Հենրի II (ֆր.՝ Henri II, նոյեմբերի 8, 1563(1563-11-08)[1][2], Նանսի, Լոթարինգիա[1] - հուլիսի 31, 1624(1624-07-31)[1][2], Նանսի, Լոթարինգիա[1]), 1608 թվականից մինչ մահ եղել է Լորենի դուքս, հայտնի է նաև, որպես Հենրի II Բարեպաշտ։ Չունենալով արու զավակ՝ նրա դուստրերը ժառանգեցին դուքսի տիտղոսը։ Նա Հենրի IV Ֆրանսիացու զարմիկն էր։

Հենրի II
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր նոյեմբերի 8, 1563(1563-11-08)[1][2]
Ծննդավայր Նանսի, Լոթարինգիա[1]
Վախճանի օր հուլիսի 31, 1624(1624-07-31)[1][2] (60 տարեկան)
Վախճանի վայր Նանսի, Լոթարինգիա[1]
Դինաստիա Լոթարինգյան տուն[1]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Կառլ Գ[1]
Մայր Կլոդ Վալուա[1]
Ամուսին Եկատերինա դե Բուրբոն[1] և Մարգերիտա Գոնզագա[1]
Զավակներ Nicole, Duchess of Lorraine?[1][3] և Կլոդ Ֆրանսուա դե Լորեն[1]

Ընտանիք խմբագրել

Դուքսը՝ Լորենի դուքս Չարլզ III-ի և Կլոդ Վալուայի որդին էր։ Մորական կողմից Հենրի II Ֆրանսիացու և Եկատերինա Մեդիչիի, իսկ հայրական կողմից՝ Ֆրենսիս I-ինի և Քրիստինա Դանիացու թոռը։

Առաջին ամուսնությունը եղել է Կատերին դե Բուրբոնի հետ։ Զույգն ամուսնացել է 1599 թվականի հունվարի 31-ին, Փարիզից դուրս։ Կատերինը երեսունինը տարեկան էր։ Նրանց ամուսնությունը առիթ դարձավ Բուրբոնների հետ հարաբերությունների կարգավորման։ Կատերինը բողոքական էր, իսկ Հենրին՝ նվիրյալ կաթոլիկ։ Պապը հրաժարվեց պսակադրել նրանց, բայց Կատերինայի խորթ եղբայրը կարողացավ համոզել Ռուանի եպիսկոպոսին անցկացնել արարողակարգը։

1604 թվականին, քառասունհինգ տարեկան հասակում Կատերինան մահացավ անժառանգ։ Քանի որ զույգը երեխա չէր ունեցել, Հենրին երկրորդ անգամ ամուսնացավ 1606 թվականի ապրիլի 24-ին Մարգերիտա Գոնզագայի հետ։ Նա Մանտուայի դուքս Վինչենցո Գոնզագայի և Էլեոնոր դե Մեդիչիի դուստրն էր։ Մարգերիտայի քույրը՝ Էլեոնոր Գոնզագան Հռոմի կայսրուհին էր։

Սերունդ խմբագրել

  • Չծնված դուստրը (փետրվարի 1607).
  • Լորենի դքսուհի Նիկոլ (3 հեկտեմբերի 1608 – 23 փետրվարի 1657), ով ամուսնացավ իր զարմիկ Չարլզ IV-ի հետ և 1635 թվականին բաժանվեց անժառանգ։
  • Դուստրը (10 փետրվարի 1611 - 11 Փետրվարի 1611).
  • Կլոդ Ֆրանսուա դե Լորրեն (6 հոկտեմբերի 1612 – 2 օգոստոսի 1648), ով ամուսնացել է իր զարմիկ Լորենի դուքս Նիկոլաս II-ի հետ և մահացել ծննդաբերության ժամանակ։

Տիտղոսներ խմբագրել

  • 8 նոյեմբերի 1563 – 14 մայիսի 1608 Լորենի արքայազն
  • 14 մայիսի 1608 – 31 հոիլիսի 1624 Նորին գերազանցություն Լորենի դուքս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող:
Չարլզ III, Լորենի դուքս
Լորենի և Բարի դուքս
և Մարկիզ Պոնտ Մուսոն

1608–1624
Հաջորդող:
Նիկոլ Լորենացի և Ֆրանսիս II, Լորենի դուքս
Նախորդող:
Մարի դե Լյուքսեմբուրգ, Պենտիևրի դքսուհի
Նոմենի մարկիզ
1610–1624
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի II» հոդվածին։