Հեռացատկ (անգլ.՝ long jump), շարժական գործողություն՝ կապված հորիզոնական ցատկի հետ։ Հեռացատկը մարզիկից պահանջում է ցատկի սպրինտերային որակ։ Հեռացատկը մտնում է անտիկ օլիմպիական խաղերի մրցութային ծրագրերի կազմի մեջ։ Այն համարվում է թեթև ատլետիկայի ժամանակակից օլիմպիական ճյուղ՝ տղամարդկանց համար 1896 թվականից, իսկ կանանց համար՝ 1948 թվականից։

Ատլետիկա
ՏեսակՀեռացատկ
Ստեղծվել է1896 (տղամարդկանց) 1948 (կանանց)
ՍեռՏղամարդիկ և կանայք
ԿարգավիճակԳործող
Օլիմպիական խաղերՌեկորներ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ջեկկի Ջոյներ-Կեյսի 7.40 մ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Բոբ Բիմոն 8.90մ
Տարբերվում էstanding long jump?
 Long jump Վիքիպահեստում


հեռացատկ «մկրատ» ոճով
Դիպչում հրման տախտակին

Տեխնիկա և ոճ խմբագրել

Համաշխարհային կարգի տղամարդ մարզիկների համար տախտակից մղվելիս նախնական արագությունը հասնում է 9.4-9.8 մ/վ-ի։ Մարզիկների զանգվածի կենտրոնի և հորիզոնի թռիչքի օպտիմալ անկյունը համարվում է 20–22°, իսկ քայլելու դեպքում զանգվածի կենտրոնի բարձրությունը հարաբերական հանգստի պայմաններում 50—70 սմ։ Մարզիկները սովորաբար հասնում են առավելագույն արագության թափավազքի վերջին երեք կամ չորս քայլերի ժամանակ[1]։

Ցատկը կազմված է չորս փուլերից` թափավազք, հրում, թռիչք և վայրէջք։ Տեխնիկական տեսանկյունից ամենամեծ տարբերությունները շոշափելի են ցատկի փուլում։

  • «Տեղից ցատկ» (անգլ.՝ The Stride jump; Sail jump): Ամենապարզ տեխնիկան է, որը հայտնի է 19-րդ դարից և սիրողական մարզիկներին ծանոթ է ֆիզիկական դաստիարակության դասերից, «տեղից» ցատկն է կամ «ոտքերի թեքումը»։ Հրումից հետո հրող ոտքը կողքից միանում է թափքային ոտքին, իսկ ուսերը մի փոքր ետ են քաշվում։ Չնայած սա ցատկելու տարրական տարբերակն է, այն օգտագործվում է բարձր մակարդակի մարզիկների կողմից նաև 21-րդ դարում։ Այսպիսով, անգլիացի թեթևամարզիկ Քրիստոֆեր Թոմլինսոնը, ով ունի 8,35 մ ակտիվի թռիչք (Մեծ Բրիտանիայի ռեկորդ), «տեղից» ցատկ է կատարում։ Նույն ոճով Գալինա Չիստյակովան սահմանեց համաշխարհային ռեկորդ ՝ 7,52 մ[2][3]։
  • «Թափացատկ» (անգլ.՝ The Hang Style): Ավելի բարդ տարբերակ է, որը պահանջում է ավելի շատ պատրաստվածություն և համակարգում։ Թռիչքի մեջ գտնվող ցատկողը մարմինը թեքում է դեպի գոտին և ասես թե կանգ է առնում թռիչքից առաջ։ 1920 թվականին այս տեխնիկան առաջին անգամ ցուցադրեց ֆիննական ցատկող Տուուլոսը։ Ատլետիկայի զարգացման ներկա փուլում սա կանանց ցատկի մեջ ամենատարածված տեխնիկան է։ Օրինակ՝ այս ոճով է ցատկել Հեյկե Դրաքսլերին[4]։
  • «Մկրատներ» (անգլ.՝ The Hitch-Kick): Ամենադժվար տարբերակն է, որը պահանջում է մարզիկից բարձր արագությամբ ուժային հատկություններ։ Թռիչքի մեջ գտնվող մարզիկը կարծես շարունակում է վազել և ոտքերով օդում իրականացնում է 1,5, 2,5 կամ 3.5 քայլեր։ Սա բարձրակարգ տղամարդ մարզիկների շրջանում ամենատարածված տեխնիկան է[5][6]։
  • «Մկրատ»։ Այս ոճը ցատկել են ինչպես 1991 թվականին Մայք Փաուելլը, այնպես էլ Ռոբերտ Բիմոնը՝ 1968 թվականին[7]։
    Իգոր Տեր-Հովհաննիսյանը հետագայում հիշեց այս ցատկման մանրամասները.
  Դիտարկելով ականավոր պարողներին՝ ես անընդհատ հիանում էի նրանց զարմանալի ունակությամբ՝ թռիչքի ընթացքում մի պահ օդում կախվելու համար։ Այս կախոցը, որը նրանք անվանում են «փուչիկ», դժվար է մարզել, և մեծ մասամբ բնածին ունակություն է։ Բիմոնի թռիչքի մեջտեղում՝ ավելի շատ երկրորդ կեսին, այն պահին, երբ մյուս հեռացատկողները քարի նման ընկնում են ներքև, տեղի ունեցավ այս հրաշքը՝ «փուչիկ», և նա կախվեց ցատկող անցքից վերև, ասես անտեսանելի օդապարիկի վրա[8]։  

