Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը (ֆիլմ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Խառնածին Պրինսը (այլ կիրառումներ)

«Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» (անգլ.՝ Harry Potter and the Half-Blood Prince) ռեժիսոր Դեյվիդ Եթսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Մայքլ Գեմբոնը, Ջիմ Բրոդբենտը, Բոնի Ռայթը, Հելենա Բոնեմ Կարտերը, Ալան Ռիկմանը, Թոմ Ֆելտոնը, Էվաննա Լինչը։

Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
անգլ.՝ Harry Potter and the Half-Blood Prince
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՀարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
Թվականհուլիսի 16, 2009[1], հուլիսի 23, 2009[2], հուլիսի 15, 2009, հուլիսի 6, 2009 և հուլիսի 15, 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Եյթս
ՊրոդյուսերԴևիդ Հեյման և Դևիդ Բարոն
Սցենարի հեղինակՍթիվ Քլովս
ԴերակատարներՌուպերտ Գրինթ, Էմմա Ուոթսոն, Մայքլ Գեմբոն, Ջիմ Բրոուդբենթ, Թոմ Ֆելթոն, Ալան Ռիքման, Բոննի Ռայթ, Էվաննա Լինչ, Ջեսի Քեյվ, Հելենա Բոնեմ Քարթեր, Մեթյու Լյուիս, Մեգի Սմիթ, Մարկ Ուիլյամս, Ջուլի Ուոլթերս, Ռոբի Քոլթրեյն, Ալֆրեդ Ինոք, Դևիդ Թյուլիս, Նատալիա Տենա, Ֆրեդի Սթրոմա, Հելեն ՄակՔրորի, Ուորվիք Դևիս, Ջեմմա Ջոնս, Թիմոթի Սփոլ, Դեյվ Լեջենո, Հիրո Ֆայնս Թիֆին, Դևիդ Բրեդլի, Դևոն Մյուրեյ, Ջեյմի Ուեյլեթ, Ջոշուա Ռեդման, Ջորջինա Լեոնիդաս, Ռոբերտ Նոքս, Դենիել Ռեդքլիֆ, Ջեյմս Ֆելփս, Օլիվեր Ֆելփս, Քեթի Լյունգ, Ջեյսոն Այզեքս, Իմելդա Սթոնթոն, Ջերալդին Սոմերվիլ, Ֆրենկ Դիլեյն, Սքարլեթ Բիրն, Սյուզի Թոուզ, Շեֆալի Չոուդհուրի, Աննա Շաֆեր[3], Աֆշան Ազադ[3], Ուիլյամ Մելինգ[3], Էլիոթ Ֆրենսիս[3], Էլարիկա Գալախեր[3] և Մայքլ Այնեսոն[3]
ՕպերատորԲրունո Դելբոնել
ԵրաժշտությունՆիկոլաս Հուփեր
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն, Շոտլանդիա և Անգլիա
Նկարահանման վայրԼոնդոն, Հարթֆորշիր և Գլոստերի տաճար
ԿինոընկերությունWarner Bros., Heyday Films և Warner Bros. Pictures
Տևողություն147 րոպե
Բյուջե250 000 000 $
Շահույթ933 959 197 $[4] և 302 334 374 $[5]
ՆախորդՀարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
ՀաջորդՀարրի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1
Պաշտոնական կայքէջ
 Harry Potter and the Half-Blood Prince (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Հիմա արդեն ոչ միայն հրաշագործների աշխարհը, այլև մագլերի աշխարհն է իր վրա զգում Վոլնդեմորի աճող ուժը։ Հոգվարթսն այլևս առաջվա նմանա հուսալի ապաստարան չի համարվում։ Հարրին զգում է, որ ամրոցում ինչ-որ վտանգ է թաքնվել, բայց Դամբլդորը կենտրոնացած է նրա վրա, որ Հարրիին պատրաստի վերջնական մարտին։ Նրանք միասին փորձում են գուշակել Վոլդեմորտի անմահության գաղտնիքը։ Դրա համար էլ Դամբլդորը խոտաբույսերի եփման դասի համար կանչում է իր վաղեմի ընկերոջը՝ Հորացիա Սլիզնորտին, որը սիրում է գիշերային երեկույթներ կազմակերպել և ով մի ժամանակ Հոգվարթսում էր դասավանդում։ Նոր ուսումնական տարվա սկզբին (1996-1997 թվականներ) նա կրկին զբաղեցնում է այդ պաշտոնը։ Սլինզորտը չի էլ պատկերացնում, որ կրեստրաժների գաղնտիքը Ալբուսը հենց նրանից է փորձում կորզել։ Միաժամանակ Մթին արվեստների ուսուցչի պաշտոնը զբաղեցնում է Վոլնդեմորը։

Դրակո Մալֆոյը իր ձերբակալված հոր փոխարեն դառնում է Մահ կլանողների անդամ և Չար Լորդից ստանում առաջադրանք․ սպանել Դամբլդորին։ Միաժամանակ Սևերուս Սնեյփը Դրակոյի մոր՝ Նարցիսսե Մալֆոյի հետ անխախտ ուխտ է կնքում և երդվում է օգնել Դրակոյին իր առաջադրանքը կատարելիս։ Այդ ժամանակ Մալֆոյը փորձում է Փրկարար–սենյակում գտնվող անհետացող պահարանը վերանորոգել, միաժամանակ մի քանի մահափորձ իրականացնելով Դամբլդորի դեմ։ Առաջին մահափորձի զոհը Էեթի Բելլն էր, իսկ երկրորդինը՝ Ռոն Ուիզլին։

Հարրի Փոթերը սրանում կասկածում է Մալֆոյին, և իրենց հարաբերությունները հասնում են գագաթնակետին։ Նրանց միջև մենամարտ է լինում, որի ժամանակ Հարրին քիչ էր մնում սպաներ Դրակոյին, սակայն այդ ժամանակ անսպասելի հայտնվում է Սնեյփը և փրկում նրան։ Միևնույն ժամանակ Դամբլդորը փնտրում էր Վոլնդեմորի կրեստրաժները։ Նա Հարրին Հիշողության Օմուտի մոտ ցույց է տալիս Վոլնդեմորի հետ կապված իր հօշողությունները, որը Սլիզնորտը թաքցրել էր բոլորից։ Հիշողությունները վերաբերվում էին նրան, թե ինչպես էր Թոմ Ռեդլը Հոգվարթսում սովորելու տարիներին Հորացիա Սլիզնորտից տեղեկություններ կորզում կրեստրաժների մասին, որն էլ մեծապես նպաստում է նրա վերափոխմանը դեպի Վոլնդեմոր։

Երբ Հարրին կատարում է Դամբլդորի հանձնարարոթյունը, նրանք միասին գնում են փնտրելու ենթադրյալ կրեստաժների։ Մինչ կրեստրաժների որոնումներն սկսելը, Դամբլդորը մի պայման է դնում Հարրի առջև․ հրամանները կատարել առանց առարկությունների։ Հարրին ու Դամբլդորը ուղևորվում են քարանձավ, որտեղ, ըստ Դամբլդորի ենթադրության, գտնվում էր կրեստրաժներից մեկը։ Քարանձավում մի լիճ կար, որի մեջ ապրում էին ինֆերնալները, իսկ նրանց միջև՝ կեստրաժը, որին հասնել կարելի էր միայն թուրմը խմելուց հետո։ Միևնույն ժամանակ այն հիշողությունից զրկում էր նրան, ով խմում էր այն։ Դամբլդորը Հարրի օգնությամբ խմում է թուրմը, և նրանք վերցնում են կրեստրաժը։

Հոգվարթս վերադառնալուց հետո Դամբլդորը հրամայում է Հարրիին թաքնվել, բայց չգտնել իրեն։ Դրակոն մտնում է աշտարակ և գտնում է չպաշտպանվող տնօրենին։ Սրանից հետո աշտարակ են ներխուժում Մահ կլանողները, իսկ պրոֆեսոր Սնեյփը սպանում է Դամբլդորին։ Վրեժով լի Հարրին սկսում է հետևել Սնեյփին և Մահ կլանողներին, որպեսզի վրեժ լուծի նրանցից այդ չարագործության համար, սակայն ապարդյուն․ Սևերուս Սնեյփը նրան հայտնում է մի գաղտնիք՝ նա է Խառնածին արքայազնը։

Մինչ դպրոցում սգում էին Դամբլդորի մահը, Հարրին հայտնաբերում է, որ Վոլնդեմորի հաջորդ կրեստրաժը (որը Սլիզերինի մեդալիոնն է) կեղծիք է և որ այն թողել է անհայտ Ռ․ Ա․ Բ․–ն։ Հարրին որոշում է չվերադառնալ դպրոց մյուս տարի՝ գործողություններ ծավալելով Չար Լորդին սպանելու համար։ Ռոնն ու Հերմայոնին հետևում են Հարրին։ Ահա և գալիս է ամենամութ ժամանակները։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դենիել Ռեդկլիֆ Հարրի Փոթեր
Ռուպերտ Գրինթ Ռոն Ուիզլի
Էմմա Վաթսոն Հերմիոնա Գրեյնջեր
Մայքլ Գեմբոն պրոֆեսոր Ալբուս Դամբլդոր
Ջիմ Բրոդբենտ պրոֆեսոր Հորացիոս Սլիզնորտ
Բոննի Ռայթ Ջինի Ուիզլի
Հելենա Բոնեմ Կարտեր Բելատրիքս Լետրանջ
Ալան Ռիկման պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
Թոմ Ֆելթոն Դրաքո Մալֆոյ
Էվաննա Լինչ Լունա Լավգուդ
Ռոբբի Կոլտրեյն Ռուբեուս Հագրիդ
Մեգգի Սմիթ պրոֆեսոր Միներվա ՄաքԳոնագալ
Դևիդ Տյուլիս Ռիմուս Լյուպին
Ջուլի Ուոլտերս Մոլի Ուիզլի
Օլիվեր Ֆելփս Ջորջ Ուիզլի
Ջեյմս Ֆելփս Ֆրեդ Ուիզլի
Մեթյու Լյուիս Նևիլ Լոնգբոթոմ
Դևոն Մյուրեյ Սիմուս Ֆինիգան
Խիրո Ֆայնս-Տիֆին Թոմ Ռիդլ (11 տարեկան)
Ֆրենկ Դիլեյն Թոմ Ռիդլ (16 տարեկան)
Մարկ Ուիլյամս Արթուր Ուիզլի
Նատալիա Տենա Նիմֆադորա Թոնկս
Դեյվ Լեջենո Ֆենրիր Գրեյբեք
Ջերալդին Սոմերվիլ Լիլի Փոթեր
Հելեն ՄաքԿրորի Նարցիսա Մալֆոյ
Ֆրեդի Ստրոմա Կոր մաք ՄաքԼագեն
Ջեսի Կեյվ Լավանդեր Բրաուն
Ալֆրեդ Էնոկ Դին Թոմաս
Ռոբերտ Նոքս Մարկուս Բելբի
Էմբեր Էվանս Երկվորյակ աղջիկ 1
Ռուբի Էվանս Երկվորյակ աղջիկ 2
Սկարլետ Բիրն Փանսի Փարկինսոն
Ջեմի Վայլետ Վինսենթ Կրաբե
Ջոշուա Հերդման Գրեգորի Գոյլ
Ուորվիկ Դևիս պրոֆեսոր Ֆիլիուս Ֆլիտվիկ
Դևիդ Բրեդլի Արգուս Ֆիլչ
Ուիլյամ Մելինգ Նիգել
Աննա Շաֆեր Ռոմիլդա Վեյն
Ջորջինա Լեոնիդաս Քեթի Բել
Իզաբելլա Լաֆլենդ Լիան
Աֆշան Ազադ Պադմա Փաթիլ
Շեֆալի Չաուդխարի Փարվաթի Փաթիլ
Ջեմմա Ջոնս Մադամ Պոմֆրի
Ջորգ Ստեդլեր Դժոխքի ամուսինը
Քերոլայն Ուիլդի Դժոխքի կինը
Ռալֆ Այնեսոն Էմիկուս
Սյուզանն Տոուս Ալեկտ
Ռոդ Հանտ Ռոուլ
Քեթի Լյունգ Չո Չան
Էշլի Վիրջիլ Ռիչի Քութ
Պոլ Դեյվիս Մահ խժռող (տիտրերում նշված չէ)
Նինեթ Ֆինչ Էքստրա (տիտրերում նշված չէ)
Նիլ Ֆինդլեյթեր Wizard ուսուցիչ (տիտրերում նշված չէ)
Էլիոթ Ֆրենսիս SlugClub-ի անդամ (տիտրերում նշված չէ)
Դևիդ Խենկինսոն Լոնդոնի գրասենյակի աշխատող (տիտրերում նշված չէ)
Ջեյսոն Այզեքս Լուցիուս Մալֆոյ (տիտրերում նշված չէ)
Տերեզա Մախոնի Սոֆյա (տիտրերում նշված չէ)
Իֆեոմա Օբոկո Գրիֆինդորի ուսանող (տիտրերում նշված չէ)
Իվոն Կվինետ Մագլ (տիտրերում նշված չէ)
Ֆրեդի Ռոուզ 7 տարեկան ուսանող (տիտրերում նշված չէ)
Բեն Շեպարդ Դիագոն Ալեյի հայր (տիտրերում նշված չէ)
Տաբատա Ստ. Վինսենտ Էքստրա (տիտրերում նշված չէ)
Իմելդա Ստոնտոն Դոլորես Ամբրիջ (հնչյունավորում) (տիտրերում նշված չէ)
Նինա Վոելկեր Վենդի Սլնկհարդ (տիտրերում նշված չէ)
Սայմոն Ջոն Ուիլսոն Մագլ (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը (ֆիլմ)» հոդվածին։