Հեղինակության էֆեկտ, հեղինակավոր գործչի կարծիքին (անկախ բովանդակությունից) ավելի բարձր գնահատական տալու և դրանից ավելի մեծ կախվածության մեջ լինելու միտում[1]։ Այն համարվում է այսպես կոչված սոցիալական ճանաչողական կամ հավաքական ճանաչողական աղավաղումներից մեկը[2]։ Գիտականորեն ապացուցվել է 1961 թվականին Միլգրեմի գիտափորձով[3]։

Հոգեբանական մեխանիզմ խմբագրել

Մարդիկ սովորաբար խորապես հարգում են ուժը և հակված են հնազանդվել, երբ դա պահանջում է ուժ ունեցող գործիչը[4]։ Որոշ գիտնականներ կարծում են, որ մարդիկ հակված են դիտարկել իշխանությունը որպես արժանի իրենց դիրքին, և դա ստիպում է նրանց ենթարկվել այն որոշումներին, որոնք ընդունում են իշխանության ներկայացուցիչները[2]։ Համակարգային արդարացման տեսությունն այս երևույթը բացատրում է նրանով, որ գոյություն ունի հոգեբանական մոտիվացիա սոցիալական համակարգի հաստատունության, կայունության և արդարության հանդեպ հավատի համար[5]։

Ցանկացած հասարակության մեջ ընդունված իշխանության համակարգը պայմաններ է ապահովում արտադրության, առևտրի, զարգացման և սոցիալական վերահսկողության համար։ Անարխիայի հասարակական մերժման հետևանքով մեզ բոլորիս ծննդյան պահից սովորեցնում են հավատալ, որ իշխանությանը հնազանդվելը ճիշտ է։ Օրինական կառավարությանը ենթարկվելու և հավատարմության հասկացությունները սերմանվում են դպրոցներում, օրենսդրությունում, զինված ուժերում և այլ քաղաքական ինստիտուտներում։ Օրինական հեղինակավոր գործչին ենթարկվելու հակումը բխում է համակարգային սոցիալականացման պրակտիկայից, որը կոչված է մարդկանց հաղորդել այն զգացումը, որ նման հնազանդությունը ճիշտ վարքագիծ է։ Տարբեր հասարակություններ տարբերվում են ենթակայությանը հակվածության աստիճանով[6]։ Բացի այդ, իշխանության և նրա որոշումների նկատմամբ հարգանքը կարող է առաջանալ որպես որոշումների ընդունման յուրատեսակ պարզագույն միջոց։

Օրինակներ խմբագրել

Գիտություն

Ամերիկացի ֆիզիկոս Բրայան Քիթինգի կարծիքով՝ հեղինակության ազդեցությունը հանգեցնում է Նոբելյան մրցանակի արժանանալու խեղաթյուրումների[7]։

Բիզնես

Հեղինակության էֆեկտն արտահայտվում է բարձր վարձատրվող մարդկանց կարծիքին մեծ ուշադրություն դարձնելով, ինչն արտահայտվում է նրանում, որ շարքային աշխատակիցները հակված են ավելի մեծ կշիռ հաղորդել ավելի բարձր վարձատրվող գործընկերների կարծիքին[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stanley Behavioral Study of obedience(անգլ.) : journal. — 1963. — Т. 67. — № 4.
  2. 2,0 2,1 Juárez Ramos, Veronica Analyzing the Role of Cognitive Biases in the Decision-Making Process. — ISBN 9781522529798
  3. Ellis R. M. Middle Way Philosophy: Omnibus Edition.
  4. Milgram, Stanley Obedience to Authority: An Experimental View. — 1974.
  5. Browstein, Michael Implicit Bias and Philosophy, Volume 1: Metaphysics and Epistemology. — 2016. — ISBN 9780198766186
  6. Marit; Hinnosaar Authority Bias (und). — 2012. Архивировано из первоисточника 15 Հուլիսի 2020.
  7. Китинг, 2019, էջ 308
  8. Garrett, John Data Analytics for IT Networks: Developing Innovative Use Cases. — 2018. — ISBN 9780135183441

Գրականություն խմբագրել

  • Брайан Китинг Гонка за Нобелем. История о космологии, амбициях и высшей научной награде = Brian Keating. Losing the Nobel Prize: A Story of Cosmology, Ambition, and the Perils of Science's Highest Honor. — М.: Альпина нон-фикшн, 2019. — ISBN 978-5-91671-943-7