Պատմություն խմբագրել

Հեռացատկը հին ժամանակներում խմբագրել

 
Անտիկ հեռացատկորդ

Հեռացատկը հնագույն օլիմպիական խաղերի տարածված մրցումներից է։ Ըստ առկա վկայությունների՝ ցատկելու տեխնիկան սկզբունքորեն տարբերվում է ժամանակակիցից։ Ցատկի ժամանակ մարզիկներն իրենց ձեռքերում պահում էին հատուկ ծանրություն՝ Հալտերես Հալտերես[de], որը նման էր մարզագնդի, որոնք հետ էին նետում վայրէջքից առաջ։ Ենթադրվում էր, որ այս եղանակով նրանք հավանաբար մեծացնում էին ցատկի հեռավորությունը[9]։ Կան նաև վկայություններ այն մասին, որ որոշ մարզիկների արդյունքներն անցել են ավելի քան 15 մետրը, բայց հետազոտողները կարծում էին, որ խոսքը եռակի ցատկման մասին[10]։

 
Հեռացատկ ԽՍՀՄ կնիքի վրա՝ նվիրված 1980 թվականի օլիմպիական խաղերին

Ներկա վիճակ խմբագրել

Սպորտի և թեթև ատլետիկայի նկատմամբ հետաքրքրության հարատևմամբ` 19-րդ դարի վերջից հեռացատկ մարզաձևը դարձել է հայտնի տեխնիկական ձևերից մեկը։ 1898 թվականին տղամարդկանց հեռացատկի համաշխարհային ռեկորդը պատկանում է ամերիկացի Մայեր Պրինսթեյնին՝ 7,23 մ։ Օլիմպիական առաջին խաղերի ժամանակ անցկացվեցին նաև տեղից հեռացատկի մրցույթներ, բայց նրանք շատ արագ կորցրին ժողովրդականությունը։

Հեռացատկը պատկանում է ամենապահպանողական մրցաձևերին։ Այսպիսով, տղամարդկանց համար 8 մետրանոց սահմանը (8.13) առաջին անգամ հաղթահարեց Ջեսսի Օուենսը դեռևս 1935 թվականին, և մինչ օրս այս արդյունքով կարելի է հաղթել խոշոր միջազգային մրցումներ՝ «Գրան պրիի» մակարդակում։

Այս մարզաձևի պատմության մեջ հայտնի են հետևյալ հակամարտությունները.

Լեգենդ դարձավ Ռոբերտ Բիմոնի ցատկը՝ 8,90 մետր, Մեխիկոյի Օլիմպիական խաղերում (1968)։ Մինչ այդ անհայտ մարզիկը անմիջապես գերազանցեց նախորդ համաշխարհային ռեկորդը միանգամից 55 սմ-ով։ Բիմոնի ռեկորդը ջախջախեց Մայք Պաուելը, որը 1991 թվականին Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությունում ցատկեց 8,95 մետր, և այդ արդյունքը մինչ օրս մնում է անգերազանցելի։

Գիդեոն Էրիելը, ով համակարգչային ուսումնասիրություն կատարեց սպորտում մարդկային կարողությունների սահմանների մասին, հաշվարկեց հնարավոր առավելագույն թռիչքը` 8.90 սմ։ Բիմոնի ռեկորդային փորձի կինոգրամման, որը դրվել է համակարգչում, որակվել է իդեալականին մոտ, իսկ հրման պահին կոնքազդրային հոդի վրա հաշվարկված բեռը (770 կգ)՝ մարդու համար մոտ է եղել կրիտիկականի[11]։

Լյուիսի և Պաուելի հակամարտությունը Տոկիոյի աշխարհի գավաթի խաղարկությունում խմբագրել

