Հեբե, Հեբա (հին հունարեն՝ Ἥβη, նաև Հեբեա), հին հունական դիցաբանության մեջ[2] պատանեկության աստվածուհին, Զևսի ու Հերայի դուստրը[3] (որոշ հեղինակների մոտ Հերան ծնել է նրան հազարից[4])։ Օլիմպոսում Հեբեն խնջույքների ժամանակ աստվածներին մատուցում էր նեկտար և ամբրոսիա, մինչ նրան կփոխարիներ Գանիմեդը[5]։

Հեբե
Տեսակաստվածուհի, հունական դիացաբանության աստված և օլիմպիական աստված
ԴիցաբանությունՀին հունական
Սեռիգական
Հունական գրաձևἭβη
Այլ մշակույթներումՅուվենտա
Երևի համընկնում էՅուվենտա
ԶբաղմունքՊատանկեության աստվածուհի
ՀայրԶևս[1]
ՄայրՀերա[1]
ԱմուսինՀերակլես
ԶավակներԱլեքսիարոս և Անիկետոս
 Hebe (mythology) Վիքիպահեստում

Հեբեն համարվում էր Հերակլեսի երկնային կինը և տրվել էր հերոսին կնության՝ որպես Հերայի հետ հաշտության նշան՝ նրա անմահություն ձեռք բերելուց հետո[6]։ Հերան որդեգրեց Հերակլեսին և նրան կնության տվեց Հեբեին[7]։ Նրանց որդիներին կոչեցին Ալեքսիարոս և Անիկետոս[8]։ Դեռատի աստվածուհու սրբազան ծառը եղել է նոճին (կիպարիս)։ Հեբեի պաշտամունքը գոյություն ուներ Ֆլիունտում (Պելոպոննես)։ Հեբեի տաճար մտնող ստրուկը, ըստ Պավսանիասի վկայության, ստանում էր ազատություն։

Հռոմեացիների մոտ Հեբեն նույնացվում էր Յուվենտայի հետ (լատին․՝ Juventa կամ Juventas)։ Պատկերվում էր աղջնակի տեսքով, ծաղկեպսակով, ոսկե բաժակը ձեռքին։ Երբեմն պատկերվել է Զևսի արծվին կերակրելիս[9]։

Թեթևսոլիկ Հեբեն, Զևսի արծվին կերակրելիս, երկնքից շանթաեռ բաժակը ծիծաղելով թափեց երկրի վրա։
- Ֆ. Ի. Տյուտչև, «Գարնանային ամպրոպ»

Արվեստում խմբագրել

Էպիխարմոսի «Հեբեի ամուսնությունը» կատակերգության[10], Ժ. Ֆ. Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստաններ» («Հեբեի տոնախմբությունը») օպերա-բալետի հերոսուհին է։ Այլաբանորեն «Հեբե» նշանակում է՝ պանդոկապանուհի, մատուցող կին։

  Դուք, պանդոկի փոքրիկ չնչին Հեբե։
- Հ. Հաուպտման, «Միքայել Կրամեր»
 

Աստղագիտության մեջ խմբագրել

Դիցաբանական կերպարի անունով է կոչված Հեբե (6) աստերոիդը՝ հայտնաբերված 1847 թ.։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Любкер Ф. Ἥβη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 594.
  2. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.267-268, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.93-94
  3. Гесиод. Теогония 922; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1; Гигин. Мифы. Введение 24
  4. Первый Ватиканский мифограф III 1, 61
  5. Сервий. Комментарий к «Энеиде» Вергилия I 28
  6. Հեսիոդոս. Թեոգոնիա 950—953; Հեսիոդոս. Կանանց հաշվառում, 229; Հոմերոս. Ոդիսական XI 603
  7. Դիոդորոս Սիկիլիացի. Պատմական գրադարան IV 39, 3
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 7, 7
  9. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209։
  10. Աթենեոս. Սոփեստների խնջույքը