Հեզարֆեն Ահմեդ Չելեբի (թուրքերեն՝ Hezârfen Ahmed Çelebi, 1609, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1640, Ալժիր, Regency of Algiers), օսմանյան լեգենդար գիտնական- հայտնագործող։ 1632 թվականին ինքնաշեն թևերով թռչելով Բոսֆորի վրայով՝ դարձել է համաշխարհային ավիացիայի առաջնամարտիկներից մեկը։ Թռիչքի միակ վկայությունը գրառված է Էվլիյա Չելեբիի աշխատության մեջ՝ 10-րդ հատորում։

Հեզարֆեն Ահմեդ Չելեբի
թուրքերեն՝ Hezârfen Ahmed Çelebi
օսման.՝ هزارفنّ أحمد چلبی
Ծնվել է1609
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1640
Ալժիր, Regency of Algiers
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մասնագիտությունֆիզիկոս, օդաչու, քիմիկոս, աստղագետ և բանաստեղծ
Տիրապետում է լեզուներինթուրքերեն
Գալաթայի աշտարակը, որտեղից Հեզարֆենը սկսել է իր թռիչքը

Կենսագրություն խմբագրել

Հեզարֆեն մականունը (պարս.՝ هزار հեզար[1] + արաբ․՝ فنّ‎‎‎ ֆեն — հազարագիտուն[2]) Ահմեդ Չելեբիին տվել է հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին՝ Ահմեդի ունեցած մեծաքանակ գիտելիքների համար։ Էվլիյա Չելեբին իր տաս հատորներից վերջինում երեք նախադասությամբ նկարագրել է Ահմեդի թռիչքը։ Ուրիշ ոչ մի տեղ որևէ վկայություն չկա թռիչքի վերաբերյալ։ Չնայած դրան, լեգենդը այսօր լայնորեն տարածվել է ողջ Թուրքիայում։

Սկզբում, գիտնական Հեզարֆենը 8 կամ 9 տարի փորձել է թռչել Օքմեյդանըի (ներկայումս գտնվում է Շիշլիում) վրայով։ Հարմարանքը ունեցել է արծվի թևերի ձև։ Վերջապես, նախապատրաստական երկարատև աշխատանքներից հետո՝ 1632 թվականին Հեզարֆենը թռել է Գալաթայի աշտարակից (ունի 55 մետր բարձրություն) և իր ինքնաշեն թևերով թռել է Բոսֆորի վրայով։ Հեզարֆենը, առանց որևէ վնասվածքի, վայրէջք է կատարել Յուսքյուդար շրջանի Դողանջիլար տեղանքում, որը գտնվում է քաղաքի ասիական հատվածում։ Այսպիսով նա թռել է 3,5 կիլոմետր։

Թռիչքի մասին նորությունը արագ տարածվել է Օսմանյան կայսրությունում։ Շուտով օսմանյան սուլթան Մուրադ IV-ը, ով հետևում էր գիտնականի թռիչքին Սարայբուրնուի Թոփքափը ամրոցից, հրավիրեց Հեզարֆենին պալատ և պարգևատրեց նրան ոսկու քսակով։ Սակայն, սուլթանի խորհրդականները և իմամները ստիպեցին սուլթանին փոխել իր որոշումը։ Մուրադը հայտարարեց, որ այս մարդու առկայությունը Կոստանդնուպոլսում կարող է սպառնալ բնակչության անվտանգությանը։ Դրանից հետո գիտնականը աքսորվում է Ալժիր, որտեղ էլ մահացել է 31 տարեկան հասակում[3]։

Էվլիյա Չելեբին պատմում է նաև Հեզարֆենի եղբոր Լագարի Հասան Չելեբիի մասին, ով, ինչպես նշվում է, առաջինն է հաջողությամբ փորձարկել հեռակառավարվող հրթիռը։

 
Հեզարֆենի թռիչքը ուղեգիծը

1648 թվականին Ջոն Ուիլքինսը նշել է, որ 1554-1562 թվականներին Կոստանդնուպոլսում ավստրիական դեսպան Օժիե Գիսլեն դե Բուսեքը, հետևել է ոմն մի թուրքի թռչելու փորձերը։ Սակայն դա տեղի է ունեցել Ահմեդ Չելեբիի թռիչքից մեկ դար առաջ։

Մշակությում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wapedia(չաշխատող հղում)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Էվլիյա Չելեբի Seyahatname. — Ստամբուլ։ Yapı Kredi Kültür Sanat Yayıncılık, 2003. - Էջ 318
  4. Erdoğan, havalimamnında cami açılışı yaptı. Başbakan Erdoğan Mısır'a hareketinden önce Atatürk Havalimanı içindeki TAV Hezarfen Ahmet Çelebi Camisi'ni açtı.
  5. https://www.youtube.com/watch?v=eir1bXDWF34
  6. https://www.youtube.com/watch?v=2reuAuNAvRw