Լուիսի և Պաուելի մենամարտը 1991 թվականին Տոկիոյում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում, իրավամբ, համարվում է ատլետիկայի պատմության մեծագույն մարզական մրցումներից մեկը։ Ցատկի համար նախատեսված հատվածում գերազանցվեց Բոբ Բիմոնի թվացյալ հավերժական համաշխարհային ռեկորդը, որը գրանցվել էր 1968 թվականին Մեխիկոյի օլիմպիական խաղերում։

Մրցակցությունը սկսելու ժամանակ Լյուիսը 10 տարի անընդմեջ պարտություն չէր կրել՝ անընդմեջ նվաճելով 65 հաղթանակ։ Ավելի քիչ տիտղոսներ ունեցող Պաուելը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր և գրանցել էր 1990 թվականի աշխարհի լավագույն արդյունքը։

Առաջին փորձի ժամանակ Լյուիսը սահմանեց աշխարհի չեմպիոնության ռեկորդ՝ նետվելով 8.68 մետր։ Նա իր մարզական կարիերայի ընթացքում ընդամենը երեք անգամ ցատկեց ավելի հեռու։ Առաջին փորձի ժամանակ Պաուելը քայլ կատարեց, իսկ հաջորդ փորձի ժամանակ 8,54 մ արդյունքով գրավեց երկրորդ տեղը։ Լարրի Միրիքսը, ով, սակայն, չկարողացավ մրցել առաջատարների հետ, երրորդ դիրքում էր։

Երրորդ փորձի ժամանակ, 2,3 մ/վ արագությամբ քամուն համընթաց, Լյուիսը ցույց տվեց լավագույն արդյունքներից մեկը աթլետիկայի ամբողջ պատմության մեջ՝ 8,83 մ։ Երրորդ փորձով Պաուելը թռավ 8,80 մ տարածք, այնուամենայնիվ տեղ չգրավեց։

Լյուիսի չորրորդ փորձը պատմական էր՝ 8,91 մետր, 23 տարվա ընթացքում առաջին ցատկը, որը գերազանցեց Բոբ Բեյմոնի համաշխարհային ռեկորդը։ Չնայած այն հանգամանքին, որ արդյունքը ցուցադրվեց ուժեղ համընթաց քամու պայմաններում (3 մ/վ) և չկարողացավ ամրագրվել որպես նոր համաշխարհային ռեկորդ, այն դեմ գնաց մրցակցությանը։ Այժմ Լյուիսին պարտության մատնելու համար Պաուելին անհրաժեշտ էր համաշխարհային ռեկորդ սահմանել։

Այս ինտրիգի չեղյալ հայտարարումը իրականացավ հինգերորդ փորձի ժամանակ։ 0.3 մ/վ արագությամբ քամուն համընթաց Պաուելը ցատկեց 8,95 մ և այդպիսով գերազանցեց Բեյմոնի «հավերժական ռեկորդը», և նա դա արեց հարթ մարզադաշտում։

Լյուիսի վերջին երկու ցատկերը գեղեցիկ էին՝ 8,87 և 8,84 մ։ Նա անձնական ռեկորդ է սահմանել (8.91 մետր ցատկելն անձնական ռեկորդ չէր համարվում, քանի որ այն իրականացել էր չափազանց ուժեղ համընթաց քամու պայմաններում), բայց նրան չհաջողվեց Պաուելին գերազանցել։

Լարի Միրիքսը 8,42 մ գերազանց արդյունքով երրորդ տեղում էր։

Ապագայում Պաուելը երկու անգամ ցատկեց համաշխարհային ռեկորդային նշանի վրա. 1992 թվականին՝ 8.99 մ և 1994 թվականին՝ 8.95 մ, սակայն երկուսն էլ իրականացել են ուժեղ քամուն համընթաց՝ գերազանցելով թույլատրելի նորմը՝ 2 մ/վ, և չեն գրանցվել որպես ռեկորդներ։

Լյուիսը, ով բացի ցատկի ոլորտում ունեցած փայլուն ներկայացումից` այս առաջնությունում 100 մ վազքով համաշխարհային ռեկորդ սահմանեց և ճանաչվեց 1991 թվականի լավագույն մարզիկ։

