղումներ խմբագրել