Հենրի Անդերթոն (անգլ.՝ Henry Anderton, 1630[1][2][3][…], Անգլիա[4] - մոտ 1667[1][3][5], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), 17-րդ դարի անգլիացի նկարիչ-դիմանկարիչ, դիցաբանական բնանկարների նկարիչ։ Աշխատանքային հիմնական գործունեությունը ծավալել է 1650-1660-ական թվականներին։

Հենրի Անդերթոն
Ծնվել է1630[1][2][3][…]
ԾննդավայրԱնգլիա[4]
Վախճանվել էմոտ 1667[1][3][5]
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և դիմանկարիչ
Ժանրդիմապատկեր[3], պատմական գեղանկարչություն[3], նատյուրմորտ[3] և բնանկար[3]
Ուսուցիչենթդ․ Robert Streater?[3]
 Henry Anderton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրի Անդերթոնը ծնվել է 1630 թվականին Լոնդոնում։ Նա Ռոբերտ Սթրիթերի (1621-1679)՝ արքունի աշխարհահռչակ նկարչի աշակերտն է եղել։

Նկարիչը, ինչպես նաև իր խորհրդատու-ուսուցիչը հիմնականում վրձնում էին պատմադիցաբանական սյուժեով կտավներ, ինչպես նաև բնապատկերներ։ Սակայն ամենից շատ Անդերթոնը հայտնի է որպես դիմանկարի վարպետ։

Կարիերա խմբագրել

Հենրի Անդերթոնը կատարելագործվելու նպատակով մեկնել է Իտալիա։ Հետո հրավեր է ստանում հայրենի արքունիքից։ Դիմանկարչության ասպարեզում հաջողություններ արձանագրելու շնորհիվ նկարչին պալատ է հրավիրում Չարլզ II Ստյուարտ թագավորը՝ որպես պալատական նկարիչ։ Անդերթոնին պատվերներ էին տալիս նաև արքայի ընտանիքի անդամները։

Նկարիչ Հենրի Անդերթոնը ապրել է կնոջ՝ Դորոթիի հետ Լոնդոնի կենտրոնում գտնվող Սենթ Ջայլզ ծխական համայնքում։ Նկարիչը մահացել է վաղ տարիքում՝ Դորոթիին որբևայրի թողնելով։ Անդերթոնը մահկանացուն կնքել է 1667 թվականի հոկտեմբերի 8-ից 21-ը ընկած ժամանակահատվածում։ Նկարչի մարմինն ամփոփված է Սուրբ Էդիգիա եկեղեցու «բանաստեղծների գերեզմանոցում»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Walpole, Anecdotes of Painting; Nagler, Künstler-Lexicon, ed. 1872
  • Füssli, Allgemeines Künstler-Lexicon; Redgrave, Century of Painters, 2 vols., and Dictionary of Painters of the English School
  • Bryan, Dictionary of Painters, 2 vols. 1816
  • S.D.U.K. Biographical Dict.;
  • De Piles, Art of Painting, from the French, with an Essay towards an English School, 1706.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Անդերթոն» հոդվածին։