Հեռացատկ քամուն համընթաց խմբագրել

Քանի որ համընթաց քամին կարող է զգալիորեն մեծացնել ցատկի հեռավորությունը, ըստ IAAF կանոնների, արդյունքները չեն գրանցվում ռեկորդների ցուցակում եթե այն գրանցվել է 2 մ/վ համընթաց քամու պայմաններում։ Այդ պատճառով մրցումներում ցուցադրված լավագույն արդյունքները կարող են գերազանցել համաշխարհային պաշտոնական ռեկորդը։ Աթլետիկայի պատմության մեջ ամենաերկար թռիչքը Մայք Պաուելի (  ԱՄՆ) 8,99 մ հեռացատկն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի հուլիսի 21-ին Սեստրիերե բարձրալեռնային գյուղական շրջանում անցկացվող մրցումներում` համընթաց քամու 4.0 մ/վ արագության պայմաններում։ Նույն մրցումներում Հեյկե Դրաքսլերը (  Գերմանիա) ցատկեց 7,63 մ՝ համընթաց քամու 2,1 մ/վ արագության պայմաններում՝ սահմանելով բարձրագույն նվաճում կանանց ասպարեզում։ Հարկ է նշել նաև կուբացի Իվան Պեդրոսոյի 8,96 մ ցատկումը 1995 թվականի հուլիսի 29 թվականին Սեստրիերում, երբ համընթաց քամու արագությունը 1.2 մ/վ էր, բայց այս չափման արդյունքը համարվեցին սխալական[12][13]։

Ռեկորդներ խմբագրել

Ռեկորդ Երկարություն Մարզիկ Երկիր Տարեթիվ Վայր
Տղամարդիկ Համաշխարհային 8,95 մ Մայկ Պաուել   ԱՄՆ օգոստոսի 30, 1991 Տոկիո, Չինաստան
Համաշխարհային (տեղայնացված) 8,79 մ Կարլ Լյուսի   ԱՄՆ հունվարի 27, 1984 Նյու Յորք, ԱՄՆ
Օլիմպիական 8,90 մ Բոբ Բիմոն   ԱՄՆ հոկտեմբերի 18, 1968 Մեխիկո, Մեքսիկա
Կանայք Համաշխարհային 7,52 մ Գալինա Չիստյակովա   ԽՍՀՄ հունիսի 11, 1988 Լենինգրադ, ԽՍՀՄ
Համաշխարհային (տեղայնացված) 7,37 մ Հայկե Դրեխսլեր   Գերմանիա փոտրվարի 13, 1988 Վիեննա, Ավստրիա
Օլիմպիական 7,40 մ Ջեկի Ջոյներ   ԱՄՆ սեպտեմբեր 29, 1988 Սեուլ, Կորեա

Բոլոր ժամանակների լավագույն հեռացատկողները խմբագրել

Տղամարդիկ խմբագրել


2019 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ

10 լավագույն արդյունքներ մարզադաշտերում.

Արդյունք Մարզիկ Երկիր Տարեթիվ Վայր Պայմաններ Ծանոթագրություն
1 8,95 Պաոուել Մեկյք   ԱՄՆ 30.08.1991 Տոկիո +0,3 մ/վ
2 8,90 Բոբ Բիմոն   ԱՄՆ 18.10.1968 Մեխիկո +2,0 մ/վ
3 8,87 Կարլ Լյուսի   ԱՄՆ 30.08.1991 Տոկիո -0,2 մ/վ
4 8,86 Ռոբերտ Էմմիյան   ԽՍՀՄ 22.05.1987 Ծաղկաձոր +1,9 մ/վ,
5 8,74 Լարրի Մայրիկս   ԱՄՆ 18.07.1988 Ինդիանապոլիս +1,4 մ/վ
6 8,74 Էրիկ Վալդեր   ԱՄՆ 02.04.1994 Էլ Պասո +2,0 մ/վ
7 8,74 Դուայտ Ֆիլիպս   ԱՄՆ 07.06.2009 Յուջիմ −1,2 մ/վ
8 8,73 Իրվին Սալադինո   Պանամա 24.05.2008 Հենգելո +1,2 մ/վ
9 8,71 Իվան Պեդրոսո   Կուբա 18.07.1995 Սալամանկա +1,9 մ/վ
10 8,69 Տաջեմ Գեյլ   Ճամայկա 28.09.2019 Դոհա +0,5 մ/վ

Համընթաց քամու պայմաններում 8,90 մ նորման գերազանցած ցատկեր

Արդյունք Մարզիկ Երկիր Տարեթիվ Վայր Պայմաններ Ծանոթագրություն
8,99 Մայկ Պաուել   ԱՄՆ 21.07.1992 Սեստրիերե +4,4 մ/վ
8,96 Իվան Պեդրոսո   Կուբա 29.07.1995 Սեստրիերե +1,2 մ/վ
8,95 Մայք Պաուելլ   ԱՄՆ 31.07.1994 Սեստրիերե +3,9 մ/վ
8,92 Խուան Միգել Եչեվարիա   Կուբա 10.03.2019 Հավանա +3,3 մ/վ
8,91 Կարլ Լյուիս   ԱՄՆ 30.08.1991 Տոկիո +3,0 մ/վ
8,90 Մայկ Պաուելլ   ԱՄՆ 16.05.1992 Մոդեստո +3,7 մ/վ

