Հեյդար Ալիևի Հիմնադրամ (ադրբ.՝ Heydər Əliyev Fondu), Ադրբեջանում գործող ոչ կառավարական կազմակերպություն, որը իրականացնում է կրթական, գիտական, մշակութային, երիտասարդների սոցիալական, առողջապահական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։

Հեյդար Ալիևի հիմնադրամ
Հիմնադրամի շենքը
Изображение логотипа
Տեսակհիմնադրամ
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված2004
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու, Նիյազի պողոտա, 5[1]
Պաշտ. լեզու(ներ)ադրբեջաներեն
Գլխավոր քարտուղարՄեհրիբան Ալիևա
ՆախագահՄեհրիբան Ալիևա
ՀիմնադիրԻլհամ Ալիև
Կայքheydar-aliyev-foundation.org/az

Հիմնադրամի մասին խմբագրել

 
Հիմնադրամի ինտերիեր
 
Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան հիվանդանոցի բացման ժամանակ

Հեյդար Ալիևի Հիմնադրամը ստեղծվել է 2004 թվականին։ Հեյդար Ալիևի Հիմնադրամի գործունեության կարևոր ուղղությունը հանդիսանում է բարեգործությունը։ Հիմնադրամի նախագահը Ադրբեջանի առաջին տիկին, ՅՈւՆԵՍԿՕ-ի և ԻՍԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան է։ Այդ կառույցը ադրբեջանական ժողովրդի Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կյանքի, գործունեության ու գաղափարների ուսումնասիրման ու քարոզման հետ մեկտեղ, ակտիվ աշխատանք է կատարում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ու հումանոտար զարգացմանն աջակցության ուղղությամբ։ Իր հիմնադրման օրվանից Հիմնադրամը նվիրվածություն է ցուցադրել իր սկզբունքներին՝ նախագծեր իրագործելով կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, գիտության, տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտներում։ Դրանից բացի, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպվում են՝ ադրբեջանցի դպրոցականների այցելությունները Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Վրաստան, Նիդերլանդներ և Ռումինիա, իսկ Ադրբեջան են ժամանում ԱՄՆ, Վրաստանի, Ռումինիայի և Ռուսաստանի դպրոցների աշակերտները[2]։

Հիմնադրամի կենտրոնը գտնվում է Բաքվում։ Հեյդար Ալիևի Հիմնադրամը կազմված է հետևյալ բաժիններից, որոնք իրենց հերթին ունեն ենթաբաժիններ[3].

Հումանիտար ծրագրերի բաժին.

  • Մշակույթ և զբոսաշրջություն
  • Սոցիալական քաղաքականություն
  • Կրթություն, երիտասարդության և սպորտի հարցեր։

Միջազգային հարաբերությունների բաժին.

  • Հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ
  • Հարաբերություններ ԱՊՀ պետությունների հետ
  • Հարաբերություններ արտասահմանյան պետությունների հետ։

Հասարակական հարաբերությունների բաժին.

  • Հարաբերություններ իրավական և ֆիզիկական անձանց հետ
  • Հարաբերություններ զանգվածային լրատվամիջոցների հետ։

Գործառնական բաժին.

  • Գլխավոր բաժանմունք
  • Վերլուծական-տեղեկատվական բաժանմունք
  • Քարոզչության և հետազոտության բաժանմունք
  • Անվտանգության բաժանմունք
  • Մարդկային ռեսուրսների բաժանմունք
  • Տնտեսական բաժանմունք
  • Արձանագրային բաժանմունք։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. heydar-aliyev-foundation.
  2. Цели Фонда
  3. «Հիմնադրամի կառուցվածքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.