Հեյլի Բենեթ

ամերիկացի երգչուհի, դերասանուհի

Հեյլի Բենեթ (անգլ.՝ Haley Bennett, ծնված որպես Հեյլի Լորեն Քիլինգ (անգլ.՝ Haley Loraine Keeling), հունվարի 7, 1988(1988-01-07)[1], Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։

Հեյլի Բենեթ
Ծննդյան թիվ՝հունվարի 7, 1988(1988-01-07)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, երաժիշտ և կինոդերասանուհի
IMDb։ID 2247245

Կենսագրություն խմբագրել

Հեյլի Բենեթը ծնվել է Ֆլորիդայի Ֆորտ Մայես քաղաքում և մեծացել Նեյփլսում։ Սովորել է երաշժտություն և դերասանական վարպետություն Բերոն Քելորի միջնակարգ դպրոցում[3]։ Հաճախել է Օհայոյի Ստոու դպրոց։ 2005 թվականին՝ դպրոցը ավարտելուց հետո, նա և իր մայրը տեղափոխվում են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)՝ հաջողակ կարիերա կառուցելու նպատակով։

Բենեթն իր առաջին ֆիլմում՝ «Երաժշտություն և բառեր»-ում փոփ աստղ Կորա Կարմենի ռոմանտիկական կատակերգությունում ընտրվել է 600 հավակնորդների միջից և խաղացել է Հյու Գրանտի և Դրյու Բերիմորի հետ[4]։ Նա նաև համաձայնագիր է կնքել Warner Bros.-ի հետ՝ երեք ֆիլմում նկարահանվելու համար։

Հեյլին հայտնվեց GQ ամսագրի 2007 թվականի փետրվար ամսվա համարում[5]։

2014 թվականի նկարահանվել է «Մեծն հաշտարար» ֆիլմում[6]։ 2016 թվականին իր մասնակցությամբ թողարկվել են «Հրաշալի յոթնյակը»[7] և «Աղջիկը գնացքում» ֆիլմերը[8]։

Ներկայումս Բենեթը հանդիպում է ռեժիսոր Ջո Ռայթի հետ, որից նա ունի մեկ երեխա (ծնվել է 2018 թվականի դեկտեմբերի վերջին)[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Երաժշտություն և բառեր Music and Lyrics Կորա Կարման
2008 ֆ Քոլեջ College Կենդալ
2008 ֆ Մոլի Հարթլեի ուրվականները The Haunting of Molly Hartley Մոլի Հարթլե
2008 ֆ Մարլին և ես Marley & Me Լիզա
2009 ֆ Անցում Passage Էբի
2009 ֆ Դարպասներ The Hole Ջուլի Կեմբել
2010 ֆ Բա-բախ Kaboom Ստելա
2010 ֆ Կորած Արկադիան Arcadia Lost Շարլոտա
2012 ֆ Անօրինության տեմպում Outlaw Country Անաբել Լի
2012 ֆ Քունը կիրճում Sleepwalking in the Rift Աղջիկ
2013 ֆ Խորը ձյուն Deep Powder Նատաշա
2014 ֆ Անկումից հետո After the Fall Ռուբի
2014 ֆ Կրիստի Kristy Ջուստին
2014 ֆ Սպիտակ քաղաք The White City Եվա
2014 ֆ Մեծն հաշտարար The Equalizer Մենդի
2015 ֆ Ծանրակշիռ Hardcore Էսթել
2016 ֆ Հրաշալի յոթնյակը The Magnificent Seven Էմմա Կալեն
2016 ֆ Աղջիկը գնացքում (ֆիլմ) The Girl on the Train Մեգեն Խիթլեր
2016 ֆ Կանոններից այն կողմ Rules Don't Apply Մեմի
2016 ֆ Ծուղակ A Kind of Murder Էլլի
2017 ֆ Շնորհակալություն ձեր ծառայությունների համար Thank You for Your Service Սասկիա Շուման

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135479436 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Haley Bennett». Barbizon Modeling. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  4. «Haley Bennett». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  5. Haley’s Comet
  6. Haley Bennett Joins Sony’s ‘The Equalizer’
  7. Haley Bennett Lands Female Lead In MGM’s ‘The Magnificent Seven’
  8. Haley Bennett Lands Lead In ‘The Girl On The Train’
  9. The Girl on the Train's Haley Bennett and Director Joe Wright Welcome First Child Together