Կանայք խմբագրել

10 լավագույն արդյունքները կանանց 2010 թվականի մարտի 20-ի մրցաշարի շրջանում[14]։

Արդյունք Մարզիկ Երկիր Տարեթիվ Վայր Պայմաններ Ծանոթագրություն
1 7,52 Գալինա Չիստայակով   ԽՍՀՄ 11.06.1988 Լենինգրադ +1,4 մ/վ
2 7,49 Ջեկի Ջոյներ-Քերիս   ԱՄՆ ԱՄՆ 22.05.1994 Նյու Յորք +1,3 մ/վ
3 7,48 Հայկեր Դրեքսլեր   Գերմանիա Գերմանիա 09.07.1988 Նոյբրանդենբուրգ +1,2 մ/վ
4 7,43 Անիշոր Կումշիր   Ռումինիա Ռումինիա 04.06.1983 Բուխարեստ +1,4 մ/վ
5 7,42 Տատյանա Կոտովա   Ռուսաստան Ռուսաստան 23.06.2002 Անսի +2,0 մ/վ
6 7,39 Ելենա Բելևսկայա   ԽՍՀՄ 18.07.1987 Բրյանսկ +0,5 մ/վ
7 7,37 Իննեսա Կրավեց   Ուկրաինա Ուկրաինա 13.06.1992 Կիև ?
8 7,33 Տատյանա Լեբեդևա   Ռուսաստան Ռուսաստան 31.07.2004 Տուլա +0,4 մ/վ
9 7,31 Ելեմա Խլոպոտնովա   ԽՍՀՄ 12.09.1985 Ալմաթի +1,5 մ/վ
10 7,31 Մերիոն Ջոնս   ԱՄՆ ԱՄՆ 31.05.1998 Յուժմին +1,9 մ/վ

7.50 մ նորման գերազանցած հեռացատկեր համընթաց քամու պայմաններում։

Արդյունք Մարզիկ Երկիր Տարեթիվ Վայր Պայմաններ Ծանոթագրություն
7.63 Հայկեր Դրեքսլեր   Գերմանիա Գերմանիա 21.07.1992 Սեստրիերե +2,1 մ/վ

