Հենրիխ Ֆրիդրիխ Լինկ (գերմ.՝ Heinrich Friedrich Link, փետրվարի 2, 1767(1767-02-02), Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1] - հունվարի 1, 1851(1851-01-01)[2][1], Բեռլին, Գերմանական միություն[1]), գերմանացի բուսաբան, գիտնական, մասոն։

Հենրիխ Ֆրիդրիխ Լինկ
գերմ.՝ Heinrich Friedrich Link
Ծնվել էփետրվարի 2, 1767(1767-02-02)
Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1]
Մահացել էհունվարի 1, 1851(1851-01-01)[2][1] (83 տարեկան)
Բեռլին, Գերմանական միություն[1]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն և  Հաննովերի թագավորություն
Մասնագիտությունբուսաբան, պտերիդոլոգ, պտերաբան, քիմիկոս, կենդանաբան, բժիշկ, բնագետ, համալսարանի դասախոս և սնկաբան
Հաստատություն(ներ)Բեռլինի համալսարան, HU Berlin, Վրոցլավի համալսարան և Ռոստոկի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն և գերմաներեն[2][3]
Գիտական ղեկավարՅոհան Ֆրիդրիխ Բլումենբախ
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Link
 Heinrich Friedrich Link Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթություն է ստացել Գյոթինգենի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է բնագիտություն և բժշկություն։ 1789 թվականին «Flora der Felsgesteine rund um Göttingen» թեմայով պաշտպանել է դիսերտացիան և դարձել մասնավոր դոցենտ[4]։

1792 թվականին Ռոստոկյան համալսարանում դարձել է նոր բացված քիմիաի, բուսաբանության և կենդանաբանության ամբիոնների առաջին պրոֆեսորը։ Այստեղ 1806 թվականին բացել է առաջին քիմիական լաբարատորիան։ Այս ընթացքում գրել է գրքեր հետևյալ թեմաներով՝ ֆիզիկա և քիմիա, աշխարհագրություն, միներալոգիա, բուսաբանություն և կենդանաբանություն, բնափիլիսոփայություն և էթիկա։ Երկու անգամ դարձել է համալսարանի ռեկտոր։

1797-1799 թվականներին Հերնիխը Դրեզդենի համալսարանից բուսաբանի, օրնիթոլոգի և միջատաբանի հետ մեկնում է Պորտուգալիա ճամփորդության։ Այս ճամփորդությունից հետո նրա հիմանկան ուսումնասիրության առարկան դառնում է բուսաբանությունը։

1800 թվականին դառնում է բնագետ` Լեոպոլիդիա ակադեմիա անդամ։

1811 թվականին Լինկը նշանակվում է Վրոցլավ համալսարանի քիմիայի և բուսաբանության ակադեմիաի պրոֆեսոր, որտեղ նա երկու անգամ ընտրվում է համալսարանի ռեկտոր։ 1815 թվականին Կարլ Լյուդվիգի մահից հետո դառնում է բնագիտական պատմության, հերբարիումի պրոֆեսոր։

Լինկը ճանաչվել է XIX դարի վերջին գիտնականը, ով ունեցել է նման բնագիտական գիտելիքներ։

1783 թվականին Հիլդեսհայմում ընդունվել է մասոնական օթյակ՝ «Հավերժության դարպասներ» (Pforte der Ewigkeit)։ Ակտիվ է եղել Ռոստոկի, Վրոցլավի, Բեռլինի օթյակներում։ Լինկը մասոների առջև հատուկ վաստակ է ստացել որպես մեծ վարպետ «Մեծ օթյակ»-ում (Royal York, genannt zur Freundschaft) 1831-1850 թվականներին[5]։

Աշխատություններ խմբագրել

Լինկը իր աշխատանքների մեծ մասը նվիրել է բուսաբանության տարբեր բաժիններին․

  • «Elementa philosophiae botanicae», Բեռլին 1824
  • «Handbuch zur Erkennung der nutzbarsten und am häufigsten vorkommenden Gewächse», Բեռլին, 1829-33 թվականներ
  • «Jahresbericht über die Arbeiten für physiologische Botanik im Jahre 1840», 1842 թվական
  • «Vorlesungen über die Kräuterkunde», Բեռլին, 1843-45 թվականներ։

Բույսերի տաքսոնոմիա և բույսերի աշխարհագրություն․

 
«Filicum species in horto regio Berolinensi cultae», 1841.
  • «Flore portugaise», Բեռլին, 1809-40
  • «Icones plantarum selectarum horti regii botanici Berolinensis» Քրիստաֆոր Օտտոի հետ միասին, Բեռլին, 1820-28
  • «Enumeratio plantarum horti regii botanici Berolinensis», Բեռլին, 1821-22
  • «Ueber die Gattungen Melocactus und Echinocactus», Բեռլին, 1827
  • «Handbuch zur Erkennung der nutzbarsten und am häufigsten vorkommenden Gewächse», Բեռլին, 1829-33
  • «Hortus Regius Botanicus Berolinensis descriptus», Բեռլին, 1833
  • «Filicum species in horto regio Berolinensi cultae», Բեռլին, 1841
  • «Icones plantarum rariorum horti regii botanici Berolinensis», Օտտոի հետ միասին, Բեռլին, 1841-1844

Բույսերի անատոմիա․

  • «Grundlehren der Anatomie und Physiologie der Pflanzen», Գյոթթենգեն, 1807
  • «Ausgew ä hlte anatomisch-botanische Abbildungen», Բեռլին, 1842-47
  • «Anatomia plantarum iconibus illustrata», Բեռլին, 1843-47։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 www.accademiadellescienze.it (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
  4. Ростовцев С. И. (1890–1907). «Линк, Генрих Фридрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Lennhoff/Posner/Binder: Internationales Freimauer Lexikon. 2000. с. 517.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ֆրիդրիխ Լինկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ֆրիդրիխ Լինկ» հոդվածին։