Հեղույս, ամրակման դետալ, սովորաբար գլխիկով և իր ողջ երկարությամբ կամ նրա մի մասով պարուրակված գլանաձև ձող։ Ծառայում է մեքենաների և կառույցների մասերի երկատվող միացումների համար։ Նրա վրա պտուտակելով հագցվում է ամրակման մանեկը։ Նրա կոնստրուկցիաները շատ տարբեր են՝ կախված հեղուսային միացման նշանակումից։ Ստանդարտ հեղույսները լինում են 6-48 մմ տրամագծով և 14-300 մմ երկարությամբ։ Պատրաստում են ածխածնային, ցածրածխածնային կամ հատուկ պողպատից, արույրից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349