Հեկտոր Բոիս (1465[1], Դանդի, Շոտլանդիա - 1536[2][3][1][…], Աբերդին, Շոտլանդիա), լատիներենում հայտնի որպես Հեկտոր Բոիսիուս կամ Բոիթիուս, շոտլանդացի փիլիսոփա ու պատմաբան, Աբերդինի արքայական քոլեջի (հետագայում՝ Աբերդինի համալսարան) առաջին տնօրենը։

Հեկտոր Բոիս
Դիմանկար
Ծնվել է1465[1]
ԾննդավայրԴանդի, Շոտլանդիա
Մահացել է1536[2][3][1][…]
Մահվան վայրԱբերդին, Շոտլանդիա
Քաղաքացիություն Շոտլանդիայի թագավորություն
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան, Փարիզի միջնադարյան համալսարան և Քոլեջ դե Մոնտաիգու
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա, գրող և ուսուցիչ
ԱշխատավայրԱբդերինի համալսարան
Զբաղեցրած պաշտոններprincipal?
 Hector Boece Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բոիսը ծնվել է Դանդիում, որտեղ էլ դպրոց է հաճախել, հետագայում կրթությունը շարունակել մոտակայքում գտնվող սուրբ Էնդրյուսի համալսարանում[4]։ Այնուհետև մեկնել է Փարիզի համալսարան՝ ուսումը շարունակելու, որտեղ հանդիպել է Էրազմուսին ու դարձել նրա մտերիմ ընկերը, երբ երկուսով ուսանում էին համալսարանի Մոնտայգու քոլեջում։ Ավարտելուց հետո դարձել է նույն քոլեջի ղեկավարի՝ Յան Ստանդոնքի քարտուղարը։ Մինչև 1497 թվականը այդ քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր էր։

1500 թվականին շռայլորեն ֆինանսավորված առաջարկով Բոիսին համոզել են Փարիզից մեկնել Աբերդին ու ստանձնել տեղի նորաբաց համալսարանի առաջին ռեկտորի պաշտոնը։ Աբերդինի համալսարանը բացվել էր Ջեյմս IV-ի հրամանով, Աբերդինի եպիսկոպոս Ուիլյամ Էլֆինստոնի կողմից, Հռոմի պապ Ալեքսանդր VI-ի պապական հրովարտակի լիազորությամբ։

Այդ ժամանակից ի վեր Բոիսը սերտորեն համագործակցել է Էլֆինստոնի հետ ու արդեն 1505 թվականին կանոնավոր դասախոսություններ էին ընթանում արքայական քոլեջում։ Համալսարանի կառուցվածքը հիմնված էր Փարիզի ու Օռլեանի համալսարանների օրինակի վրա, և ինչպես նախատեսված էր, Բոիսը դարձել է առաջին տնօրենն ու դասախոսություններ էր կարդում բժշկության ու աստվածաբանության վերաբերյալ։

1534 թվականի վերջին Բոիսը դարձել է Ֆայվի գյուղի ծխական քահանան ու մահացել Աբերդինում երկու տարի անց՝ 71 տարեկանում։

Աշխատանքներ խմբագրել

Բոիսը գրել և հրատարակել է երկու գիրք․ մեկը՝ կենսագրական, մյուսը՝ պատմական։ 1522 թվականին նա հրատարակել է Vitae Episcoporum Murthlacensium et Aberdonensium (Մուրթլաքի ու Աբերդինի եպիսկոպոսների կյանքերը), իսկ 1527 թվականին՝ Historia Gentis Scotorum (Շոտլանդական ժողովրդի պատմություն) գիրքը Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III- գահակալության առթիվ։ Առաջին գրքի հիման վրա պոետ Ալեքսանդր Գարդենը գերմանական շոտլանդերենով պոեմ է գրել[5]։

«Պատմության» ընդունում

Historia-ն այն աշխատանքն է, որով Բոիսը հիշվում է․ այն հանդիսանում է շոտլանդացիների պատմության երկրորդ գրավոր ուսումնասիրությունը Ջոն Մեյջորի գրվածքից հետո։ Գիրքը գրվել է սահուն ու հաճելի ոճով, ընդունվել ու արժանացել է եկեղեցականների ու թագավորի հավանությանը։ Ժամանակակից չափորոշիչներով այն գերհայրենասիրական է ու շատ անճշտություններ է պարունակում։ Մասնավորապես, Շոտլանդիայի թագավոր Մակբեթի պատմական մեկնաբանությունը փառաբանում է Բոիսի հովանավոր արքա Ջեյմս IV-ի նախնիներին ու չարախոսում իրական Մակբեթին։ Սակայն աշխատությունն իր ժամանակին լավ է ընդունվել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Շոտլանդիայում, հատկապես լատիներենից ֆրանսերեն թարգմանվելուց հետո, իսկ 1536 թվականին՝ Ջոն Բելլենդենի կողմից լատիներենից շոտլանդերեն թարգմանվելուց հետո (որը մեր օրեր հասած շոտլանդերենով գրված ամենահին արձակ գիրքն է)։ Historia -ում բավական հետաքրքիր ակնարկներ կան այն ժամանակի Շոտլանդիայի մասին, օրինակ այն պնդումը, որ եվրասիական ջրշունը դեռևս տարածված է Լոխ Նես լճի շրջակայքում, որը սակայն շուտով անհետանալու էր Շոտլանդիայում։

«Պատմության» շարունակություն և դրա ազդեցություն

Բոիսի հրատարակված «Պատմությունը» սահմանափակվում էր 1438 թվականով։ 1530-ականների սկզբին գիտնական Ջիովանի Ֆեռերիոն, որին վարձել էր Քինլոս վանքի եպիսկոպոս Ռոբերտ Ռեյդը, գրել է Բոիսի պատմության շարունակությունը՝ այն առաջ տանելով ևս 50 տարի ու հասցնելով Ջեյմս III-ի գահակալության ավարտին։ Ջոն Լեսլին իր De Origine, Moribus, et Rebus Gestis Scotorum գրքում, հետո նաև Փիթսքոթիից Ռոբբերտ Լինդսեյն ապահովել են հետագա շարունակականությունը։ Պոետ Ուիլյամ Ստյուարտի շոտլանդերեն մետրական թարգմանությունը նույնպես որոշակի ընդարձակում էր ապահովում, թեև չի տպագրվել մինչև տասնիններորդ դարը[6][7]։

Պատմագիր Պոլիդոր Վիրգիլիուսը Բոիսին օգտագործել է իր 1534 թվականին հրատարակած Historia Anglica (Անգլիայի պատմություն) աշխատության մեջ[6]։ Օրմոնդցի Դեյվիդ Չալմերսն իր Histoire abbregée (1572 թ․) գրքում գրել է ֆրանսիական, անգլիական ու շոտլանդական միապետությունների մասին, շոտլանդացիների դեպքում հենվելով Բոիսի մեկնաբանության վրա[8]։ Բոիսի «Պատմությունը» թարգմանվել է անգլերեն Ռաֆայել Հոլինշեդի Chronicles of England, Scotland, and Ireland (Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի տարեգրություններ) գրքի համար։ Հոլինշեդի «Տարեգրությունները» հետագայում օգտագործվել է Ուիլյամ Շեքսպիրի կողմից, որի հիման վրա նա ստեղծել է «Մակբեթ» պիեսը։ Ջորջ Բուչանանը շատ է օգտվել Բոիսից իր Rerum Scoticarum Historia (1582 թ․) գիրքը գրելիս[6]։

