Հացի, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Հացի
Հացի
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Մարտունու
ԲԾՄ892 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն234 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հացի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հացի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 878,46 հա տարածք, որից 667,64 հա գյուղատնտեսական նշանակություն, 142,04 հեկտար անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Անահիտի», «Ավեգաց ջուր», «Քռնով», «Տես» և «Չայլաղի»։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Հացի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 234 մարդ, կա 63 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 239 242 239

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմություն և պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Պատմական նշանավոր գյուղերից է։ Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթում նշվում է Հացիկ անունով։ Այս բնակավայրի հետ է կապված Վաչագան Բարեպաշտ թագավորի ( V դ.) ու նույն գյուղի աղջիկ՝ Անահիտի հանդիպման պատմությունը։ Այն աղբյուրը, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը, այժմ էլ կոչվում է Անահիտի աղբյուր։ Այս աղբյուրը Արցախի առավել նշանավոր պատմական հուշարձաններից է։ Նրա գլխավերևում այժմ էլ պահպանվում է մի շքեղ, քանդակազարդ խաչքար։ Իսկ խաչքարի մեծ խաչի թևերի տակ քանդակված են ոչ պակաս շքեղ 2 փոքր խաչքար։

Գյուղում և շրջակայքում կան եկեղեցական ու այլ պատմական հուշարձաններ։ Գյուղի տարածքում է Ս. Աստվածածին եկեղեցին։ Կան նաև այլ հին եկեղեցու փլատակներ և 13-րդ դարի խաչքար։ Գյուղի եկեղեցու կառուցումը կապված է ամուսիններ Հարություն և Հուռի Մուսայելյանների հետ, որոնք երեխա ունենալու նպատակով իրենց միջոցներով կառուցել են այն և նվիրաբերել գյուղին։ Առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում գյուղից ոչ մեծ հեռավորության վրա, Անահիտի աղբյուրի մոտ գտնվող եկեղեցական համալիրը։ Այն հիմնականում բաղկացած է 4 եկեղեցիներից (12—13-րդ դդ.) ինչպես նաև բազմաթիվ այլ օժանդակ շինություններից։ Այս եկեղեցիների համալիրը ժողովուրդն անվանում է «Բռի եղցի»։ Համալիրի շրջակայքում գտնվող շինությունների փլատակներում պահպանվող շինաքարերի մշակման ձևերը, քանդակները, նախշերը, գերեզմանաքարերը ցույց են տալիս, որ այդտեղ ավելի վաղ ժամանակներում (սկսած 5-րդ դարից) եղել է ծաղկուն բնակավայր։

Հացի գյուղի պատմական նշանավոր շինություններից է նաև գյուղում մինչև այժմ էլ պահպանվող դպրոցի շենքը, որը 1911 թ. կառուցել են նույն գյուղացի ամուսիններ Ջիվանշիր և Գյուլբահար Գազիյանցները:Նրանց հայրենանվեր մեծագործությունը վառ է մնացել մինչև այժմ էլ։ Դպրոցի շենքի պատին վիմափորված են հետևյալ սրտառուչ բառերը.

  Հայ մանուկներին․

Թող ձեր բերանում հնչեն դարեդար,
Սահակ, Մեսրոպ մայրենի բարբառ,
Սիրեցե՛ք բարին, լույսը, գիտություն,
Որ տանում են մեզ դեպի փրկություն...

Նվիրեցին Հացի գյուղին Ջիվանշիր և Գիլբահար Գազիյանցներ1911 թվական[2]։

 

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 18 աշակերտներ[3]։

Գյուղում ծխական դպրոց հիմնվել է 19-րդ դարի 70–ական թվականների սկզբներին, որը ընդմիջումներով գործել է մինչև 1906 թ. հետո դարձել է երկսեռ դպրոց։ Ղազյանների կառուցած դպրոցում 1915 թ. սովորում էին 44 աշակերտ[2]։

Աղբյուրներ խմբագրել

  • Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 83-84։
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
  • Մելքումյան, Սերգեյ (1990). Լեռնային Ղարաբաղ. Երևան: Լույս. էջեր 243–245. ISBN 5-545-00522-6.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  2. 2,0 2,1 Մելքումյան, Սերգեյ (1990). Լեռնային Ղարաբաղ. Երևան: Լույս. էջեր 243–245. ISBN 5-545-00522-6.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 242.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 326