Համաշխարհային ռեկորդների ժամանակագրություն խմբագրել

Տղամարդիկ խմբագրել

Արդյունք Մարղիկ Երկիր Վայր Տարեթիվ
Համաշխարհային ռեկորդներ (մինչ IAAF-ի հայտնվելը)
5,94 Էդվարդ Բուրկե   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Քեմբրիջ 17.03.1857
Հենրի Պաուել   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Օքսֆորդ 10.03.1859
6,38 Չարլզ Բալլեր   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Հրրոու 15.04.1862
6,40 Գ. Վորգինկտոն   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Մանչեստր 27.08.1864
6,50 Ալիկ Տոսսվիլլի   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Օքսֆորդ 14.03.1868
6,75 Ալիկ Տոսսվիլլի   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Օքսֆորդ 27.02.1869
6,88 Ջեններ Դեվիս   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Լոնդոն 27.03.1872
6,97 Ջեններ Դեվիս   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Լոնդոն 27.03.1874
7,05 Ջոն Լայն   Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 11.06.1874
7,06 Պատրիկ Դավին   Իռլանդիա Իռլանդիա Մոնաստերեվան 30.08.1883
Պատրիկ Դավին   Իռլանդիա Իռլանդիա Պորտ-Արլինգտոն 13.09.1883
7,085 Մալկոլմ Ֆորդ   ԱՄՆ ԱՄՆ Նյու Յորք 14.08.1896
Ջոն Պյորսելլ   Իռլանդիա Իռլանդիա Մոնաստերեվան 29.08.1886
7,09 Ալֆրեդ Կոպլանդ   ԱՄՆ ԱՄՆ Վաշինգտոն 11.10.1890
7,17 Չարլզ Ռեբեր   ԱՄՆ ԱՄՆ Դետրոյթ 04.07.1891
7,17 Չարլզ Ֆրայ   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Օքսֆորդ 05.03.1893
7,21 Ջոն Մունի   Իռլանդիա Իռլանդիա Միտչելզթայն 19.07.1898
7,235 Մայեր Պրինստեյն   ԱՄՆ ԱՄՆ Նյու Յորք 11.06.1898
7,25 Ուիլիամ նյուբերն   Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 18.07.1898
7,33 Ուիլիամ նյուբերն   Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 16.07.1898
7,48 Ուիլիամ նյուբերն   Իռլանդիա Իռլանդիա Մոիլլինգեյն 19.07.1898
7,40 Էլվին Կրենցլեյն   ԱՄՆ ԱՄՆ Ֆիլադելֆիա 29.04.1899
7,42 Էլվին Կրենցլեյն   ԱՄՆ ԱՄՆ Նյու Յորք 26.05.1899
7,43 Էլվին Կրենցլեյն   ԱՄՆ ԱՄՆ Նյու Յորք 26.05.1899
7,50 Մայեր Պրինստեյն   ԱՄՆ ԱՄՆ Ֆիլադելֆիա 28.04.1900
7,51 Պիտեր Օ'Կոննոր   Իռլանդիա Իռլանդիա New Ross 29.08.1900
7,54 Պիտեր Օ'Կոննոր   Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 27.05.1901
7,60 Պիտեր Օ'Կոննոր   Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 15.07.1901
7,605 Պիտեր Օ'Կոննոր   Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 28.07.1901
Պաշտոնական ռեկորդներ
7,61 Պիտեր Օ'Կոննոր   Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 05.08.1901
7,69 Էդվին Գորդին   ԱՄՆ ԱՄՆ Քեմբրիջ 23.07.1923
7,76 Ռոբերտ Լեժանդր   ԱՄՆ ԱՄՆ Փարիզ 07.07.1924
7,89 Ուիլլ դե Հարթ Հաբբարդ   ԱՄՆ ԱՄՆ Չիկագո 13.06.1925
7,90 Էդդվարդ Հեմմ   ԱՄՆ ԱՄՆ Քեմբրիջ 07.07.1928
7,93 սիլվիօ Կատոր Հավայան կղզիներ Փարիզ 09.09.1928
7,98 Չուեյ Նամբու   Ճապոնիա Ճապոնիա Տոկիո 27.10.1931
8,13 Ջեսսի Օուենս   ԱՄՆ ԱՄՆ Էնն-Արբորո 25.05.1935
8,21 Ռալֆ Բոստոն   ԱՄՆ ԱՄՆ Վալնատ 12.08.1960
8,24 Ռալֆ Բոստոն   ԱՄՆ ԱՄՆ Մոդեստո 27.05.1961
8,28 Ռալֆ Բոստոն   ԱՄՆ ԱՄՆ Մոսկվա 16.07.1961
8,31 Իգոր Տեր-Հովհաննիսյան   ԽՍՀՄ ԽՍՀՄ Երևան 10.06.1962
Ռալֆ Բոստոն   ԱՄՆ ԱՄՆ Կինգստոն 15.08.1964
8,34 Ռալֆ Բոստոն   ԱՄՆ ԱՄՆ Լոս Անջելես 12.09.1964
8,35 Ռալֆ Բոստոն   ԱՄՆ ԱՄՆ Մոդեստո 29.05.1965
Իգոր Տեր-Հովհաննիսյան   ԽՍՀՄ ԽՍՀՄ Մեխիկո 19.10.1967
8,90 Բոբ Բիմոն   ԱՄՆ ԱՄՆ Մեխիկո 18.10.1968
8,95 Մայկ Պաուելլ   ԱՄՆ ԱՄՆ Տոկիո 30.08.1991

Այն բանից հետո, երբ 1968 թվականին Բոբ Բիմոնը սահմանեց ֆենոմենալ համաշխարհային ռեկորդ՝ ցատկելով 8,90 մետր, շատ մասնագետներ մոտ տպավորություն ստեղծվեց, որ բարձրալեռները մարզիկ հեռացատկողներին առավելություն են տալիս ցածրադիր մարզադաշտի մարզիկների նկատմանմ։ Այս տպավորությունն ամրապնդվում էր նրանով, որ նախորդ ռեկորդները (8,35 մ Ռալֆ Բոստոն, Իգոր Տեր-Հովհաննիսյան) նույնպես գրանցվել են բարձրալեռնային տարածքներում։ Հետևաբար ոչ պաշտոնական պահպանում էր ցածր լեռնաշխարհի մարզադաշտերի համաշխարհային ռեկորդների աղյուսակը, որը 1964 թվականին Ռալֆ Բոստոնի 8,34 մ ռեկորդից հետո այսպիսին էր.

Արդյունքներ Մարզիկ Երկիր Վայր Տարեթիվ
8,35 Իոզեֆ Շվարց   Արևմտյան Գերմանիա Շտուտգարտ 15.07.1970
8,45 Նենադ Ստեկիչ   Հարավսլավիա Հարավսլավիա Մոնրեալ 25.07.1975
8,52 Լարրի Միրիկս   ԱՄՆ ԱՄՆ Մոնրեալ 26.08.1979
8,54 Լուտց Դոմբրովսկի   Արևելյան Գերմանիա Մոսկվա 28.07.1980
8,62 Կարլ Լյուիս   ԱՄՆ ԱՄՆ Սակրամենտո 20.06.1981
8,76 Կարլ Լյուիս   ԱՄՆ ԱՄՆ Ինդիանապոլիս 24.07.1982
8,79 Կարլ Լյուիս   ԱՄՆ ԱՄՆ Ինդիանապոլիս 19.06.1983
Կարլ Լյուիս   ԱՄՆ ԱՄՆ Նյու Յորք 27.01.1984

1991 թվականին Մայկ Պաուելը գերազանցեց Բիմոնի ռեկորդը Տոկիոյի ցածրադիր մարզադաշտում, որից հետո ցածրադիր մարզադաշտերի ռեկորդների գրանցումները կորցրեցին իրենց նշանակությունը։

Կանայք խմբագրել

Արդյունք Մարզիկ Երկիր Վայր Տարեթիվ
5,98 Կինուե Հիտոմի   Ճապոնիա Ճապոնիա Օսակա 20.05.1928
6,12 Կրիստել Շուլց   Գերմանիա Գերմանիա Բեռլին 30.07.1939
6,25 ֆանն Բլանկերս-Կուն   Նիդերլանդներ Նիդերլանդներ Լեյդեն 19.09.1943
6,28 Իվետտ Ուիլիամս   Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Հիսբորն 20.02.1954
Գալինա Վինոգրադովա   ԽՍՀՄ ԽՍՀՄ Մոսկվա 11.09.1955
6,31 Գալինա Վինոգրադովա   ԽՍՀՄ ԽՍՀՄ Թբիլիսի 18.11.1955
6,35 Էլժբետա Կշեսինսկայա   Լեհաստան Լեհաստան Բուդապեշտ 20.08.1956
Էլժբետա Կշեսինսկայա   Լեհաստան Լեհաստան Մելբուռն 27.11.1956
6,40 Խիլդրուն Կլաուս   Գերմանիա Էրֆուրտ 07.08.1960
6,42 Խիլդրուն Կլաուս   Գերմանիա Բեռլին 23.06.1961
6,48 Տատյանա Շելկանովա   ԽՍՀՄ ԽՍՀՄ Մոսկվա 16.07.1961
6,53 Տատյանա Շելկանովա   ԽՍՀՄ ԽՍՀՄ Լայպցիգ 10.06.1962
6,70 Տատյանա Շելկանովա   ԽՍՀՄ ԽՍՀՄ Մոսկվա 04.07.1964
6,76 Մերի Ռենդ   Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Տոկիո 14.10.1964
6,82 Վիորիկա Վիսկոպոլյանու   Ռումինիա Ռումինիա Մեխիկո 14.10.1968
6,84 Հայդի Ռոզենդալ   Արևելյան Գերմանիա Տորինո 03.09.1970
6,92 Անգելա Վոյգտ   Գերմանիա Դրեզդեն 09.05.1976
6,99 Զիգրուն Զիգլ   Գերմանիա Դրեզդեն 19.05.1976
7,07 Վիլմա Բարդաուսկանե   ԽՍՀՄ ԽՍՀՄ Քիշնև 18.08.1978
7,09 Վիլմա Բարդաուսկանե   ԽՍՀՄ ԽՍՀՄ Պրահա 29.08.1978
7,15 Անիշոարա Կուշմիր   Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 01.08.1982
7,20 Վալի Իոնեսկու   Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 01.08.1982
7,21 Անիշոարա Կուշմիր   Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 15.05.1983
7,27 Անիշոարա Կուշմիր   Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 04.06.1983
7,43 Անիշոարա Կուշմիր   Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 04.06.1983
7,44 Հայկե Դրեքսլեր   Գերմանիա Արևելյան Բեռլին 22.09.1985
7,45 Հայկե Դրեքսլեր   Գերմանիա Տալլին 21.06.1986
Հայկե Դրեքսլեր   Գերմանիա Դրեզդեն 03.07.1986
Ջեկկի Ջոյներ-Կեյսի   ԽՍՀՄ ԽՍՀՄ Ինդիանապոլիս 13.08.1987
7,52 Գալինա Չիստյակովա   ԽՍՀՄ ԽՍՀՄ Լենինգրադ 11.06.1988