Բոիսի աղբյուրներ

Բոիսի պնդմամբ իր աղբյուրները բաժանվում էին երեք դասի։ Ջոն Ֆորդունի Chronica Gentis Scotorum և Վալտեր Բոուերի Scotichronicon աշխատությունները ստեղծում էին այն միտումը, որով նա տարեգրության մեջ լրացնում էր բացերը և կիրառում այն ժամանակին բնորոշ մարդասիրական/հումանիստական մոտեցում։ Կոռնելիոս Տակիտոսի աշխատությունները վերագտնվել էին 14-րդ դարում ու պարունակում էին բրիտանական պատմությանը համապատասխան նյութեր, այսպիսով Բոիսը դրանք նույնպես ընդգրկել է իր պատմության մեջ։ Եվ վերջապես, կար աղբյուրների մի խումբ, որը կասկածի տեղիք է տալիս․ Էլֆինստոնի նյութերը, ինչպես նաև հեղինակներ Վերեմունդուսը, Կոռնելիուսը, Հայբերնիկուսը և Ջոն Քեմփբելը։ Այս աշխատանքների ոչ մի գրավոր հիշատակում չի պահպանվել[6]։

Տասնվեցերորդ դարում Բոիսի պատմության աղբյուրների վերաբերյալ սուր քննադատություն են արտահայտել Համֆրեյ Լհույդն ու Ջոն Թվայնը։ Տասնութերորդ դարում աշխատության սկզբնական մասերի պատմական բովանդակությունն արդյունավետորեն քննադատվել է Թոմաս Իննզի կողմից[6];

Բոիսը կիսում էր իր դարաշրջանի դյուրահավատությունն ու Մաիրի մոտեցումը, որը զուգահեռաբար գրում էր նույն ժամանակում, բայց ավելի քննադատական ու պակաս ընդգրկուն մեթոդով[6]։ Բոիսի դեմ ներկայացված մեղադրանքները, թե նա իբր հորինել է իր հերոսներին, դարձել են վերջին ժամանակների ուսումնասիրության առարկա։ Իր աշխատությունը կեղծելու/հորինելու մեղադրանքից Բոիսին ազատելու օրինակներից մեկը վերաբերում է Լանքարթեյի ճակատամարտին։ Շոտլանդացի պատմաբան Ջոն Հիլլ Բուրթոնը[9] նրան մեղադրում էր այդ ճակատամարտը հորինելու մեջ, բայց Վալտեր Բոուերն իր 1440 թվականին գրված Scotichronicon[10] գրքում, Բոիսի «Պատմությունը» տպագրվելուց 87 տարի առաջ, համառոտ նշում է այդ ճակատամարտի մասին։ Բոիսի "Ջոն Քեմփբելը" փորձնականորեն նույնացվում է իր ժամանակակից լունդիացի Ջոն Քեմփբելի հետ (մահ․ 1562 թ․), իսկ "Վերեմունդուսը" հավանաբար 13-րդ դարի Ռիչրդ Վեյրմենթն է[11]։

Տես նաև խմբագրել

  • Էվոնիում
  • Շոտլանդիայի լեգենդար արքաների ցուցակ
  • Սլութհաունդ/ Բլադհաունդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Trove — 2009.
  2. 2,0 2,1 2,2 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  3. 3,0 3,1 3,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  4. «Five Scottish philosophers who helped shape the world». The Scotsman. 2016 թ․ ապրիլի 11.
  5. Կաղապար:ODNBweb
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կաղապար:ODNBweb
  7. Turnbull, William B., ed., The Buik of the Chroniclis of Scotland; a metrical version of the History of Hector Boece by William Stewart, 3 vols, Rolls Series, Longman (1858).
  8. Կաղապար:ODNBweb
  9. John Hill Burton; The History of Scotland from Agricola's Invasion to the Revolution of 1688, Vol.1, p.364-365, Will. Blackwood and Sons, 1867
  10. S Taylor, DER Watt, B Scott, eds (1990). Scotichronicon by Walter Bower in Latin and English.Vol.5. Aberdeen: Aberdeen University Press. pp. 341–343.
  11. «intro». www.philological.bham.ac.uk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել