Հեյդար Ալիևի կենտրոն (ադրբ.՝ Heydər Əliyev Mərkəzi), մշակութային կենտրոն, որը գտնվում է Հեյդար Ալիևի պողոտայի վրա, Բաքու, Ադրբեջան։ Այն իրենից ներկայացնում է մի կառույց, որն ունի կոնգրես կենտրոն, թանգարան, ցուցասրահներ, վարչական կենտրոններ։ Այն կրում է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անունը։ Կենտրոնի նախագիծն առաջարկել է Զահա Հադիդը 2007 թվականին։ Կենտրոնի տնօրենն է Անար Ալեկպերովը[2]։ Հեյդար Ալիևի մշակույթի կենտրոնը համարվում է ժամանակակից Բաքվի խորհրդանիշերից մեկը։

Հեյդար Ալիևի կենտրոն
ադրբ.՝ Heydər Əliyev Mərkəzi
Տեղագրություն Ադրբեջան Բաքու, Ադրբեջան, Հեյդար Ալիևի պողոտա 1
Կառուցման ժամանակ սեպտեմբերի 10, 2007 - մայիսի 10, 2012
Բարձրություն
Ծայրաձող 74 մ
Տեխնիկական պարամետրներ
Տարածքը շինության մեջ 57,519 մ2
Ճարտարապետ Միացյալ Թագավորություն Զահա Հադիդ
Կառուցող Թուրքիա DIA Holding[1]
Հեյդար Ալիևի կենտրոն (Ադրբեջան)##
Հեյդար Ալիևի կենտրոն (Ադրբեջան)
Հեյդար Ալիևի կենտրոն (Բաքու)##
Հեյդար Ալիևի կենտրոն (Բաքու)

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Վիքիպահեստում

2014 թվականին այն ստացել է 2014 Design of the Year մրցանակը[3]։

Պատմություն խմբագրել

Կենտրոնի ներկայիս վայրում գտնվում էր Սաթթար Խանի անվան գործարանը։ Գործարանի տարածքը կազմում էր 16 հա։ Գործարանը տեղափոխվել է այլ վայր, տարածքը մաքրվել է և սկսվել է կենտրոնի շինարարությունը[4]։

2007 թվականի սեպտեմբերի 10-ին դրվել են շինության հիմքերը[5]։ Շինարարությունը ընթացել է 101,801 մ² տարածքի վրա[6][7][8]։

Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 10-ին՝ ի նշան Հեյդար Ալիևի ծննդյան 89-րդ ամյակի։ Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի այլ անդամներ[4].

2013 թվականին Իլհամ Ալիևի կենտրոնը ներկայացվել է Համաշխարհային ճարտարապետության փառատոնին (անգլ.՝ World Architecture Festival), որն անցկացվել է 2013 թվականին Սինգապուրում[9][10]։

Ցուցասրահներ խմբագրել

«Ադրբեջանի գլուխգործոցներ» խմբագրել

Հեյդար Ալիևի մշակութային կենտրոնի առաջին հարկում տեղակայված է «Ադրբեջանի գլուխգործոցներ» ցուցասրահը։ Այստեղ ցուցադրված են երկրի պատմությունը և մշակույթն արտացոլող եզակի նմուշներ։ Ցուցահանդեսում ներկայացված է Ադրբեջանի պատմության ամբողջ շրջանը[11]։

 
 
 
 
 
Զգեստներ և խալիներ. Ձախից աջ` Ղարաբաղի զգեստներ, Գանձակի զգեստներ, թավրիզական ոճի խալի (1850), կուբական ոճի խալի (1900), ղարաբաղյան ոճի խալի (1850)
 
«Ադրբեջանի գլուխգործոցներ» ցուցասրահ
 
 
 
 
 
Երաժշտական գործիքներ և պղնձե սպասքի օրինակներ. Ձախից աջ` թառ, քամանչա, նագարա, պղնձե կաթսա (14-րդ դար), միջնադարյան պղնձե սպասք

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Groundbreaking ceremony for the Heydar Aliyev Center held in Baku(անգլ.) // Մշակութային կենտրոնի պաշտոնական կայք.
  2. About Us — Structure // Մշակութային կենտրոնի պաշտոնական կայք.
  3. Հեյդար Ալիևի կենտրոն` լավագույն շինությունն աշխարհում
  4. 4,0 4,1 Իլհամ Ալիևը մասնակցել է կենտրոնի բացման արարողությանը // Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք. — 10 մայիսի, 2012.
  5. Հեյդար Ալիևի կենտրոն // Հեյդար Ալիևի հիմնադրամի պաշտոնական կայք.
  6. Heydar Aliyev Centre // Զահա Հադիդի պաշտոնական կայք. Архивировано из первоисточника 24 Օգոստոսի 2013.
  7. Architectural symbol // Կենտրոնի պաշտոնական կայք.
  8. «Build It Bigger: Azerbaijan's Amazing Transformation» (անգլերեն). YouTube. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «In pictures: World Architecture Festival 2013 Awards» (անգլերեն). BBC. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Shortlist 2013. WAF Completed Buildings » Culture» (անգլերեն). World Architecture Festival. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Իլհամ Ալիևը այցելում է կենտրոնը // Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք. — 9 մայիսի, 2013.

Արտաքին հղումներ խմբագրել