Աշխարհի ներքին առաջնության մեդալակիրներ խմբագրել

Տղամարդիկ խմբագրել

Խաղեր Ոսկի Արծաթ Բրոնզ
1985 Փարիզ [A]   Յան Լեյթներ   Ջյուլա Պոլիչի   Ջիովաննա Էվանգելիստ
1987Ինդիանապոլիս   Լարրի Միրիկս   Պաուլ Էմորդի   Ջիովաննի Էվանգելիստ
1989 Բուդապեշտ   Լարրի Միրիկս   Դիատմար Հաաֆ   Միկի Քոնլեյ
1991 Սևիլիա   Դիատմար Հաաֆ   Ջեյմ Ջեֆերսոն   Ջիովաննի Էվանգելիստ
1993 Տորոնտո   Իվան Պեդրոս   Ջոյ Գրին   Ջայմ Ջեֆֆերս
1995 Բարսելոնա   Իվան Պեդրոս   Մատիաս Սունեբորն   Էրիչ Վալդեր
1997 Փարիզ   Իվան Պեդրոս   Կիրիլ Սոսունով   Ջոյ Գրին
1999 Մաեբասի   Իվան Պեդրոս   Յագո Լամելա   Էրիչ Վալդեր
2001 Լիսաբոն   Իվան Պեդրոս   Կարեեմ Սթրիթ   Կառլոս Կալադո
2003 Բիրմինգհեմ   Դվիղթ Ֆիլիպս   Յագո Լամելա   Միգուել Պատա
2004 Բուդապեշտ   Սավանտե Ստրինգֆելով   Ջամես Բակֆորդ   Վիտալիյ Շկուրլատով
2006 Մոսկվա   Իգնիսիուս Գաիսահ   Իռվինգ Սալադինա   Անդրեվ Հու
2008 Վալենսիա   Գոդֆրեյ Կոտսո Մոկոնա   Քրիս Թոմլինս   Մուհամմեդ Ալ-Կուվալիդի
2010 Դոհա   Ֆաբրիք Լապիրե   Գոդֆրեյ Քոտսո Մոկոենա   Միշել Վաթթ
2012 Իստանբուլ   Մաուր Վինչիուս դա Սիլվա   Հենրի ֆրայն   Ալեքսանդր Մանկով
2014 Սոպոտ   Մաուր Վինիուս դե Սիլվա   Լի Ջինզա   Միշել Տորնեուս
2016 Պորտլենդ   Մարքուիս Դենդի   Ֆաբրիկա Լապիեր   Հուանգ Չանգզու
2018 Բիրմինգհեմ   Յուան Միգուել Եխեվարիա   Լուվո Մանյոնգա   Մարքուիզ Դենդի

Կանայք խմբագրել

Խաղեր Ոսկի Արծաթ Բրոնզ
1985 Փարիզ   Հելգա Ռեդթկե   Տատյանա Ռոդիանովա   Նիկոլե Մեդվեդևա
1987 Ինդիանապոլիս   Հեյկ Դրեչսել   Հեկլգա Ռեդթկե   Յելենա Բելեվսկայա
1989 Բուդապեշտ   Գալինա Չիշտյակովա   Մարիետա Իլսու   Լարիսա Բերեժնա
1991 Սևիլիա   Լարիսա Բերեժնա   Հեիկ Դրեչսլեր   Մարիետա Իլսու
1993 Տորոնտո   Նարիետա Իլսու   Սուսեն Թիեդթկե   Ինեսսա Կրավեթս
1995 Բարսելոնա   Լյուդմիլա Գալկինա   Իրինա Մուշաիլովա   Սուսեն Տիեդթկե
1997 Փարիզ   Ֆիոնա Մայ   Չիոմա Աջունվա   Ագաթա Կարցզմարկ
1999 Մաեբասի   Տատյանա Կոտովա   Շանա Վիլիամս   Իվա Պրանժեվա
2001 Լիսաբոն   Դաուն Բուռռել   Տատյանա Կոտովա   Նիուրկա Մոնթալվո
2003 Բիրմինգհեմ   Տատյանա Կոտովա   Ինեսսա Կրավեթս   Մաուրեն Մագգի
2004 Բուդապեշտ   Տատյանա Լեբեդեվա   Տատյանա Կոտովա   Կարոլինա Կլյուֆտ
2006 Մոսկվա   Տատյանա Կոտովա   Տիաննա Բարտոլետա   Նաիդ Գոմես
2008 Վալենսիա   Նաիդ Գոմես   Մաուրեն Մագգի   Իրինա Մելեշինա
2010 Դոնա   Բրիտնեյ Ռես   Նաիդ Գոմես   Քեյլա Կոստա
2012 Իստանբուլ  Բրիտնեյ Ռես   Յանայ Դելոչ   Շառա Պրոքտոր
2014 Սոպոտ   Էլոյս Լեսուեր   Կատարինա Յոհանս Թոմպսոն   Իվաննա Սպանովիչ
2016 Պորտլենդ   Բրիթնեյ Ռիս   Իվաննա Սպանովիչ   Լորաին Ուգեն
2018 Բիրմինգհեմ   Իվաննա   Բրիթնեյ Ռես   Սոսթեն Մոգունար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռացատկ» հոդվածին։