Հիդայեթ Թյուրքօղլու (թուրք.` Hidayet Türkoğlu‎, մարտի 19, 1979(1979-03-19)[1][2][3], Բայրամփաշա, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ 15 մրցաշրջան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ Ելույթներ է ունեցել նաև Թուրքիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ 2008 թվականին ճանաչվել է NBA-ի ամենակատարելագործված բասկետբոլիստ (Most Improved Player)։ Ազգային հավաքականի կազմում 2001 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Հեդո Թուրքօղլու
Hedo Türkoğlu

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Մեջիք
Դիրքը Հարձակվող
Ի ծնե տրված անունը Հեդո Թուրքօղլու
Hedo Türkoğlu
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1979 (45 տարեկան)
Ծննդավայր Թուրքիա Ստամբուլ, Թուրքիա
Հասակ 208 սմ
Քաշ 100 կգ
Դրաֆթ 2000 / ռաունդ` 1 / ընտր.` 16-րդ

Կարիերան խմբագրել

Ակումբային կարիերան սկսել է թուրքական «Էֆես Պիլսեն» ակումբում՝ այնտեղ անցկացնելով 4 խաղաշրջան։ Դրանից հետո Թուրքօղլուն մուտք է գործում 2000 թ.-ի NBA դրաֆթ, որտեղ էլ ընտրովում է «Սակրամենտո Քինգսի» կողմից՝ 1-ին ռաունդի 16-րդ ընտրության իրավունքով, ինչը նրան դարձնում է NBA-ի պատմության առաջին թուրքածնունդ բասկետբոլիստը։ Լիգայում անցկացրած երկրորդ խաղաշրջանում արժանանում է «NBA-ի տարվա պահեստային» (Sixth Man Award of the Year) մրցանակին, երբ նրա միջին տվյալներն էին 10, 1 միավոր և 4, 5 անդրադարձ (ռեբաունդ)։

2003 թ.-ի ամռանը Թուրքաշօղլուն Ռոն Մերսերի հետ փոխանակվում է և տեղափոխվում «Սան Անտոնիո»։ Փոխանակման մեջ ներառված էր նաև Բրեդ Միլլերը, ով հայտնվում է «Սակրամենտոյում» և Սկոտ Պոլարդը, ով էլ իր հերթին բաժին է ընկնում «Ինդիանա Փեյսերսին»։ «Սփըրսի» կազմում Թուրքօղլուն խաղում է ընդամենը 1 խաղաշրջան՝ միջինը բերելով 9, 2 միավոր, ինչպես նաև գրանցելով կարիերայի բարձրագույն 42% երեքմիավորանոց նետումների արդյունավետություն։ 2004 թ.-ին միանում է «Օռլանդո Մեջիքին»` խաղալով Դուայթ Հովարդի և Ջամիր Նելսոնի պես աստղերի կողքին։ 2009 թ.-ից հետո 1 խաղաշրջան խաղում է Տորոնտո Ռեպտորսի կազմում, այնուհետև փոխանակվում և կարճ ժամանակով տեղափոխվում «Ֆինիքս Սանս» (Լեանդրո Բարբոզայի և Դուեյն Ջոնսի դիմաց)։ Նույն թվականի դեկտեմբերին արդեն Թուրքօղլուն կրկին է ենթարկվում փոխանակման և վերադառնում Օռլանդո։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Հեդո Թուրքօղլուն և Անդրե Իգուադալան ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ժամանակ (բասկետբոլի աշխարհի առաջնություն, 2010 թ.)