Հենրի VIII (անգլ.՝ Henry VIII, հունիսի 28, 1491[1], Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2][3] - հունվարի 28, 1547[1], Palace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Անգլիայի թագավոր 1509 թ. ապրիլի 22-ից, Հենրի VII-ի որդին, Տյուդորների հարստությունից։

Հենրի VIII
Ծնվել է՝հունիսի 28, 1491[1]
ԾննդավայրPalace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2][3]
Մահացել է՝հունվարի 28, 1547[1] (55 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրPalace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Սուրբ Գեորգի մատուռ
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմԹյուդորներ
միապետ և կոմպոզիտոր
ՀայրՀենրի VII[4]
ՄայրԷլիզաբեթ Յորքեցի[4]
ԵրեխաներՄարի Թյուդոր[4], Հենրի ՖիցՌոյ[4], Եղիսաբեթ I[4], Էդուարդ VI[4], Հենրի, Քորնուոլի դուքս, stillborn daughter Tudor (1510)?[5], Henry, Duke of Cornwall (1513)?[5], Henry, Duke of Cornwall (1514)?[5], stillborn daughter Tudor (1518)?[5], Henry, Duke of Cornwall?[5], miscarried son Tudor?[5], Կատերինա Քերի[4], Ethelreda Malte?, Richard Edwardes?, Thomas Stukley? և Հենրի Քերի
ՀավատքԱնգլիկան եկեղեցի և լատինական եկեղեցի
Պարգևներ
Առողջական վիճակՃարպակալում
ՍտորագրությունИзображение автографа

Ունեցել է 6 կին և երեք երեխա․ նրա անձնական կյանքը մեծ ազդեցություն է թողել Անգլիայի քաղաքական պատմության վրա։ Ազատվել Անգլիայի կաթոլիկ եկեղեցուց և իրեն հռչակել նորաստեղծ Անգլիկան եկեղեցու պարագլուխ, ինչը նրան հնարավորություն է տվել բաժանվել իր առաջին կնոջից և յուրացնել կաթոլիկ եկեղեցու հարստությունը։ Կառուցել է ժամանակակից նավատորմ։ Նրան դուր էր գալիս որսով զբաղվել, լավ ուտել, ձի քշել, աղեղով կրակել, երաժշտություն։ Առանձնացել է դյուրագրգիռ բնավորությամբ․ նրանց, ովքեր իրեն նյարդայնացնում էին, գլխատել էր տալիս։

Հենրի VIII-ը սիրում էր շքեղություն, ինչպես նաև երաժշտություն։ Նրա հայր Հենրի VII-ը տնտեսող արքա էր և իրենից հետո հարստություն էր թողել։ Նրա որդուց երկար ժամանակ չի պահանջվել հարստությունը քամուն տալու համար։ Հենրի VIII-ը սիրում էր պարահանդեսներ, կանանց և լավ ուտել։ Իր մահվան ժամանակ նրա գանձարանը փաստորեն դատարկ էր։ Գահակալության սկզբում Հենրի VIII-ը Կաթոլիկ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ էր, ինչի պատճառով Հռոմի Պապը նրան շնորհել է «Հավատի Պաշտպան» տիտղոսը (FD սկզբնատառերը մինչև այսօր պատկերվում են Բրիտանական մետաղադրամների վրա)։ Սակայն երբ Հռոմի պապը հրաժարվել է թույլ տալ նրան բաժանվել իր առաջին կնոջից, Հենրին լքել է կաթոլիկ եկեղեցին։

Հենրին կամակոր և դաժան մարդ էր։ Երբ նրա կանցլեր և ընկեր Թոմաս Մորը հրաժարվել է ճանաչել Հենրիին որպես Անգլիկան եկեղեցու պարագլուխ, նրան բանտարկել են և վերջում գլխատել։ Դրանից հետո Թոմաս Մորի գլուխը եփել են և տնկել սյան վրա Լոնդոնի կամրջի մոտ։ Մորի աղջկան միայն 3 ամիս անց է թույլատրվել վերցնել նրա գլուխը՝ հողին հանձնելու համար։

Երբ 1509 թվականին Հենրին գահ է բարձրացել, նրա առաջին գործը եղել է իր եղբոր այրու՝ Իսպանիայի թագավորի դուստր Կատրին Արագոնացու հետ ամուսնանալը։ Կատրինը գեղեցիկ և խելացի կին էր և իր ամուսնու հավատարիմ ընկերը, բայց նրան չի հաջողվել Հենրիին որդի պարգևել։ Նրանց ամուսնության 10 տարվա ընթացքում Անգլիան թագաժառանգ չի ունեցել։

Այդ ընթացքում Հենրին սիրահարվել է Աննա Բոլեյնին՝ Կատրինի սպասուհուն։ 16-րդ դարի կնոջ իդեալը գունատ, շիկահեր, կապուտաչյա կինն էր, իսկ Աննան ունեցել է թուխ մաշկ, հաստ մուգ շագանակագույն մազեր և մուգ շագանակագույն աչքեր, որոնք հաճախ սև էին թվում։ Ըստ լեգենդի՝ նա ձեռքի վրա ունեցել է 6 մատ։ Այնուամենայնիվ թագավորը խենթորեն սիրահարվել է նրան։ Նա այլևս հոգ չի տարել Կատրինի մասին և որոշել է բաժանվել նրանից։ Հենրին Հռոմի Պապից ապահարզանի թույտվություն է խնդրել, բայց պապը մերժել է նրան։ Այսպիսով,Հենրին թաքուն ամուսնացել է Աննա Բոլեյինի հետ, անջատվել Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց, հիմնել Անգլիկան եկեղեցին։ Աննա Բոլեյինը դուստր է լույս աշխարհ բերել (հետագայում Եղիսաբեթ I թագուհին), բայց քանի որ Հենրին որդի էր սպասում, նա հիասթափվել է ու կնոջը կասկածել ուրիշ տղամարդկանց հետ սիրային կապ ունենալու մեջ։ Նրա սերը փոխվել է ատելության․ Աննային գլխատել են։ Այնուհետև Հենրին ամուսնացել է մեկ ուրիշ անգլուհու հետ, որի անունն էր Ջեյն Սեյմուր։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Աննա Բոլեյնի մահապատժից 11 օր հետո։ Ջեյն Սեյմուրը մի քնքուշ աղջիկ էր, որը մահացել է որդուն՝ արքայազն Էդուարդ VI-ին, կյանք պարգևելու ժամանակ։ Հենրին մի քանի ամիս ողբացել է նրա մահը, որից հետո նորից ամուսնացել։ Այս անգամ նա ընտրել է գերմանացի արքայադուստր Աննա Քլավսին ու վերջինիս հետ ամուսնացել դիվանագիտական նպատակներով։ Երբ արքայադուստրը ժամանել է Անգլիա, Հենրին որոշել է, որ նա գեղեցկատես չէ ու մտածել է նրան նույնպես գլխատել, բայց արքայադուստրն ամուր կապեր է ունեցել, այսպիսով Հենրին ամուսնալուծվել է և Աննա Քլավսին որպես քույր ընդունել։

Մահը խմբագրել

Իր կյանքի վերջին տարիներին Հենրին սկսել է տառապել ճարպակալմամբ․ նա կարողանում էր տեղափոխվել հատուկ սարքավորումների միջոցով։ Կյանքի վերջին նրա մաշկը պատված էր ուռուցքներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի VIII» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354