Հելսինգբորգ (նաև՝ Հելսինբորգ կամ Գելսինգբորգ, շվեդ.՝ Helsingborg, ['hɛlsiŋ'bɔrj]), քաղաք Շվեդիայի հարավում՝ Սկոնե գավառում, համանուն կոմունայի կենտրոնը։ 2017 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 108334 մարդ[3]։

Բնակավայր
Հելսինգբորգ
շվեդ.՝ Helsingborg[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Հիմնադրված է1085 թ.
Մակերես4095±0,5 հեկտար
Բնակչություն113 816 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ042
Փոստային դասիչ25X XX
Պաշտոնական կայքhelsingborg.se(շվեդ.)
Հելսինգբորգ (Շվեդիա)##
Հելսինգբորգ (Շվեդիա)

Աշխարհագրություն խմբագրել

Հելսինգբորգը նավահանգիստ է Էրեսուն նեղուցի ամենանեղ կետի (մոտ 5 կմ) արևելյան ափին, Դանիայի Հելսինգյոր քաղաքի դիմաց։ Քաղաքը տեսանելի է Դանիայի ափերից։ Այն կապված է Հելսինգյորի հետ ավտոմոբիլային լաստանավով, որը ուղերթեր է կատարում ամեն 20 րոպեն մեկ։ Քաղաքում ավարտվում են E04 և E55 եվրոպական ավտոմոբիլային երթուղիները (որոնք չեն միավորվում միայն նշանների փոխարինման բարձր արժեքի պատճառով)։

Կլիման խմբագրել

Հելսինգբորգի կլիման բարեխառն է, տարեկան միջին տեղումները կազմում են 500-600 մմ, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է 0,1 °C, հուլիսինը՝ 16.8 °C[4]:

Արդյունաբերություն խմբագրել

Հելսինգբորգում զարգացած են նավաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռետինա-քիմիական, տեքստիլ, կերամիկական, սննդի արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան (պղնձաձուլություն)։ Հելսինգբորգը համարվում է տրանսպորտային, առևտրային և բիզնեսի կարևորագույն կենտրոն։

Բնակչություն խմբագրել

Թվաքանակ խմբագրել

Մինչև 19-րդ դարի կեսերը Հելսինգբորգը փոքր քաղաք էր, որի բնակչությունը կազմում էր շուրջ 1000 մարդ։ Բայց 19-րդ դարի երկրորդ կեսին, մասամբ արդյունաբերության զարգացման շնորհիվ, քաղաքի բնակչությունը սկսեց արագ աճել և մինչև 1900 թվականը այստեղ ապրում էր շուրջ 25 հազար մարդ։ Սակայն, հաջորդ տասնամյակների ընթացքում բնակչության աճը կտրուկ անկում է ապրել։ 2010 թվականին 97 հազար մարդ ունեցող Հելսինգբորգը բնակչության թվով Շվեդիայի ութերորդ քաղաքն էր։

Ազգային կազմ խմբագրել

Բնակչության մեծ մասը շվեդներ են։ Օտարերկրացիները (այսինքն՝ նրանք, ովքեր կա՛մ ծնվել են Շվեդիայի սահմաններց դուրս, կա՛մ նրանց ծնողները երկուսն էլ ծնվել են Շվեդիայի սահմաններից դուրս) կազմում են քաղաքի բնակչության 23,2%-ը։ Օտարերկրացիների թվում կան հատկապես դանիացիներ, սերբեր, արաբներ (հիմնականում Իրաքից, Լիբանանից և Պաղեստինից) և բոսնիացիներ։ Քաղաքում ապրում են նաև լեհեր, իրանցիներ, վիետնամցիներ և այլն։ Ընդհանրապես, Հելսինգբորգում ապրում են ավելի քան 160 ազգությունների ներկայացուցիչներ[5]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Հելսինգբորգի պատմական մասը բաղկացած է նեղուցի ափին գտնվող բազմաթիվ հին տներից։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքապետարանի շենքը, Չերնանի աշտարակը (շվեդ.՝ Kärnan), աղյուսով գոթական ճարտարապետության ոճով աղյուսից պատրաստված Սուրբ Մարիայի տաճարը, Ֆրեդրիկսդալ բացօթյա թանգարանը և Հենրի Դունկեր մշակութային կենտրոնը։

ԵՆթաշրջաններ խմբագրել

Հելսինգբորգ քաղաքը բաժանված է 31 շրջանների՝

Հելսինգբորգի շրջանները (2006 թվականի հունվարի 9-ի դասակարգում և մարդահամար)
1 Նորր (3600) 12 Ցենտրում (3347) 22 Նորլունդա (1125)  
2 Մարիաստադեն (2302) 13 Էնեբորգ (3816) 23 Էսկիլսմին (1835)
3 Ռինգստորպ (2802) 14 Ուիլսոն պարկ (1988) 24 Գուստավսլունդ (2772)
4 Բերգա (1720) 15 Ռոզենգարդեն (4388) 25 Պլանտերինգեն (2663)
5 Դրոտտնինգհյոգ (2708) 16 Հուսենսյո(1564) 26 Էլինեբերգ (2115)
6 Դալհեմ (4530) 17 Սոֆիեբերգ (1606) 27 Ռամլյոսա (4593)
7* Տոգաբորգ (7113) 18 Ադոլֆսբերգ (4319) 28 Միատորպ (2406)
8 Ստատտենա (2549) 19 Սյոդեր] (3665) 29 Հյոգաստեն (1034)
9 Ֆրեդրիկսդալ (4202) 20 Հյոգաբորգ (4017) 30 Էտենկուլլա (3274)
10 Սլոտսհյդեն (3621) 21 Ֆոլտաբակեն (930) 31 Ռոո (3021)
11 Օլիմպիա (1843)

Ժամանակագրություն խմբագրել

  • 1085 – քաղաքի մասին առաջին հիշատակումը (21 մայիսի)
  • 1300 - կառուցվել է Չեռնանի աշտարակը
  • 1400-ական թվականներին կառուցվել է Սուրբ Մարիայի տաճարը
  • 1641 - կառուցվել է Յակոբ Հանսենի տունը, որը ներկայումս ամենահին բնակելի շենքն է
  • 1707 - հայտնաբերել են Ռամլեսի հանքային ջրի աղբյուրները
  • 1710 - Հելսինգբորգի ճակատամարտում շվեդները հաղթեցին դանիացիներին
  • 1810 - Ժան-Բապտիստ Բեռնադոտտը իջևանեց քաղաքում՝ Շվեդիայի ապագա թագավոր Կարլ XIV
  • 1891 - Հենրի Դյունկերը հիմնում է ռետինե իրերի արտադրության գործարան
  • 1892 - Հելսինգբորգի և Հելսինգորի միջև սկսում է գործել առաջին լաստանավը
  • 1897 - բացվեց քաղաքապետարանը
  • 1903 - քաղաքում բացվեց տրամվայի ծառայությունը (մինչև 1967 թվական)
  • 1921 թվականը բացվեց երկրում առաջին Հելսինգբորգի քաղաքային թատրոնը
  • 2002 - բացվեց Հենրի Դյունկեր մշակութային կենտրոնը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. Sidan kunde inte hittas
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  5. «Sidan kan inte hittas — Helsingborgs stad» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել