Հեյդեն Քրիստենսեն (անգլ.՝ Hayden Christensen, ապրիլի 19, 1981(1981-04-19)[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Տելեպորտ», «Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը» և «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմերից։

Հեյդեն Քրիստենսեն
անգլ.՝ Hayden Christensen
Հասակը187 սմ
Ծնվել էապրիլի 19, 1981 (43 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր,  Կանադա
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Thornhill Secondary School? և Unionville High School?
Քաղաքացիություն Կանադա
Ազգություն Կանադա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1989–այժմ
ԺանրերԴրամա,
Մարտական,
Արկածային
Ընտրանի"Տելեպորտ",
"Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը",
"Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը"
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0159789
ԿինոՊոիսկID 24771

Կենսագրություն խմբագրել

Հեյդեն Քրիստենսենը ծնվել է 1981 թվականի ապրիլի 19-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ կանադացի ծրագրավորող Դեյվիդ Քրիստենսենի և ամերիկացի զեկուցող, իտալա-շվեդական ծագման Էլի Նելսոնի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Տորոնտոյում, որտեղի դպրոցներից մեկում էլ սովորել է։ Հեյդենի հայրը դեմ էր նրա դերասանական կարիերային, բայց, չլսելով հոր համառ հորդորները, նա որոշում է իր ապագան կապել այդ մասնագիտության հետ։ Առաջին փորձը Քրիստենսենը ձեռք է բերել ութ տարեկանում՝ մասնակցելով հարբուխի դեմ օշարակի գովազդային հոլովակում, իսկ տասներկու տարեկանում առաջին անգամ դեր է ստացել սերիալում։ Սկսնակ դերասանի հեռուստատեսային կարիերան հաջող է ընթանում, 1993 թվականից մինչև 2000 թվականները Քրիստենսենը նկարահանվում է մի շարք հայտնի հեռուստաֆիլմերում և սերիալներում։ Բացի հեռուստատեսությունում աշխատելուց՝ Քրիստենսենը սկսում է հայտնվել մեծ էկրանին։ Մի քանի կադրերում էպիզոդային դերեր ստանձնելուց հետո, որոնցից ամենահայտնին Սոֆի Կոպոլի «Կույսեր-ինքնասպաններ» ֆիլմն էր, նա հրավեր է ստանում նկարահանվելու «Կյանքն ինչպես տուն» ընտանեկան դրամայում։ Քրիստենսենն այդ ֆիլմում ներկայանում է դժվար բնավորություն ունեցող դեռահասի կերպարով, ով փորձում է հարաբերությունները կարգավորել հոր հետ։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

«Կյանքն ինչպես տուն» ֆիլմի դերը Քրիստենսենին բերեց ԱՄՆ Ազգային կինոգետների խորհրդի պարգև և «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես հետին պլանի լավագույն դերասան։ Եվ այս ամենը այն ժամանակ, երբ «Աստղային պատերազմներ»-ի համար բազմիցս ստացել էր «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը՝ հետին պլանի ամենավատ դերի համար։ Նույն մրցանակը կիսել է նաև Ջեսիկա Ալբայի հետ՝ «Անզգայացում» ֆիլմում էկրանային վատագույն զույգ անվանակարգում։ 2001 թվականին ստացել է Young Hollywood Awards / Երիտասարդ Հոլիվուդ մրցանակը։ «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմում, չնայած արդեն ստացած հակամրցանակի, ստանում է Սատուրն մրցանակը՝ լավագույն կինոդերասան անվանակարգում, իսկ «Աստղային պատերազմներ. Կլոնների հարձակում» ֆիլմի համար նորից ստացել է նույն մրցանակը՝ որպես 2003 թվականի լավագույն դերասան։ 2002 թվականին «Շոպար» ընկերության կողմից ստացել է լավագույն երիտասարդ դերասանի մրցանակ։ «Shattered Glass» ֆիլմը ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինոգետների կողմից շատ լավ ընդունվեց, բայց անհայտ պատճառներով չմասնակցեց «Օսկար»-ի որևէ անվանակարգի մրցանակաբաշխության։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականին՝ «Տելեպորտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է դերասանուհի Ռեյչել Բիլսոնի հետ, հետագայում օրինականացնելով հարաբերությունները։ 2014 թվականի մայիսի 21-ին պարզ դարձավ, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ծնվեց Հեյդենի և Ռեյչելի աղջիկը, ում նրանք անվանեցին Բրայեր Ռոուզ Քրիստենսեն։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1989 – 1996 Հավերժ ասպետը Forever Knight Անդրե Սերիալ,
Սարսափ,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Կլեյ Բորիս
Ալեն Կրոկեր
Ջոն Կասար
Ջերենտ Վին Դեյվիս,
Կատրին Դիշեր,
Նայջել Բեննետ,
Ջոն Կապելոս,
Դեբորա Դուչենե
1993 – 1994 Ընտանեկան կրքեր Family Passions Սկիպ ՄակԴիր Սերիալ Յորն Ուինտեր Էնդրյու Ջեքսոն,
Տիմ Բերդ,
Կին Շրայներ,
Դուգլաս Միլեր
1994 Խելագարության երախում In the Mouth of Madness Paper Boy Սարսափ,
Թրիլեր,
Դետեկտիվ
Ջոն Կարպենտեր Սեմ Նիլ,
Ջուլի Կարմեն,
Յուրգեն Պրոխնով,
Դևիդ Ուորներ,
Ջոն Գլովեր
1995 Միա Ֆեռոուի պատմությունը Love and Betrayal: The Mia Farrow Story Ֆլետչեր Դրամա,
Կենսագրական
Կարեն Արթուր Պետսի Քենզիտ,
Դեննիս Բուցիկարիս,
Ռիչարդ Մուենզ,
Ռոբերտ ԼյուՊոն,
Ջինա Ուիլկինսոն
1995 Ջունգլիների օրենքը Street Law երիտասարդ Ջոն Ռայան Մարտական,
Դրամա
Դեմիան Լի Ջեֆ Ուինկոտ,
Պակո Քրիստիան Պրիետո,
Քրիստինա Կոքս,
Ռիչարդ Յերվուդ,
Մայքլ Կոուպմեն
1995 Հերիսոն Բերժերոն Harrison Bergeron Էրիկ Ֆանտաստիկ Բրյուս Փիթման Շոն Էսթին,
Միրանդա դե Պենսեր,
Յուջին Լևի,
Հոուի Մենդել,
Անդրեա Մարտին
1995 – 1998 Բշտիկներ Goosebumps Զեյն Սերիալ,
Սարսափ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Ընտանեկան
Ռոն Օլիվեր
Ուիլյամ Ֆրյուիտ
Տիմոտի Բոնդ
Ռ.Լ. Ստայն,
Կետրին Շորտ,
Կոուդի Ջոնս,
Սկոթ Վիկվեա,
Hamille Rustia
1995 Մեծ սեր չի լինում No Greater Love Թեդի Ուինֆելդ Դրամա,
Մելոդրամա
Ռիչարդ Տ. Հեֆրոն Կելի Ռազերֆորդ,
Քրիս Սարանդոն,
Նիկոլաս Կեմպբել,
Դենիել Հյու Կելի,
Մայքլ Լենդիս
1997 – 2001 Իրական երեխաներ, իրական արկածներ Real Kids, Real Adventures Էլի Գուդներ Սերիալ,
Դրամա,
Ընտանեկան
Միտչել Նես
Ռոզամունդ Օուեն
Ռիկ Ֆեսթեր
Դենիել Մագդեր,
Գենրի Կորոնեն,
Մելիսա Մակինտայր,
Michelle Melanson,
Բիլի Տերնբուլ
1998 Հարված Strike! Տինկայի հետ ժամադրվածը Կատակերգություն Սարա Կերնոկան Կիրսթեն Դանսթ,
Գաբի Հոֆման,
Լին Ռեդգրեյվ,
Ռեյչել Լի Կուկ,
Թոմ Գայրի
1998 – 2001 Հայտնի Ջեթ Ջեքսոնը The Famous Jett Jackson Սթիվեն Սերիալ,
Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Շոն Լևի
Գոռդոն Լանժևեն
Ստեյսի Ստյուարտ Կերտիս
Լի Թոմպսոն Յանգ,
Ռայան Սոմերս Բաում,
Գորդոն Գրին,
Մոնտրոուզ Հագինս,
Կերի Դաֆ
1999 Ազատ անկում Free Fall Պատրիկ Բրինան Մարտական,
Դրամա
Մարիո Ացցոպարդի Հաննես Յանիկե,
Ժակլին Սմիթ,
Բրյուս Բոքսլայտներ,
Սքոթ Վենտուորֆ
1999 – 2000 Դու վախենո՞ւմ ես մթությունից Are You Afraid of the Dark? Կիրկ Սերիալ,
Սարսափ,
Ֆենտեզի,
Դրամա,
Ընտանեկան
Ջիմ Դոնովան
Շոն Դվայեր
Ռոն Օլիվեր
Դենիել ԴեՍանտո,
Կարիմ Բլեկուել,
Էլիշա Կատբերտ,
Դևիդ Դևյո,
Վանեսա Լենգիզ
1999 Կույս ինքնասպանները The Virgin Suicides Ջո Հիլլ Քոնլի Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Սոֆիա Կոփոլա Կիրստեն Դանստ,
Ջոշ Հարտնեթ,
Ջեյմս Վուդս,
Քեթլին Թերներ,
Մայքլ Պարե
2000 Գետնի վերևում Higher Ground Սքոթ Բերինջեր Սերիալ,
Դրամա,
Ընտանեկան
Ալան Սիմոնդս
Փիթեր ԴեԼուիս
Մեթյու Հատինգս
Ջո Լանդո,
Ա.Ջ. Կուկ,
Կենդիս ՄակԿլյուր,
Հորխե Վարգաս
2000 Յասամանագույն մառախուղի թակարդում Trapped in a Purple Haze Օրին Կրիեգ Դրամա,
Քրեական,
Սպորտային
Էրիկ Լանյովիլ Ջոնաթան Ջեքսոն,
ՋոԲետ Ուիլյամս,
Կարլի Պոուպ,
Ռոբին Դանն,
Էմի Ստյուարտ
2001 Կյանքն ինչպես տուն Life as a House Սեմ Մոնրո Դրամա,
Մելոդրամա
Իրվին Ուինկլեր Քևին Կլայն,
Քրիստին Սքոթ Թոմաս,
Ջենա Մելոուն,
Մերի Ստինբերգեն
2002 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II: Կլոնների հարձակումը Star Wars: Episode II - Attack of the Clones Էնաքին Սքայուոքեր Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ Լուկաս Յուեն ՄակԳրեգոր,
Նատալի Պորտման,
Քրիստոֆեր Լի,
Սեմյուել Լ. Ջեքսոն
2003 Սթիվեն Գլասի աֆերան Shattered Glass Սթիվեն Գլաս Դրամա,
Պատմական
Բիլի Ռեյ Փիթեր Սարսգաարդ,
Կլոե Սևինի,
Ռոզարիո Դոուսոն,
Մելանի Լինսկի
2005 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III: Սիթհերի վրեժը Star Wars: Episode III - Revenge of the Sith Էնաքին Սքայուոքեր Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ Լուկաս Յուեն ՄակԳրեգոր,
Նատալի Պորտման,
Յեն ՄակԴայարմիդ,
Սեմյուել Լ. Ջեքսոն
2006 Գործարանի աղջիկը Factory Girl երաժիշտ Դրամա,
Կենսագրական
Ջորջ Հիկենլուպեր Սիեննա Միլեր,
Գայ Պիրս,
Ջիմի Ֆելոն,
Ջեք Հյուստոն
2007 Նարկոզ Awake Քլեյ Բերեսֆորդ Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Ջոբի Հարոլդ Ջեսիկա Ալբա,
Թերենս Հովարդ,
Լենա Ուլին,
Քրիստոֆեր ՄակԴոնալդ
2007 Կույսերի տարածքը Virgin Territory Լորենցո Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Դևիդ Լիլենդ Միշա Բարտոն,
Թիմ Ռոտ,
Ռայան Կարտրայտ,
Ռոզալինդ Հալսթեդ
2008 Տելեպորտ Jumper Դեյվիդ Ռայս Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Դագ Լայման Ջեյմի Բել,
Ռեյչել Բիլսոն,
Դայան Լեյն,
Սեմյուել Լ. Ջեքսոն
2009 Նյու Յորք, ես սիրում եմ քեզ New York, I Love You Բեն (էպիզոդիկ) Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆատիխ Ակին
Իվան Աթալ
Ռենդոլ Բոլսմեյեր
Բրեդլի Կուպեր,
Ջասթին Բարտա,
Էնդի Գարսիա,
Ռեյչել Բիլսոն
2010 Քվանտային որոնումներ։ Տիեզերական ոդիսական Quantum Quest: A Cassini Space Odyssey Ջամմեր (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Արկածային
Գարի «Դոկ» Կլուր
Դեն Ստ. Պեր
Քրիս Պայն,
Ամանդա Փիթ,
Սեմյուել Լ. Ջեքսոն,
Ջեյմս Էրլ Ջոնս
2010 Ելուզակ տղաները Takers Էյ Ջեյ Մարտական,
Քրեական
Ջոն Լյուսենխոպ Պոլ Ուոքեր,
Մեթ Դիլոն,
Զոի Սալդանա,
Մարիանն Ժան-Բապտիստ
2010 7-րդ փողոցի անհետացումը Vanishing on 7th Street Լյուկ Սարսափ,
Թրիլեր,
Դետեկտիվ
Բրեդ Անդերսոն Ջոն Լեգուիզամո,
Տենդի Նյուտոն,
Ջեյկոբ Լատիմոր,
Տեյլոր Գրուտիուս
2012 Battlecreek Հենրի Դրամա Էլիսոն Իսթվուդ
2014 Վտարանդին Outcast Մարտական Նիկ Պաուել Նիկոլաս Քեյջ
2015 Գողություն ամերիկյան ձևով American Heist Ջեյմս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սարիկ Անդրեասյան Էդրիան Բրոուդի,
Ջորդանա Բրյուստեր,
Էյկոն,
Տորի Կիթլզ
Անվճար փողեր Money for Nothing Ջոշ Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Դոմինիկ Դերյուդեր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդեն Քրիստենսեն» հոդվածին։